Գլխավոր տեղեկություն
Համար
N 254-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.04.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.30/20(392) Հոդ.387
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2005

  «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 254-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1563.4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1556.4 հեկտարը, որից` 148 հեկտար վարելահող, 438 հեկտար արոտավայր, 970.4 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 49.1 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար.

բ) 5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 4.5 հեկտարը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0.5 հեկտարը՝ հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.

գ) 2 հեկտար արոտավայրը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` մեկ հեկտարը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու, մեկ հեկտարը՝ ձկնարդյունաբերության նպատակով շինարարության համար
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

 

 

2005 թ. մարտի 16
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 10-ի N 254-Ն որոշման


 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան: