Գլխավոր տեղեկություն
Համար
N 1071-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.08.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.19/53(425) Հոդ.1006
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 1071-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 2-րդ կետին, 5-րդ կետի «ա» ենթակետին և 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները ՝

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետի «գ» և 9-րդ կետի «դ» ենթակետերը.

բ) որոշմամբ հաստատված կարգում`

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է» և «ը» ենթակետերով.

«զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձանց.

է) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին.

ը) Հայաստանի Հանրապետության դատարանի նախագահի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցնող անձանց»,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 51, 52, 53 և 54-րդ կետերով.

«51. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն սպասարկելու համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվում է լրացուցիչ 16 ծառայողական ավտոմեքենա (այդ թվում` 5-ը «Պետական վիճակագրական տեղեկատվության հավաքագրում» ծրագրով):

52. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ և տնտեսական դատարաններին սպասարկելու համար այդ դատարաններին հատկացվում է մեկական ծառայողական ավտոմեքենա:

53. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 74 ծառայողական ավտոմեքենա:

54. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 12 ծառայողական ավտոմեքենա».

գ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական  ավտոմեքենաների սահմանաքանակի՝

աղյուսակի 5-րդ, 12-րդ և 28-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


       «

5.

ՀՀ արդարադատության նախարարություն  9 9 -
»,             

       « 

12.

ՀՀ պաշտպանության նախարարություն  x 160 x
»,            

      « 

28.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն  20 3 17
».             

աղյուսակը լրացնել հետևյալ տողերով.

      « 

5.1. ՀՀ արդարադատության նախարարության
քրեակատարողական ծառայություն
75 1 74
5.2.  ՀՀ արդարադատության նախարարության
դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 
13 1 12
»,             

«
47. Վճռաբեկ դատարան  4 3 1
48. Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան  1 1 -
49. Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան  1 1 -
50. Տնտեսական դատարան  2 1 1
51. Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան  1 1 -
52. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան  1 1 -
53. Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան  1 1 -
54. Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան  1 1 -
55. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան  1 1 -
56. Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան  1 1 -
57. Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին
ատյանի դատարան

1

1 -
58. Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան  1 1 -

59.

Արարատի մարզի առաջին ատյանի դատարան  1 1 -

60.

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան  1 1 -

61.

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան  1 1 -

62.

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան  1 1 -

63.

Լոռու մարզի առաջին ատյանի դատարան  1

1

-

64.

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան  1 1 -

65.

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան  1 1 -

66.

Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարան  1 1 -

67.

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան  1 1 -
»,

աղյուսակի «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Ընդամենը

670

526

144 

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 27
Երևան