Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.02.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.11/12(384) Հոդ.210
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2005 թվականի N 44-Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԱՌԻՃԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԼԴԱՐԱՅԻ ԵՎ ՍՈՖԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2005 թվականի հունվարին կայանալիք` Շիրակի մարզի Գառնառիճի գյուղական համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզի Ալդարայի և Սոֆլուի գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 164585 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Շիրակի մարզի Գառնառիճի, Սյունիքի մարզի Ալդարայի և Սոֆլուի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 26
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 25-ի N 44-Ն որոշման


Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԱՌԻՃԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԼԴԱՐԱՅԻ ԵՎ ՍՈՖԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

___________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

___________________________________________________________________


1.


Աշխատանքի վարձատրության ֆոնդ


30000

 
այդ թվում`
 
 
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ


30000


2.


Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ


15000


3.


Տրանսպորտի ծառայության վճարներ


5000


4.


Կապի ծառայության վճարներ


1000


5.


Գրասենյակային ծախսեր


3000

  _______________________________________________________________
 


ընդամենը


54000

3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (3x54000)

162000

 
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(493 ընտրող +493 x0,05) x5 դրամ


2585

  _______________________________________________________________
 


Ընդամենը


164585

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան