Գլխավոր տեղեկություն
Համար
N 358-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.04.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.456
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 358-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի
N 1033-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 18-րդ և 22-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 1033-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետը «Մարտունու պոլիկլինիկա» բառերից հետո լրացնել «պետական» բառով.

բ) որոշման  2-րդ կետի «ա» ենթակետում «241000 դրամ» բառերը փոխարինել «240000 դրամ» բառերով, «1000 դրամ» բառերը` «10 000 դրամ» բառերով և «241» թիվը` «24» թվով.

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը.

դ) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 28
Երևան