Գլխավոր տեղեկություն
Համար
N 107-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.02/15(387) Հոդ.254
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 փետրվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2005 թվականի N 107-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ՝ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և պետական սեփականություն համարվող  պահուստային ֆոնդի  9951  հեկտար հողերը փոխադրել՝

ա) 9949.7 հեկտարը, որից` 60 հեկտար խոտհարք, 5610 հեկտար արոտ, 4279.7 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 1.3 հեկտար այլ հողեր`  էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հողմաէլեկտրակայան կառուցելու և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել  սերվիտուտի իրավունք:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 16
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 10-ի N 107-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ «ՉԻԲՈՒԽԼԻ» ՏԱՐԱԾՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան