Գլխավոր տեղեկություն
Համար
N 452
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.1998-22.08.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.08.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 1998 թվականի N 452

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 329 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքը փոփոխելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ատյանի (կոլեգիայի) կազմը հաստատելու մասին» N 329 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) «բարեփոխումների վարչության պետ» և «տնտեսագիտական վարչության պետ» բառերը փոխարինել «սոցիալական ապահովագրության վարչության պետ» և «Ֆինանսահաշվապահական վարչության պետ» բառերով:

բ) որոշումը լրացնել «փախստականների և բնակչության տեղաշարժի վարչության պետ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան