Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Base act (29.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.19/3(806) Հոդ.12
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2009
Ստորագրման ամսաթիվ
10.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2010

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵՎ Հունգարիայի Հանրապետության ազգային զարգացման ԵՎ էկոնոմիկայի նախարարության միջԵՎ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հունգարիայի Հանրապետության ազգային զարգացման և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Կողմեր),

 

ցանկանալով ընդլայնել Կողմերի միջև երկարատև երկկողմ կապերի վրա հիմնված տնտեսական համագործակցությունը,

 

առաջնորդվելով նորարարության, ներդրումային, հետազոտական և համատեղ արտադրության ոլորտներում տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և տեխնոլոգիական համագործակցության նոր, փոխշահավետ ձևերի զարգացման և ամրապնդման ցանկությամբ,

 

գիտակցելով երկկողմ տնտեսական կապերի կարևորությունը,

 

համաձայն իրենց երկրների օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև իրենց միջազգային պարտավորությունների,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը զարգացնում են համագործակցությունը իրենց իրավասության շրջանակներում գտնվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ` Կողմերի միջազգային պարտավորություններին և ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 2

 

Միջգերատեսչական համագործակցության նպատակն է խթանել հայ-հունգարական տնտեսական հարաբերությունները և զարգացնել համագործակցության նոր ուղղությունները:

 

Հոդված 3

 

Կողմերը փոխանակում են տեղեկատվություն և փորձ տնտեսական ոլորտում և խթանում են ներդրումները, համատեղ արտադրությունը, համատեղ հետազոտությունները հատկապես հետևյալ ոլորտներում.

- փոքր և միջին ձեռնարկություններ,

- ներդրումային քաղաքականություն,

- ձեռնարկատիրության զարգացում և կանոնակարգում,

- արդյունաբերություն,

- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած այլ ոլորտ:

 

Հոդված 4

 

Անհրաժեշտության դեպքում սույն Հուշագրի նպատակների համար Կողմերը իրենց ներկայացուցիչների միջև կազմակերպում են հանդիպումներ:

 

Հոդված 5

 

Սույն Հուշագրի նպատակներն իրագործելու համար Կողմերը խրախուսում են երկու Կողմերի համատեղ գործարար խորհրդաժողովների և սեմինարների կազմակերպումը:

 

Հոդված 6

 

Կողմերը միմյանց տեղեկացնում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախագծերի մշակման և իրականացման մասին:

 

Հոդված 7

 

Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ առաջացած ցանկացած վեճ Կողմերը կարգավորում են անմիջական բանակցությունների միջոցով:

 

Հոդված 8

 

Սույն Հուշագրի դրույթները չեն ազդում Կողմերից որևէ մեկի` ցանկացած այլ միջազգային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կամ իրավունքների իրականացմանը:

 

Հոդված 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել ցանկացած տեսակի փոփոխություններ և լրացումներ: Այդպիսի փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են սույն Հուշագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Հուշագրի 10-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 10

 

Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում դիվանագիտական հայտագրերը փոխանակելու օրվանից, կնքվում է երկամյա ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա երկամյա ժամկետով, եթե Կողմերից ոչ մեկը մյուս Կողմին չի ծանուցում դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին Հուշագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ:

 

Սույն Հուշագրի գործողության դադարեցումը չի ազդում մինչև դրա գործողությունը լրանալը սույն Հուշագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և (կամ) իրականացվող ծրագրերի վավերականության և տևողության վրա:

 

Կատարված է Բուդապեշտ քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հունգարերեն և անգլերեն:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2010թ. մարտի 29-ին