Գլխավոր տեղեկություն
Համար
N 1751-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1363
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 նոյեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2005 թվականի N 1751-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 4.3-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) վերակազմակերպել զարգացման և արտաքին կապերի վարչությունը` առանձնացնելով արտաքին կապերի բաժինը, ստեղծելով արտաքին կապերի վարչություն.

բ) միացման ձևով վերակազմակերպել ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչությունը և զարգացման վարչությունը` ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչությունը միացնելով զարգացման վարչությանը.

գ) վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության:

2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքում`

ա) 1-ին կետից հանել «և արտաքին կապերի» բառերը.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11 -ին կետով.

«11 . Արտաքին կապերի վարչություն».

գ) ուժը կորցրած ճանաչել`

«4. Ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչություն» և՝

«9. Վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժին» կետերը.

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 51 -րդ կետով.

«51 . Ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչություն»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 26
Երևան