Գլխավոր տեղեկություն
Համար
N 602
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.1996-01.06.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 1996 թվականի N 602

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման անհրաժեշտությունը`

1. Սահմանել, որ երեխաների համար նպաստը տրվում է`

ա) մինչև 6 տարեկան բոլոր երեխաների համար.

բ) ծնողազուրկ, մանկուց հաշմանդամ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաների, ինչպես նաև միայնակ մայրերի երեխաների համար` մինչև այդ երեխաների 17 տարին լրանալը (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարին լրանալը, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից):

2. 1997 թվականի հունվարի 1-ից երեխաների համար տրվող ամենամսյա նպաստի չափը սահմանել 1380 դրամ:

3. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրա խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում երեխային խնամողի ամսական նպաստի չափը սահմանել 1730 դրամ:

4. Մինչև 17 տարեկան (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարին լրանալը, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստների չափը սահմանել 1730 դրամ:

5. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարվող ամսական նպաստի չափը սահմանել 1730 դրամ:

6. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 4500 դրամ:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 367 որոշման 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.04.1999, N 235 01.04.1999, N 602
13.06.1997, N 172 01.06.1997, N 602
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան