«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2005 թվականի N 474-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել
ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը՝ համաձայն NN 1 և 11 հավելվածների.
բ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաֆաբրիկայի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 21 հավելվածների:
2. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան Շահումյանի թռչնաֆաբրիկայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից 70 հեկտարը, որից՝ 10.22 հեկտար վարելահող, 59.78 հեկտար այլ հողեր, ընդգրկել Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`
ա) Վաղարշապատի քաղաքային և Շահումյանի թռչնաֆաբրիկայի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռները և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված նկարագրերին համապատասխան.
բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Վաղարշապատի քաղաքային և Շահումյանի թռչնաֆաբրիկայի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
|
|
Հավելված N 1 | |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
|
Հավելված N 11 |
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ
ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վաղարշապատ քաղաքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն ք. Արմավիրից 27 կմ է:
Քաղաքը հյուսիս-արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շահումյան համայնքին,
«Բ»-«Գ» հատվածով` Շահումյանի թռչնաբուծական ֆաբրիկա համայնքին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Նորակերտ համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Պտղունք համայնքին,
հարավ-արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Մուսալեռ համայնքի II հատվածին, հարավից «Զ»-«Է» հատվածով` Ոսկեհատ համայնքին, հարավ-արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Արարատի մարզի Հովտաշատ համայնքին, հարավից «Ը»-«Թ» հատվածով` Գայ համայնքին, հարավ-արևմուտքից «Թ»-«Ժ» հատվածով` Ակնաշեն համայնքին, «Ժ»-«Ի» հատվածով` Գրիբոյեդով համայնքին, արևմուտքից «Ի»-«Լ» հատվածով` Արտիմետ համայնքին և «Լ»-«Խ» հատվածով` Ծաղկունք համայնքին, հյուսիս-արևմուտքից «Խ»-«Ա» հատվածով սահմանակից է Մրգաստան համայնքին:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ՇԱՀՈՒՄՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Վաղարշապատ քաղաքի, Մրգաստան, Շահումյան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 537.686 մ, հասնում թիվ 5 սահմանակետը, թեքվում հարավ, անցնում 17.09 մ, ապա հարավ-արևելք, անցնում 31.74 մ, մինչև թիվ 7 սահմանակետը, վարելահողի եզրագծով թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնում 306.912 մ, հասնում թիվ 9 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 192.144 մ, հասնում թիվ 11 սահմանակետը, շրջվում դեպի հյուսիս-արևելք, անցնում 284.086 մ, հասնում թիվ 12 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 117.374 մ, մինչև թիվ 13 սահմանակետը, թեքվում հարավ, անցնում 192.325 մ, մինչև թիվ 17 սահմանակետը, թեքվում հարավ-արևմուտք, անցնում 77.628 մ, հասնում թիվ 18 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, առվով անցնում 481.642 մ, հասնում թիվ 26 սահմանակետը, թեքվում հյուսիս-արևելք, անցնում 995.66 մ, հասնում «Բ» հանգուցային սահմանակետը:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3234.69 մ է:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Վաղարշապատ քաղաքի, Շահումյանի թ/ֆ, Շահումյան համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն ուղղվում է դեպի հյուսիս-արևելք, սեփականաշնորհված տարածքների կողքով, անցնում 301.78 մ, հասնում թիվ 1 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 131.85 մ, հասնում թիվ 2 սահմանակետը, շրջվում դեպի հարավ-արևելք, սեփականաշնորհված տարածքների կողքով անցնում 399.97 մ, հասնում թիվ 4 սահմանակետը, այստեղից կրկին սեփականաշնորհված տարածքների կողքով շարունակվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 91.32 մ, հասնում թիվ 5 սահմանակետը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 57.68 մ, մինչև թիվ 6 սահմանակետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 148.70 մ, մինչև թիվ 7 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 87.93 մ, մինչև թիվ 8 սահմանակետը, թեքվում հարավ-արևմուտք, անցնում 99.37 մ, հասնում թիվ 11 սահմանակետը, շրջվում հարավ-արևելք, անցնում 63.79 մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետը, որտեղից առվով անցնում է 266.02 մ, հասնում թիվ 14 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 230.91 մ հասնում թիվ 15 սահմանակետը, որը գտնվում է առվի եզրին: Այստեղից առվով շարունակվում է հարավ-արևելքով դեպի հարավ-արևմուտք, անցնում 1465.01 մ, հասնում «Գ» հանգուցային սահմանակետը:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3345.32 մ է:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ՆՈՐԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Վաղարշապատ քաղաքի, Նորակերտ և Շահումյանի թռչնաբուծական ֆաբրիկա համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի
հյուսիս-արևելք, անցնում 261.44 մ, հասնում թիվ 2 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 364.83 մ, հասնում թիվ 4 սահմանակետը, այստեղից թեքվում է հարավային ուղղությամբ, հատում դաշտային ճանապարհը, անցնում 427.8 մ, հասնում թիվ 8 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 59.41 մ, մինչև թիվ 9 սահմանակետը, թեքվում հարավ, անցնում 461.78 մ, հասնում թիվ 11 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 121.91 մ, մինչև թիվ 12 սահմանակետը, առվով շարունակվում, թեքվում հարավ, անցնում 453.63 մ, ապա հարավ-արևմուտք, անցնում 82.69 մ, հասնում Էջմիածնի ջրանցքի թիվ 14 սահմանակետը, ջրանցքով թեքվում հարավ-արևելք, անցնում 940.73 մ, հասնում թիվ 17 սահմանակետը, թեքվում հարավ-արևմուտք, հատում առուն, անցնում 265.2 մ, հասնում թիվ 19 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, առվով անցնում 1122.75 մ, հասնում Վաղարշապատ-Փարաքար խճուղու թիվ 27 սահմանակետը, որտեղից խճուղով շարունակվում է դեպի հարավ-արևելք, անցնում 360.29 մ՝ հասնելով «Դ» հանգուցային սահմանակետը:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4922.77 մ է:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ՊՏՂՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Վաղարշապատ քաղաքի, Նորակերտ, Պտղունք համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Վաղարշապատ-Պտղունք խճուղու վրա, սահմանագիծն ուղղվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1149.14 մ, հասնում թիվ 3 սահմանակետը, որտեղ հատվում է ջրանցքի հետ և ջրանցքի հոսանքով հասնում թիվ 8 սահմանակետը, անցնելով 324.676 մ՝ թեքվում
հյուսիս-արևելք, հասնում թիվ 13 սահմանակետը, անցնելով 249.332 մ՝ թեքվում հարավ-արևելք, թիվ 14-17 սահմանակետերով անցնում 504.396 մ` հասնելով «Ե» հանգուցային սահմանակետը:
«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2227.53 մ է:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ՄՈՒՍԱԼԵՌԻ II ՀԱՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Մուսալեռի II հատվածի, Ոսկեհատ համայնքի, Վաղարշապատ քաղաքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով ուղղվում է դեպի հարավ, հասնում թիվ 4 սահմանակետը, անցնելով 229.483 մ՝ թեքվում հյուսիս-արևմուտք, հասնում թիվ 6 սահմանակետը,
անցնելով 397.528 մ՝ թեքվում հյուսիս-արևմուտք, հասնում թիվ 7 սահմանակետը, անցնելով 59.609 մ՝ թեքվում հարավ-արևմուտք, մինչև թիվ 9 սահմանակետը, անցնելով 187.769 մ՝ թեքվում
հյուսիս-արևմուտք և նույն ջրանցքով հասնում թիվ 16 սահմանակետը, անցնում 1023.58 մ, թեքվում հարավ-արևելք, հասնում թիվ 18 սահմանակետը, անցնելով 456.607 մ՝ թեքվում արևմուտք, անցնում 332.837 մ, հասնում «Զ» հանգուցային սահմանակետը:
«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2684.39 մ է:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ՈՍԿԵՀԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
Վաղարշապատ քաղաքի, Ոսկեհատ, Մուսալեռի II հատված համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է արևմուտք, անցնում 343.672 մ, հասնում թիվ 6 սահմանակետը, թեքվում հյուսիս-արևմուտք, հասնում թիվ 16 սահմանակետը, անցնելով 928.617 մ՝ թեքվում արևմուտք, անցնում 415.57 մ, հասնում է թիվ 22 սահմանակետը, թեքվում
հարավ-արևմուտք, անցնում 298.935 մ, մինչև թիվ 24 սահմանակետը, թեքվում հարավ, անցնում 368.078 մ, մինչև թիվ 25 սահմանակետը, թեքվելով հարավ-արևմուտք՝ անցնում 1024.748 մ, հասնում թիվ 32 սահմանակետը, թեքվում հարավ, անցնում 327.993 մ, մինչև թիվ 33 սահմանակետը, թեքվում արևմուտք, հասնում թիվ 35 սահմանակետը, անցնելով 188.435 մ՝ թեքվում հարավ-արևմուտք, անցնում 705.715 մ, հասնում թիվ 37 սահմանակետը, թեքվում արևելք, ապա հարավ-արևելք, անցնում 315.111 մ, հասնում
թիվ 39 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 1777.69 մ՝ հասնելով «Է» հանգուցային սահմանակետը:
«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6694.58 մ է:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»
Վաղարշապատ քաղաքի, Արարատի մարզի Հովտաշատ, Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրատար առվով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 284.25 մ, մինչև թիվ 1 սահմանակետը, այնուհետև թեքվում է
հարավ-արևելք, անցնում 886.7 մ, մինչև թիվ 2 սահմանակետը, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք,
թիվ 3-5 սահմանակետերով, դաշտային ճանապարհով, անցնում 1533.84 մ՝ հասնելով «Ը» հանգուցային սահմանակետը:
«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2705.19 մ է:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ԳԱՅ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»
Վաղարշապատ քաղաքի, Գայ, Ակնաշեն համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն ուղղվում է դեպի արևելք, անցնում 205.93 մ, մինչև թիվ 2 սահմանակետը, թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 206.47 մ, մինչև թիվ 4 սահմանակետը, թեքվում դեպի
հյուսիս-արևելք, առվով հասնում թիվ 6 սահմանակետը, անցնելով 390.94 մ, թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 791.57 մ՝ հասնելով երկու ցամաքուրդների հատման կետում գտնվող «Ը» հանգուցային սահմանակետը:
«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1594.91 մ է:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ԱԿՆԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»
Վաղարշապատ քաղաքի, Ակնաշեն, Գրիբոյեդով համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, Վաղարշապատ-Մարգարա խճուղով անցնում 795.549 մ, հասնում թիվ 2 սահմանակետը, ապա թեքվում հարավ-արևելք, անցնում 824.327 մ՝ հասնելով «Թ» հանգուցային սահմանակետը:
«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1620.09 մ է:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ի»
Վաղարշապատ քաղաքի, Արտիմետ, Գրիբոյեդով համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը համայնքի բնակավայրի արևելյան եզրով հոսող առվով, հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, հասնում թիվ 16 սահմանակետը՝ անցնելով 2674.54 մ, ապա Գրիբոյեդով տանող միջգյուղյա ճանապարհից թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 695.423 մ՝ հասնելով «Ժ» հանգուցային սահմանակետը:
«Ժ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3370.17 մ է:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ԱՐՏԻՄԵՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-«Լ»
Վաղարշապատ քաղաքի, Արտիմետ, Ծաղկունք համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է առվի ափին, սահմանագիծն առվով իջնում է հարավային ուղղությամբ, անցնում Արտիմետի հյուսիս-արևելքում գտնվող կամրջով, շարունակվում նույն ուղղությամբ՝ հասնելով «Ի» հանգուցային սահմանակետը:
«Ի»-«Լ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3614.82 մ է:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ԾԱՂԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Լ»-«Խ»
Վաղարշապատ քաղաքի, Մրգաստան, Ծաղկունք համայնքների տարածքների բաժանման «Խ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Քասախ գետի ձախակողմյան վտակի եզրին, սահմանագիծը վտակով, նրա հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, անցնում 1648.098 մ, հասնում մինչև թիվ 9 սահմանակետը, որտեղ հատվում է Ծաղկունք տանող միջհամայնքային ճանապարհի հետ, այդտեղից թեքվում է հարավ, անցնում 436.293 մ, մինչև թիվ 14 սահմանակետը, որտեղ հատվում է Վաղարշապատ գնացող խճուղու հետ, թիվ 14 սահմանակետից սահմանագիծն իջնում է հարավ-արևմուտք, անցնում 1091.38 մ՝ հասնելով «Լ» հանգուցային սահմանակետը:
«Լ»-«Խ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3175.79 մ է:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-ՄՐԳԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Խ»-«Ա»
Վաղարշապատ քաղաքի, Շահումյան, Մրգաստան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնում է 569.846 մ, հասնում թիվ 5 սահմանակետը, հատում Մրգաստան տանող միջգյուղյա ճանապարհը, կրկին շրջվում է դեպի
հարավ-արևմուտք, անցնում 665.386 մ, հասնում թիվ 9 սահմանակետը, այստեղից թեքվում է դեպի
հյուսիս-արևմուտք, անցնում 512.988 մ, հասնում թիվ 18 սահմանակետը, այնուհետև թեքվում է
հարավ-արևմուտք, առվով անցնում 572.143 մ՝ հասնելով «Խ» հանգուցային սահմանակետը:
«Խ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2318.34 մ է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
|
Հավելված N 2 | |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
|
|
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Շահումյանի թռչնաբուծական ֆաբրիկա համայնքը գտնվում է մարզի հյուսիս-արևելյան մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն ք. Արմավիրից 33 կմ է:
Համայնքը հյուսիս-արևելքից, հարավ-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Նորակերտ համայնքին, հարավ-արևելքից և հարավ-արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` Վաղարշապատ քաղաքին, արևմուտքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով` Շահումյան համայնքին:
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ-ՆՈՐԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Շահումյանի թ/ֆ, Նորակերտ, Շահումյան համայնքների հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է Ներքին Զանգվի ջրանցքի վրա, ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 970.86 մ հասնում թիվ 4 սահմանակետը, շրջվում դեպի
հարավ-արևմուտք, անցնում 729.72 մ, հասնում ջրանցքի և դաշտային ճանապարհի հատման կամրջի թիվ 7 սահմանակետը, որտեղից ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 453.65 մ մինչև թիվ 8 սահմանակետը, թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 561.88 մ, մինչև «Բ» հանգուցային սահմանակետը:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը կազմում է 2716.11 մ:
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ-ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Շահումյանի թ/ֆ, Վաղարշապատ քաղաքի, Շահումյան համայնքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն ուղղվում է դեպի հյուսիս-արևելք, սեփականաշնորհված տարածքների կողքով, անցնում 301.78 մ, հասնում թիվ 1 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 131.85 մ, հասնում թիվ 2 սահմանակետը, շրջվում դեպի հարավ-արևելք, սեփականաշնորհված տարածքների կողքով անցնում 399.97 մ, հասնում թիվ 4 սահմանակետը, այստեղից կրկին սեփականաշնորհված տարածքների կողքով շարունակվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 91.32 մ, հասնում թիվ 5 սահմանակետը, թեքվում դեպի հյուսիս-արմուտք, անցնում 57.68 մ, մինչև թիվ 6 սահմանակետը, թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 148.70 մ, մինչև թիվ 7 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 87.93 մ, մինչև թիվ 8 սահմանակետը, թեքվում հարավ-արևմուտք, անցնում 99.37 մ, հասնում թիվ 11 սահմանակետը, շրջվում հարավ-արևելք, անցնում 63.79 մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետը, որտեղից առվով անցնում է 266.02 մ, հասնում թիվ 14 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 230.91 մ, հասնում թիվ 15 սահմանակետը, որը գտնվում է առվի եզրին: Այստեղից առվով շարունակվում է հարավ-արևելքով դեպի հարավ-արևմուտք, անցնում 1465.01 մ հասնում «Բ» հանգուցային սահմանակետը:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3345.32 մ է:
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ-ՇԱՀՈՒՄՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»
Շահումյան, Նորակերտ համայնքների և Շահումյանի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ներքին Զանգվի ջրանցքի վրա, սահմանագիծը ջրանցքով ուղղվում է դեպի արևմուտք, անցնում 190.32 մ մինչև թիվ 2 սահմանակետը, ապա խաղողի այգու եզրագծով թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 112.52 մ, մինչև թիվ 3 սահմանակետը, այդտեղից թեքվում դեպի արևմուտք, անցնում 193.64 մ, հասնում թիվ 4 սահմանակետը, թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում 122.22 մ, հասնում թիվ 5 սահմանակետը, թեքվում դեպի
հարավ-արևմուտք, անցնում 282.89 մ, մինչև թիվ 6 սահմանակետը, թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս, անցնում 464.4 մ, հասնում թիվ 10 սահմանակետը, հետո թեքվում արևմուտք, հասնում թիվ 11 սահմանակետը, անցնելով 131.363 մ՝ թեքվում է հարավ-արևմուտք, հասնում թիվ 12 սահմանակետը, անցնելով 406.42 մ, այնուհետև թեքվում հյուսիս-արևմուտք, հասնում է թիվ 13 սահմանակետը, անցնելով 471.53 մ, հետո թեքվում հարավ-արևմուտք, հասնում թիվ 14 սահմանակետը, անցնելով 519.87 մ՝ թեքվում արևմուտք, հասնում թիվ 15 սահմանակետը, անցնելով 115.28 մ, ապա կտրուկ բարձրանում դեպի հյուսիս, հասնում թիվ 16 սահմանակետը, անցնելով 255.13 մ՝ թեքվում հարավ-արևմուտք, հասնում թիվ 19 սահմանակետը, անցնելով 267.56 մ՝ թեքվում հյուսիս-արևմուտք, 137.65 մ, մինչև թիվ 20 սահմանակետը, ապա իջնում հարավ-արևմուտք, հասնում թիվ 21 սահմանակետը, անցնելով 241.53 մ՝ թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 1349.72 մ, հասնում «Գ» հանգուցային սահմանակետը:
«Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը կազմում է 5262.01 մ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|