Գլխավոր տեղեկություն
Համար
N 1168-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.25/55(427) Հոդ.1066
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 16 օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2005 թվականի N 1168-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 887 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» և «գ» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
որոշմամբ հաստատված կարգում`

ա) ամբողջ տեքստում և կից ձևերում «մուտքի մաքսային կետ» և «ելքի մաքսային կետ» բառերը` համապատասխան հոլովաձևերով փոխարինել «մուտքի մաքսային մարմին» և «ելքի մաքսային մարմին» բառերով.

բ) 8-րդ կետի երկրորդ նախադասությունը լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում նոր բեռնագիր լրացվելու դեպքի, երբ մաքսային ձևակերպումների համար հիմք է ընդունվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում լրացված բեռնագիրը» բառերով.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 81-րդ կետով.

«81. Տարանցվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը (միջոցները) հայտարարագրվում է (են) տարանցվող բեռից առանձին` առանձին մաքսային հայտարարագիր լրացնելու ճանապարհով կամ օգտագործելով տարանցվող ապրանքների համար ներկայացվող մաքսային հայտարարագրի լրացուցիչ թերթիկը».

դ) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի «ա» ենթակետը.

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 141-րդ կետով.

«141. Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը».

զ) 14-րդ կետի «բ» ենթակետում «մաքսային ելքի կետ» բառերը փոխարինել «ելքի մաքսային մարմին» բառերով.

է) 19-րդ կետը «այլ» բառից առաջ լրացնել «տարանցիկ փոխադրում կամ» բառերով.

ը) 20-րդ կետում «տարածաշրջանային մաքսատներից» բառերը փոխարինել «մաքսատներից կամ մաքսային կետերից» բառերով, կետը «ապա» բառից առաջ լրացնել «կամ եթե որևէ միջանկյալ մաքսային մարմնում պետք է փոխվի Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը» բառերով.

թ) ամբողջ տեքստում և կից ձևերում «միջանկյալ մաքսատուն» բառերը` համապատասխան հոլովաձևերով փոխարինել «միջանկյալ մաքսային մարմին» բառերով.

ժ) ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետի «ա» ենթակետը.

ժա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 211-րդ և 212-րդ կետերով.

«211. Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը: Եթե նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխություն, ապա հայտարարատուն մաքսային հայտարարագրում նշում է նաև տրանսպորտային միջոցի փոփոխության վայրը:

212. Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանված մաքսային ձևակերպումների իրականացման վայրերում».

ժբ) 23-րդ կետում «տվյալ մաքսատանը» բառերը փոխարինել «տվյալ մաքսային մարմնում» բառերով, կետի առաջին նախադասությունը «միջոցով» բառից հետո լրացնել «կամ տարանցվող ապրանքները վերաբեռնվում են այլ տրանսպորտային միջոցի վրա» բառերով և «և բեռը» բառերը փոխարինել «բեռը և բեռի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը» բառերով.

ժգ) ուժը կորցրած ճանաչել 6-րդ` «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով (սահմանային մաքսային երկու կետերի միջև) ապրանքների տեղափոխումը տրանսպորտային միջոցի փոփոխությամբ» բաժինը.

ժդ) կից ձևերում «Հայտարարագրի տեսակը և գրանցման համարը» բառերը փոխարինել «Հայտարարագրի ընդունման ամիսը, ամսաթիվը և ընդունման համարը» բառերով, իսկ «հայտարարագրերը (ըստ տեսակի, գրանցման համարի և մաքսային ռեժիմի)» բառերը` «հայտարարագրերը (ըստ ընդունման համարի, ընդունման ամսաթվի և մաքսային ռեժիմի)» բառերով, և N 1ա ձևի աղյուսակի 5-րդ սյունակի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Միջանկյալ մաքսային մարմինները և դրանցում կատարվող գործողություններն ըստ մաքսային ռեժիմների»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 11
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան