Գլխավոր տեղեկություն
Համար
N 1572-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2005-05.04.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.19/66(438) Հոդ.1236
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.04.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 հոկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 28 սեպտեմբերի 2005 թվականի N 1572-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետով հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 30
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1572-Ն որոշման


«Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
 օգոստոսի 19-ի թիվ 350 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ

 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ
 2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
 3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար
 4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
 5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար
 6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
 7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
 8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար
 9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար
13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
14. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
15. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
16. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
17. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար
18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
19. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ
20. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
24. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ
25. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
26. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ
27. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ
28. Երևանի քաղաքապետ
29. Հայաստանի Հանրապետության մարզպետներ»:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան