Գլխավոր տեղեկություն
Համար
N 289-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.10.2005-23.11.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.06/21(393) Հոդ.411
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.01.2022

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2005 թվականի N 289-Ն

ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱԿԻՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի  N 876-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականի ընթացքում մշակման ենթակա առաջնային տեխնիկական կանոնակարգերի ցանկի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 14
Երևան

Հավելված 
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 24-ի N 289-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ


 ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱԿԻՆԵՐԻ


I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 7007 11 10, 7007 21 910 ծածկագրերին համապատասխան անվտանգ բազմաշերտ ապակիների և մխած ապակիների (այսուհետ` ապակիներ) վրա, որոնք օգտագործվում են բոլոր մակրոկլիմայական շրջաններում շահագործվող վերգետնյա տրանսպորտային միջոցների, տրակտորների, գյուղատնտեսական և բեռնամբարձիչ մեքենաների համար։

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ապակիներին ներկայացվող տեխնիկական, ինչպես նաև դրանց մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության հավաստման ընթացակարգերը։

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում մոտոցիկլետների և ավտոսահնակների համար օգտագործվող ապակիների վրա։

4. Ապակիները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման։

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

վերգետնյա տրանսպորտ՝ տրանսպորտ, որը ներառում է ավտոտրանսպորտի բոլոր տեսակները և գնացքների, այդ թվում` մետրոյի գնացքների վագոնները,

ավտոտրանսպորտ՝ արագընթաց տրանսպորտ, որը ներառում է մարդատար, բեռնատար ու բազմանպատակային մեքենաները, ավտոբուսները և տրոլեյբուսները,

թեթև մարդատար մեքենա՝ փոխադրամիջոց, որում նախատեսված են, վարորդի տեղից բացի, ութից ոչ ավելի տեղեր՝ ուղևորների փոխադրման համար,

բազմաշերտ ապակի՝ արտադրատեսակ` կազմված 2 և ավելի շերտից, որոնք միմյանց միացված են մեկ կամ մի քանի միջանկյալ պլաստմասսայե պատվածքի միջնաշերտերով,

մխած ապակի՝ միաշերտ ապակի` ենթարկված հատուկ ջերմամշակման՝ մեխանիկական հատկությունների բարձրացման և հարվածի դեպքում փշրումն ապահովելու համար,

կորաձև ապակի՝ ապակի, որը կորացված է ոչ պակաս, քան մեկ ուղղությամբ,

հողմապակի՝ ապակի, որն օգտագործվում է տրանսպորտային միջոցների առաջնային որմնաբացվածքի ապակեպատման համար,

հողմապակու սեգմենտի բարձրություն՝ կորաձև ապակու ներքին մակերևույթից մինչև ապակու եզրով անցնող հարթության միջև առավելագույն հեռավորությունը,

այլ ապակի՝ ապակի, որն օգտագործվում է տրանսպորտային միջոցների կողային և հետին որմնաբացվածքների ապակեպատման համար։

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապակիների իրացումն առանց համապատասխանության հավաստման։

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ապակիները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով։

 

IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Ապակիները պետք է արտադրվեն սույն տեխնիկական կանոնակարգով և ստանդարտացման նորմատիվ, ինչպես նաև ապակիների տեխնիկական (կոնստրուկտորական և տեխնոլոգիական) փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան։

9. Ապակիների կոնստրուկտորական փաստաթղթերում պետք է տրված լինեն հետևյալ տվյալները`

ա) պայմանական նշագիրը՝ սահմանված որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով,

բ) գույնը,

գ) չափերը՝ սահմանային շեղումներով,

դ) կորաձև ապակիների համար ձևանմուշի և լայնական կորության նկատմամբ թույլատրելի անհարումը,

ե) հարթ ամրացված ապակիների համար հարթայնության շեղումները՝ միլիմետրերով,

զ) ապակու եզրից այն հեռավորությունը, որի վրա թույլատրվում է սեղմակների և ցցաձողերի հետքերը և դրանց չափը,

է) բաց և սահող կողերը,

ը) իջեցվող և շարժական ապակիների կողերի մշակման եղանակը,

թ) հողմապակու տեղադրման անկյունը, որը գտնվում է տրանսպորտային միջոցի լայնական առանցքով անցնող ուղղահայաց հարթությունում և ձևավորվում է հողմապակու վերին ու ստորին եզրերով անցնող ուղղահայաց և ուղիղ գծով,

ժ) հողմապակիների օպտիկական որակի ստուգման համար A, B և 1-ին գոտիների դիրքը և չափերը։ Գոտիները նշագրվում են տրանսպորտային միջոցներ արտադրող կազմակերպությունների կողմից տրված պահանջներին համապատասխան,

ժա) հողմապակիների վրա մթնեցման շերտերի առկայության դեպքում՝ դրանց չափերը և բնութագրերը,

ժբ) շրջանակով և կիպարարով փակվող շերտերի լայնությունը,

ժգ) մակնշման տեղը,

ժդ) 70 %-ից պակաս լուսաթափանցելիությամբ ապակիների համար լուսաթափանցման չափի և տեսակի մակնշումը։

10. Ապակիների չափերը և դրանց սահմանային շեղումները պետք է համապատասխանեն կոնստրուկտորական փաստաթղթերով սահմանված պահանջներին ու չպետք է գերազանցեն 1-ին աղյուսակով և սույն տեխնիկական կանոնակարգի 11-րդ կետով սահմանված նորմերը։

Աղյուսակ 1

 

Ապակու տեսակը

Մակերեսը, մ2, ոչ ավելի

Հաստությունը, մմ

Բազմաշերտ` հարթ

2

4 - 7,5

Բազմաշերտ` կոր

2,5

5 - 7,5

Մխած ապակի` հարթ

2,3

3 - 6

Մխած ապակի` կոր

1,5


11. Հարթ ապակիների չափերի սահմանային շեղումները չպետք է լինեն ±2,0 մմ-ից ավելի։

Ապակիների հաստության սահմանային շեղումները չպետք է գերազանցեն`

ա) բազմաշերտ ապակիներինը` ± 0,4 մմ,

բ) ամրացված ապակիներինը`  ± 0,3 մմ։

Մխած ապակիների հաստության շեղումները չպետք է գերազանցեն ± 0,2 մմ-ն։

12. Էլեկտրագնացքների և ներքին այրման շարժիչներով գնացքների ուղևորատար վագոնների ապակեպատման համար նախատեսված ապակիների չափերը և դրանց սահմանային շեղումները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով սահմանված էլեկտրագնացքների և դիզել-գնացքների ուղևորատար վագոնների ապակիների ստանդարտով սահմանված նորմերին։

13. Հողմապակիները պետք է արտադրված լինեն 0,76 մմ հաստությամբ թաղանթ ունեցող բազմաշերտ ապակուց։ Մինչև 30 կմ/ժ արագություն զարգացնող դանդաղընթաց տրանսպորտային միջոցների համար թույլատրվում է մխած ապակուց հողմապակու արտադրումը։

14. Սահմանված ձևից հարթ ապակիների և կորաձև ապակիների հարթությունների շեղումները պետք է սահմանված լինեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ և կոնստրուկտորական փաստաթղթերով։

15. Ապակիների բաց և սահուն կողերը պետք է լինեն հղկված, փակ անշարժները՝ բթացված։

Չի թույլատրվում ապակիների բաց կողերի վրա կոտրվածքներ։

Ապակիների սահող և անշարժ փակ կողերի վրա թույլատրելի կոտրվածքների (ջարդվածքների) չափերն ու քանակը պետք է սահմանվեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով։

16. Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 %-ից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը և առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում)՝ 70 %-ից ոչ պակաս, այլ ապակիներինը՝ 60 %-ից ոչ պակաս։

Ապակեպատված կամ լուսանցքային տանիքի, թեթև մարդատար մեքենաների
B գոտու և այլ տրանսպորտային միջոցների համար 1-ին գոտու մթնեցված շերտերից դուրս գտնվող սահմաններում լուսաթափանցելիությունը չի նորմավորվում։ Հողմապակիների գոտիները որոշվում են` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնի։

Ջերմակլանող հողմապակիները չպետք է աղավաղեն սպիտակ, դեղին, կարմիր, կանաչ և կապույտ գույների ճիշտ ընկալումը։

17. Հողմապակիների օպտիկական աղավաղումները (էկրանի վրա պրոյեկտված շրջանակի տրամագծի փոփոխությունը) A և 1-ին գոտիներում չպետք է գերազանցեն ± 2,5 մմ (2') և B գոտում՝ ± 7 մմ (6') արժեքները։

Հողմապակու եզրից 100 մմ հեռավորության վրա գտնվող A և 1-ին գոտիների բոլոր մասերի համար թույլատրվում է 123 մմ (25') երկրորդային պատկերի շեղումը։

Վերգետնյա տրանսպորտային հողմապակիների համար ծայրամասային գոտու եզրից 25 մմ հեռավորության վրա, տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների հողմապակիների համար՝ 100 մմ հեռավորության վրա օպտիկական աղավաղումները և երկրորդային պատկերների շեղումները չեն նորմավորվում։ Երկու կեսով հողմապակիների համար հարակից բաժանող կանգնակի նկատմամբ 35 մմ լայնակի շերտում օպտիկական ցուցանիշները չեն նորմավորվում։

18. Ապակիների թույլատրելի արատները պետք է սահմանված լինեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով։

Բազմաշերտ ապակիներին ներկայացվող պահանջները


19. Բազմաշերտ ապակեթերթերի մեկը մյուսի նկատմամբ թույլատրելի շեղվածությունը և սոսնձաթաղանթի ելքը պետք է սահմանված լինեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով։

20. Հողմապակիները (40±2) օC և մինուս (20±2) օC ջերմաստիճաններում պետք է դիմանան (227±2) գ զանգվածով գնդի հարվածին։

Գնդի անկման բարձրության և հարվածի հակադիր ուղղությամբ առանձնացված բեկորների զանգվածը պետք է համապատասխանի 2-րդ աղյուսակով սահմանված նորմերին։

Աղյուսակ 2

Ապակու հաստությունը, մմ

Անկման բարձրությունը, մ, 0+0.025

ջերմաստիճանում

Բեկորների

զանգվածը, գ,
ոչ ավելի

- 20օC

+40օC

Մինչև 4,5-ը ներառյալ

8,5

9,0

12

4,5-ից բարձր` մինչև 5,5-ը ներառյալ

9,0

10

15

5,5-ից բարձր` մինչև 6,5-ը ներառյալ

9,5

11

20

6,5-ից բարձր

10

12

25

Յուրաքանչյուր ջերմաստիճանում փորձարկման ենթարկված 10 նմուշից 8-ը չպետք է բաժանվի առանձին մասերի և առնվազն 8 գնդեր չպետք է անցնեն նմուշների միջով։

21. Հողմապակիները պետք է լինեն կայուն (40+0,025) մ բարձրությունից, 82 մմ-ին մոտ տրամագծով, (2260±20) գ զանգվածով գնդի հարվածով ծակատման նկատմամբ։ Հարվածից հետո 5 վ-ում ապակու միջով չպետք է անցնի գունդը։

22. Հողմապակիները պետք է դիմանան (1,5 +0-0,005 ) մ բարձրությունից մանեկենի անկման հարվածին։ Հարվածի ժամանակ պետք է ձևավորվեն բազմակի շառավղային և շրջանաձև ճաքեր։ Հարվածի կետից մինչև մոտակա շրջանաձև ճաքի հեռավորությունը պետք է լինի 80 մմ-ից ոչ ավելի։ Ապակու բեկորները չպետք է առանձնանան սոսնձաթաղանթից։ Հարվածի կետի կենտրոնում 60 մմ տրամագծով շրջանակում թույլատրվում է երկու կողմից ճաքեր` մեկ կամ մի քանի և 4 մմ-ից ոչ ավելի լայնությամբ բեկորների առանձնացում։

Հարվածի կողմից միջանկյալ շերտը 20 սմ2-ից ավելի մակերեսով հատվածամասում չպետք է մերկանա։ Թույլատրվում է 35 մմ երկարությամբ միջանկյալ շերտի վրա ճեղքվածքների առաջացումը։

23. Ապակիները, բացի հողմապակիներից, պետք է դիմանան (227±2) գ զանգվածով գնդի հարվածին։ Գունդը չպետք է անցնի նմուշի միջով։ Գնդի անկման բարձրությունը և հարվածի հակադիր ուղղությամբ առանձնացված բեկորների զանգվածը պետք է համապատասխանեն 3-րդ աղյուսակով սահմանված արժեքներին։

Մինչև 0,1 մ2 մակերեսը ներառյալ և 300 մմ-ից պակաս լայնությամբ ապակիները մեխանիկական ամրության փորձարկումների չեն ենթարկվում։

Աղյուսակ 3

Ապակու հաստությունը, մմ

Գնդի անկման

բարձրությունը,

մ, 0+0.025

Բեկորների զանգվածը,

գ, ոչ ավելի

Մինչև 5,5-ը ներառյալ

5,0

15

5,5-ից բարձր` մինչև 6,5-ը ներառյալ

6,0

6,5-ից բարձր

7,0

24. Ապակիները, բացի հողմապակիներից, պետք է դիմանան (1,5+0-0,005) մ բարձրությունից մանեկենի անկման հարվածին։ Հարվածի ժամանակ փորձարկվող նմուշը պետք է ճկվի և ճեղքվի` առաջացնելով հարվածի կետի շուրջը կենտրոնացված բազմաթիվ ճաքեր։ Թույլատրվում է թաղանթի կտրվածք, սակայն մանեկենի գլուխը չպետք է անցնի ապակու միջով։ Չի թույլատրվում սոսնձաթաղանթից մեծ բեկորների առանձնացումը։

Ճանապարհաշինարարական, գյուղատնտեսական մեքենաների և պաշտպանիչ էկրանների համար բազմաշերտ ապակիները մանեկենի հարվածի փորձարկումների չեն ենթարկվում։

25. Ապակիները պետք է լինեն լուսակայուն։ Ապակիների ճառագայթումից հետո լուսանցումը պետք է լինի մինչև ճառագայթումը դրանց լուսանցման 95 %-ից ոչ պակաս և բոլոր դեպքերում ավտոտրանսպորտի հողմապակիների համար՝ 75 %-ից ոչ պակաս, և այլ ապակիների համար՝ 70 %-ից ոչ պակաս։ Չի թույլատրվում այլ թերությունների առաջացումը։

26. Ապակիները պետք է լինեն խոնավակայուն։ Խոնավակայունության փորձարկումներից հետո ապակիների նմուշների վրա չի թույլատրվում բշտիկների առաջացում և նմուշների ապակու շերտատում` հատված եզրից 10 մմ-ից ավելի և հատվածից՝ 15 մմ-ից ավելի հեռավորության վրա։

27. Ապակիները պետք է լինեն ջերմակայուն։ Ջերմակայունության փորձարկումներից հետո ապակիների նմուշների վրա չի թույլատրվում բշտիկների առաջացում ու նմուշների չհատված եզրից 14 մմ-ից ավելի կամ հատվածից՝ 25 մմ-ից ավելի և փորձարկումների ժամանակ առաջացած ցանկացած ճաքից 10 մմ հեռավորության վրա ապակու շերտատում։

Մխած ապակիներին ներկայացվող պահանջները


28. Մխած ապակիները պետք է լինեն մեխանիկակայուն և պետք է դիմանան 4-րդ աղյուսակում ներկայացված բարձրություններից (227±2) գ զանգվածով պողպատյա գնդի հարվածին։

Աղյուսակ 4

 

Գնդի անկման բարձրությունը, մ, 0+0,025

 Ապակու հաստությունը, մմ   

2,0 

մինչև 3,5-ը ներառյալ   

2,5 

3,5-ից բարձր` մինչև 5,5-ը ներառյալ   

3,0 

5,5-ից բարձր 


Փորձարկվող ապակիների 6 նմուշներից առնվազն 5-ը պետք է դիմանա գնդի հարվածին։

Մինչև 0,1 մ2 մակերեսը ներառյալ և 300 մմ-ից պակաս լայնությամբ ապակիները մեխանիկական ամրության փորձարկումների չեն ենթարկվում։

29. Փորձարկումների ժամանակ ապակիների քայքայման բնույթը որոշող 50 x 50 մմ չափով ցանկացած քառակուսիներում պետք է լինեն 40-ից ոչ պակաս և 400-ից (3 մմ-ից պակաս հաստությամբ ապակիների համար՝ 450) ոչ ավելի բեկորներ։

Չի թույլատրվում 3 սմ2-ից ավելի մակերես ունեցող բեկորներ։ Թույլատրվում է մի քանի բեկորներ` երկարավուն ձևի, եթե դրանք չունեն սուր ծայրեր և պոկվել են ապակու եզրից՝ ստեղծելով 45օ-ը չգերազանցող անկյուն։ Այդ դեպքում բեկորի երկարությունը չպետք է գերազանցի 75 մմ-ն, և 60 - 75 մմ երկարությամբ բեկորների թիվը չի գերազանցում 5 հատը։

Հարվածի կետի շուրջ 75 մմ շառավղով շրջանակի, ինչպես նաև 20 մմ լայնությամբ եզրագծի գոտում քայքայման բնույթը չի նորմավորվում։


Ապակիների մակնշումը


30. Յուրաքանչյուր ապակու վրա պետք է դրոշմով մակնշված լինեն հետևյալ տվյալները`

ա) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (առկայության դեպքում),

բ) ապակու տեսակը և տիպի պայմանական նշագիրը՝ սահմանված որոշակի տեսակի ապակու ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով,

գ) ապակիները, որոնց լուսաթափանցելիությունը 70 %-ից պակաս է, պետք է լրացուցիչ մակնշված լինեն «Y» նշանով,

դ) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը կամ այդ փաստաթղթով նախատեսված պայմանական նշանը,

ե) ավտոտրանսպորտային միջոցների բազմաշերտ ապակիների համար՝ ապակու արտադրման տարեթիվը և ամիսը։

31. Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու համար պետք է նշված լինի ապակու տեսակը։ Ապակիների տեսակը և նշագիրը պետք է սահմանված լինեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով։

32. Արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրի հիման վրա կամ որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով կարող են սահմանվել լրացուցիչ տվյալներ (թղթե պիտակների վրա` համարը՝ ըստ կատալոգի, ապակու տեսակը և այլն)։

33. Ապակիների փոխադրական տարայի (փաթեթի) վրա պետք է փակցված լինի պիտակ՝ հետևյալ բովանդակությամբ`

ա) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (առկայության դեպքում),

բ) ապակու տիպի նշագիրը` սահմանված որոշակի ապակու ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով,

գ) չափերը և ապակու տեսակը,

դ) ապակիների թիվը փաթեթում՝ հատ,

ե) թողարկման թվականը,

զ) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը կամ այդ փաստաթղթով սահմանված պայմանական նշանը,

է) փաթեթավորման թվականը։

34. Փոխադրման տարաների վրա մակնշումը պետք է կատարվի IX բաժնով սահմանված ցանկով նախատեսված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան։ Վարվելակարգային նշանները, լրացուցիչ և տեղեկատվական ցուցումները պետք է սահմանված լինեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով։

Ապակիների փաթեթավորմանը ներկայացվող պահանջները


35. Յուրաքանչյուր ապակի ծածկում են թղթով կամ այնպիսի նյութով, որը չունի քերծելու հատկություն։

36. Կախված ապակիների ձևից և չափերից` դրանք փոխադրական փաթեթում պետք է դասավորվեն 12 հատից ոչ ավելի։ Փոխադրական փաթեթի ձևը և փաթեթավորման համար անհրաժեշտ նյութերը պետք է սահմանված լինեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով։

Փաթեթավորումից առաջ բազմաշերտ կորաձև հողմապակիների եզրաշերտերը պետք է կողային մասերով լինեն սոսնձային թաղանթով եզրավորված։

37. Փոխադրական փաթեթները տեղադրվում են բեռնարկղերի մեջ։

Բազմահարկ բեռնարկղերով փոխադրվելու դեպքում դրանց մեջ պետք է նախատեսված լինեն հատուկ միջոցներ, որոնց օգնությամբ բացառվեն ապակիների փոխադրական փաթեթների տեղաշարժը։

38. Փոքր քանակությամբ ապակիների փոխադրումը կարելի է իրականացնել փայտյա արկղերով, դրանք լրացուցիչ ամրացնելով փաթեթավորման պողպատե ժապավենով՝ փոխադրման ժամանակ բացառելով ապակիների տեղաշարժը։

39. Ապակիների յուրաքանչյուր փոխադրման տարա կամ բեռնարկղ պետք է ունենա ապրանքաուղեկից փաստաթուղթ, որի վրա պետք է նշված լինեն սույն տեխնիկական կանոնակարգի 33-րդ կետով սահմանված տվյալները։

Առևտրային կազմակերպությունների համար ապակիների արկղերում կամ բեռնարկղերում պետք է նախատեսված լինի նաև հրահանգ` դրանց փաթեթի բացման, ապակիների պահման և տեղադրման վերաբերյալ ցուցումներով։


V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ


40. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապակիների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 1 հ, 2 հ, 3 հ կամ 4 հ հայտարարագրման սխեմայով հավաստված՝ համապատասխանության հայտարարագիր կամ 2 ս, 3 ս, 4 ս, 5 ս կամ 6 ս սերտիֆիկացման սխեմայով հավաստված՝ համապատասխանության սերտիֆիկատ։ Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչն ապակիների և (կամ) դրանց փոխադրական տարաների ու ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա կարող են նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ նախատեսված ձևի համապատասխանության նշան։

41. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով ապակիների նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ՝ տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով՝ սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված ստանդարտով սահմանված խմբաքանակից դրանց նմուշների ընտրանքին համապատասխան։

42. Ապակիների նույնականացման գործընթացում ստուգվում են դրանց մակնշման համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տեղեկատվությանը։

43. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով սահմանված փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտին համապատասխան։

44. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է համապատասխանության հավաստման 2 ս, 3 ս, 4 ս կամ 5 ս սխեմայով։

Համապատասխանության հայտարարագրի և համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ համապատասխանության հավաստման իրականացված սխեմայի`

2 հ կամ 2 ս սխեմայի դեպքում՝ 12 ամիս,

3 ս սխեմայի դեպքում՝ 24 ամիս,

3 հ, 4 ս կամ 5 ս սխեմայի դեպքում՝ 36 ամիս,

1 հ, 4 հ կամ 6 ս սխեմայի դեպքում՝ գործողության ժամկետը սահմանվում է` հաշվի առնելով ապակիների ծառայության ժամկետները, բայց 6 ամսվանից ոչ պակաս։

45. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` սերտիֆիկացված ապակիների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 44-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում։

46. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնել կամ դադարեցնել: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ։

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։

VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ


47. Ապակիների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացնել «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ


48. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապակիների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

VIII. ՀՈՂՄԱՊԱԿԻՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ


Մարդատար ավտոմեքենաների հողմապակիների A և B գոտիների որոշումը

49. Ավտոտրանսպորտի հողմապակիների A և B գոտիները (1-ին գծապատկեր) որոշվում են տրանսպորտային միջոցում դրանց տեղակայման անկյան դիրքով (V1 և V2 կետեր)` վարորդի աչքի պայմանական դիրքի համեմատ։

Ներմուծեք նկարագրությունը_1030

 V1 և V2 կետերը որոշվում են R նստոցի ստուգիչ կետում սկզբնակետի կոորդինատների ուղղանկյուն համակարգի համեմատ, որի x և z առանցքների ուղղությունը համընկնում է ավտոմեքենայի թափքի նախագծման ժամանակ կիրառվող կոորդինատների համակարգի առանցքների ուղղության հետ։

V1 և V2 կետերի կոորդինատները նստոցի թիկնակի 250 թեքության ժամանակ որոշվում են 2-րդ գծապատկերին և 5-րդ աղյուսակին համապատասխան։

Աղյուսակ 5

Կետը

Կոորդինատները, մմ

x

y

z

V1

68

-5

665

V2

68

-5

589

Նստոցի թիկնակի թեքության 250-ից տարբերվող անկյունների դեպքում V1 և V2 կետերի համար անհրաժեշտ է 6-րդ աղյուսակին համապատասխան x և z կոորդինատների համեմատ մտցնել ուղղումներ։


Աղյուսակ 6

 

Նստոցի

թիկնակի թեքության անկյունը

Կոորդի-նատները, մմ

Նստոցի

թիկնակի թեքության անկյունը

Կոորդի-նատները, մմ

Նստոցի

թիկնակի թեքության անկյունը

Կոորդի-նատները, մմ

x

z

x

z

x

z

5o

-186

28

17o

-71

17

29o

34

-11

6o

-176

27

18o

-62

15

30o

43

-14

7o

-167

27

19o

-53

13

31o

51

-17

8o

-157

26

20o

-44

11

32o

59

-21

9o

-147

26

21o

-35

9

33o

67

-24

10o

-137

25

22o

-26

7

34o

76

-28

11o

-128

24

23o

-17

5

35o

84

-31

12o

-118

23

24o

-9

2

36o

92

-35

13o

-109

22

25o

0

0

37o

100

-39

14o

-99

21

26o

9

-3

38o

107

-43

15o

-90

20

27o

17

-5

39o

115

-47

16o

-81

18

28o

56

-8

40o

123

-52


50. Հողմապակու A և B գոտիների դիրքերը որոշվում են 2-րդ գծապատկերին համապատասխան։

Ներմուծեք նկարագրությունը_1051

1) A գոտին որոշվում է ապակու արտաքին մակերևույթի չափերը սահմանափակող չորս հարթությունով`

ա) V1 և V2 կետերով 130 անկյունով դեպի ձախ անցնող P1 ուղղաձիգ հարթությունով,

բ) V1 և V2 կետերով 200 անկյունով դեպի աջ անցնող P2 ուղղաձիգ հարթությունով,

գ) ավտոմեքենայի միջին երկայնական հարթությանն ուղղահայաց և V1 կետով 3օ անկյունով դեպի վերև անցնող P3 հարթությունով,

դ) ավտոմեքենայի միջին երկայնական հարթությանն ուղղահայաց և V2 կետով 1օ անկյունով դեպի ներքև անցնող P4 հարթությունով.

2) B գոտին որոշվում է եզրից ավելի քան 25 մմ հեռավորության վրա և արտաքին մակերևույթի չափերը սահմանափակող չորս հարթությունով`

ա) V1 և V2 կետերով 170 անկյունով դեպի ձախ անցնող P1' ուղղաձիգ հարթությունով,

բ) V1' և V2'կետերով 170 անկյունով դեպի աջ V1 և V2 սիմետրիկ, ավտոմեքենայի միջին երկայնական հարթությանը համեմատ անցնող P2'ուղղաձիգ հարթությունով,

գ) ավտոմեքենայի միջին երկայնական հարթությանն ուղղահայաց և V1 կետով 70 անկյունով դեպի վերև անցնող  P3' հարթությունով,

դ) ավտոմեքենայի միջին երկայնական հարթությանն ուղղահայաց և V2 կետով 50 անկյունով դեպի ներքև անցնող  P4' հարթությունով։

51. Բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների, տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների հողմապակիների 1-ին գոտու որոշումը`

1) հողմապակիների 1-ին գոտու դիրքը որոշվում է 3-րդ գծապատկերին համապատասխան և`

ա) տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթությանը զուգահեռ ուղղաձիգ հարթությունով անցնող` վարորդի նստոցի ստուգիչ R կետի վերևում 625 մմ բարձրության վրա գտնվող և ղեկանիվի առանցքով անցնող Օ տեսադաշտի կետի հիման վրա,

բ) Օ տեսադաշտի կետով անցնող և տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթությանն ուղղահայաց հորիզոնական ուղիղ գծի՝ OQ ուղու հիման վրա.

Ներմուծեք նկարագրությունը_403

2) 1-ին գոտին որոշվում է հողմապակու արտաքին մակերևույթի չափերը սահմանափակող չորս հարթությունով`

ա) Օ կետով և տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթությունից 150 անկյունով դեպի ձախ անցնող P1 ուղղաձիգ հարթությունով,

բ) P1-ին սիմետրիկ և տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթությունից աջ գտնվող P2 ուղղաձիգ հարթությունով,

գ) OQ-ին ուղիղ և հորիզոնական հարթության 100 անկյունով դեպի ներքև անցնող P3 հարթությունով,

դ) OQ-ին ուղիղ և հորիզոնական հարթության 80 անկյունով դեպի վերև անցնող P4 հարթությունով։

Սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ գծապատկերին համապատասխան` հողմապակու թեքության անկյունը և վարորդի նստոցի թիկնակի թեքության անկյունը թեթև մարդատար ավտոմեքենաների համար հողմապակու վերին եզրի միջին մասի համեմատ P (A, B, C) կետի կոորդինատները նշվում են ավտոտրանսպորտի հողմապակիների գծագրերում։

Ներմուծեք նկարագրությունը_769

Թույլատրվում է տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների համար 1-ին գոտու դիրքն ընդունել հողմապակու ամբողջ մակերևույթը՝ բացառությամբ 100 մմ լայնությամբ ծայրամասային գոտուց։

IX. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ստանդարտի նշագիրը  Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը   
ԳՕՍՏ 5727 3-րդ և 4-րդ բաժին  Ապակիներ անվտանգ վերգետնյա տրանսպորտային միջոցների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ   
ԳՕՍՏ 13521  Ապակիներ էլեկտրագնացքների և դիզել-գնացքների ուղևորատար վագոնների.  Հիմնական չափեր և տեխնիկական պահանջներ   
ԳՕՍՏ 14192  Մակնշում բեռների   
ԳՕՍՏ 27902  Ապակի անվտանգ ավտոմեքենաների, տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների համար. Օպտիկական հատկությունների որոշում   
ԳՕՍՏ 27903  Ապակի անվտանգ ավտոմեքենաների, տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների համար. Մեխանիկական հատկությունների որոշում   
ԳՕՍՏ 27904  Ապակի անվտանգ ավտոմեքենաների, տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների համար. Լուսակայունության, ջերմակայունության և խոնավակայունության որոշում 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան