Գլխավոր տեղեկություն
Համար
N 391-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.475
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 391-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 616 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 616 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) որոշման վերնագիրը «ապառքներ» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների)» բառերով, իսկ «վճարողների» բառից հետո` «(ապահովադիրների)» բառով.

բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի».

գ) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.

«11. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված կարգով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հարկային մարմինը հրապարակում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով՝ համաձայն N 2 հավելվածի».

դ) որոշմամբ հաստատված կարգի`

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը».

2-րդ կետի «բ» ենթակետը «հարկի» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով».

3-րդ կետում`

առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, իսկ առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի 3 միջոցներում և հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային էջում հրապարակում է սույն որոշման 2-րդ կետում նշված հարկ վճարողների (ապահովադիրների) ցանկերը՝ ըստ հայտարարագրած վնասների և կուտակած ապառքների (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) և վճարված հարկերի գումարների նվազման».

երկրորդ նախադասությունը «ապառքի» բառից հետո լրացնել (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) բառերով, իսկ «աճի մեծությունը» բառերից հետո` «, վճարված հարկերի մեծությունը» բառերով.

4-րդ կետում`

«ա» և «բ» բառերը փոխարինել «ա», «բ» և «գ» բառերով,

«հարկ վճարողների» բառերից հետո լրացնել «ապահովադիրների» բառով,

«պետական եկամուտների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով,

«ապառքներ կուտակած» բառերը փոխարինել «ապառքներ (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած, հարկեր վճարած» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 4
Երևան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 22-ի N 616 որոշման

Ց Ա Ն Կ

ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ

ՀՎՀՀ

Հարկ
վճարողի անվանումը

Հարկ
վճարողի գտնվելու վայրը*

Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ)

ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքեր` առանց ներմուծման դիմաց վճարված հարկերի և տուրքերի
այդ թվում`

շահու-
թահարկ

ԱԱՀ

ակցի-
զային հարկ

հաստա-
տագրված վճարներ

այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*«Հարկ վճարողի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է հարկ վճարողի հիմնական գործունեության վայրի հասցեն:

Հիմնական գործունեության վայրի հասցեի բացակայության դեպքում լրացվում է հարկ վճարողի իրավաբանական հասցեն:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան