Գլխավոր տեղեկություն
Համար
N 202
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.1998-20.08.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.30/9(42)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.11.2000

041.0202.22.04.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1998 թվականի N 202
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 45 որոշման 2-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչությունների կառուցվածքը, աշխատողների թիվը և աշխատանքի վարձատրության պաշտոնային դրույքաչափերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ստեղծել անհրաժեշտ պայմաններ Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչությունների գործունեության համար:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում կատարել փոփոխություններ` համաձայն N 4 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 1998 թ.
ապրիլի 22-ի N 202 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Տեսչական խումբ

Սպասարկող անձնակազմ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 1998 թ.
ապրիլի 22-ի N 202 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

 

 

Մարզի անվանումը

Աշխատողների թիվը

Երևան

Արագածոտն

Արարատ

Արմավիր

Գեղարքունիք

Լոռի

Կոտայք

Շիրակ

Սյունիք

Վայոց ձոր

Տավուշ

20
6
7
8
7
9
9
9
6
4
6

Ընդամենը

91

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

 

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 1998 թ.
ապրիլի 22-ի N 202 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Պաշտոնը

Պաշտոնային դրույքաչափերը

նվազագույն
(դրամ)

առավելագույն
(դրամ)

Երևանի քաղաքային տեսչության պետ
Մարզային տեսչության պետ
Գլխավոր տեսուչ, գլխավոր հաշվապահ
Ավագ տեսուչ
Տեսուչ

10230
9960
9640
9590
9450

26100
21200
18200
16600
14000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 4
ՀՀ վարչապետի 1998 թ.
ապրիլի 22-ի N 202 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 4-ի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 420 որոշման 2-րդ կետում «279» թիվը փոխարինել «259» թվով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 48 որոշման «բ» ենթակետում «149» թիվը փոխարինել «143» թվով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 49 որոշման «բ» ենթակետում «187» թիվը փոխարինել «180» թվով:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Լոռու մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 50 որոշման «բ» ենթակետում «177» թիվը փոխարինել «168» թվով:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արմավիրի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 51 որոշման «բ» ենթակետում «122» թիվը փոխարինել «114» թվով:

6.Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Կոտայքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 52 որոշման «բ» ենթակետում «117» թիվը փոխարինել «108» թվով:

7.Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արարատի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 53 որոշման «բ» ենթակետում «128» թիվը փոխարինել «121» թվով:

8. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Շիրակի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 54 որոշման «բ» ենթակետում «177» թիվը փոխարինել «168» թվով:

9. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Վայոց ձոր մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 55 որոշման «բ» ենթակետում «79» թիվը փոխարինել «75» թվով:

10. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Տավուշի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 56 որոշման «բ» ենթակետում «103» թիվը փոխարինել «97» թվով:

11. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 57 որոշման «բ» ենթակետում «124» թիվը փոխարինել «118» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.10.2000, N 694 09.11.2000, N 202
27.07.1998, N 454 20.08.1998, N 202
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան