Գլխավոր տեղեկություն
Համար
N 1340-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2005-05.11.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.1145
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2005 թվականի N 1340-Ն

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի ծրագիծը` 40 կմ երկարությամբ և 132 հեկտար մակերեսով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝

ա) մեկամսյա ժամկետում Ագարակի, Մեղրու, Քաջարանի քաղաքային և Լեհվազի, Լիճքի և Տաշտունի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված տարածքում գտնվող հողերի, այդ թվում` անտառային ֆոնդի հողերի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցելու վերաբերյալ.

բ) ելնելով բնապահպանական խնդիրներից` անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Իրան-Հայաստան գազամուղի ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ժամկետները չխախտելու նպատակով թույլատրել շինարարական և վերանախագծման աշխատանքներն իրականացնել զուգընթաց՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության  (պատվիրատու) և իրանական «Սանիր» ընկերության (գլխավոր կապալառու) միջև 2004 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված կապալի պայմանագրի համաձայն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

 Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 30
     Երևան  


   

 

Հավելված
ՀՀ  կառավարության  2005 թվականի
 օգոստոսի 18-ի N 1340-Ն որոշման


Ծ Ր Ա Գ Ի Ծ

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 



Մ. Թոփուզյան