«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2005 թվականի N 1237-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԱԴԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի ազգային ֆիլմադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
2. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային ֆիլմադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան։
3. Ստեղծել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի «21. Հայաստանի ազգային ֆիլմադարան» տողը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշման N 3 հավելվածը լրացնել նոր` «12. Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ» տողով.
բ) դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Բաղրամյանի տարածքային ներկայացուցչության գործունեությունը և ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի «7. Բաղրամյանի տարածքային ներկայացուցչություն» տողը։
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.11.2005, N 1924-Ն | 08.12.2005, N 1237-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|