Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.02.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.08/11(383) Հոդ.202
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 հունվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2005 թվականի N 30-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի
N 1294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1522-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 6.10-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետը «ժէ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժէ1» ենթակետով.

«ժէ1 ) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումն ու իրականացումը»:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմում սահմանված կարգով ստեղծել հասարակայնության հետ կապերի բաժին` ոչ ինքնուրույն գործող բաժնի կարգավիճակով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի քաղաքացիական ծառայության պաշտոններում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակումներ կատարելն ապահովել համապատասխան ժամանակավոր թափուր պաշտոններում տվյալ պաշտոնների անձնագրերի պահանջները բավարարող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 24
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան