«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2005 թվականի N 453-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ֆրանսիայի Հանրապետության «Միջազգային ուսումնական աջակցություն» ասոցիացիայի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը որպես մարդասիրական օգնություն տրվող 9 հրշեջ-փրկարարական մեքենայի և ծխապատ գոտում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված 100 շնչառական սարքի` մաքսային, Ֆրանսիայի Հանրապետության տարածքով փոխադրման և մինչև Երևան տեղափոխման և այլ անհրաժեշտ ծախսերն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 01 ենթախմբի «02. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրով տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերում» (5600) հոդվածից կատարել 24 մլն դրամի չափով վերաբաշխում «Այլ ներքին տրանսֆերտներ» (1850) հոդվածին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանն այդ ծախսերը լրացուցիչ ֆինանսավորելու պայմանով:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին Ֆրանսիայի Հանրապետության «Միջազգային ուսումնական աջակցություն» ասոցիացիայի նախագահ Բ. Ժանենի հետ կնքել մարդասիրական օգնության տեղափոխման նամակ-համաձայնագիր:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մինչև 2005 թվականի ապրիլի 25-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Ֆրանսիայի Հանրապետության «Միջազգային ուսումնական աջակցություն» ասոցիացիայի միջև կնքված նամակ-համաձայնագրով նախատեսված գումարի փոխանցումը Ֆրանսիայի Հանրապետության «Միջազգային ուսումնական աջակցություն» ասոցիացիայի հաշվեհամարին:
4. Որպես մարդասիրական օգնություն ստացված տրանսպորտային միջոցները և այլ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` անհատույց օգտագործման և տիրապետման իրավունքով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|