Գլխավոր տեղեկություն
Համար
N 684-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.773
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 ապրիլի 2005 թվականի N 684-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 23-րդ կետում «պայմանները» բառից հետո հանել բոլոր բառերը և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում ներառվում են սույն կետում նշված պահանջներին, սահմանափակումներին և պայմաններին համապատասխան, սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի և առուվաճառքի պայմանագրի նախագծերը, ինչպես նաև աճուրդի կազմակերպչի կողմից հաստատված հողամասի հատակագիծը, որոնք աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 12-օրյա ժամկետում տրամադրվում են աճուրդում հաղթողին».

բ) ուժը կորցրած ճանաչել 52-րդ կետի վերջին պարբերությունը.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 521-րդ կետով.

«521. Մրցույթների անցկացման փաթեթում ներառվում են ինչպես վարձակալության պայմանագրի նախագիծը, այնպես էլ մրցույթի կազմակերպչի կողմից հաստատված հողամասի հատակագիծը՝ որպես պայմանագրի հավելված:

Կառուցապատման նպատակներով նախատեսված դեպքերում` հողամասերի դեպքում մրցույթի անցկացման փաստաթղթերի փաթեթում ներառվում է նաև մրցույթի պայմաններով նախատեսված քաղաքաշինական նորմերի և սահմանափակումների, կառուցապատման պայմանների հիման վրա սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

Սույն կետով սահմանված փաստաթղթերը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում տրամադրվում են մրցույթում հաղթողին».

դ) 70-րդ կետը «մրցույթով» բառից հետո լրացնել «(բացառությամբ կոնցեսիայի պայմանագրով նախատեսված դեպքերի)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 26
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան