Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2015
Ստորագրման ամսաթիվ
14.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2017

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը, այսուհետ՝ «Կողմեր»,

ցանկանալով խթանել երկկողմ հարաբերություններն առողջապահության և բժշկագիտության բնագավառում,

ընդունելով, որ համագործակցությունը կնպաստի իրենց երկրների բնակչության առողջության բարելավմանը, համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը, միջազգային իրավունքի նորմերի և յուրաքանչյուր պետության տարածքում գործող ներքին օրենսդրությանը համապատասխան, կզարգացնեն համագործակցություն առողջապահության և բժշկագիտության բնագավառում։

 

Հոդված 2

 

Կողմերը կիրականացնեն փոխշահավետ համագործակցություն հետևյալ գերակա ոլորտներում.

1. փոխադարձ համաձայնությամբ դեղերին և բժշկական սարքավորումներին առնչվող կարիքների մասին փոխտեղեկատվության տրամադրում, ինչպես նաև իրենց երկրների համապատասխան ընկերությունների՝ բժշկական արտադրանքին առնչվող գործառույթներին փոխադարձ աջակցություն,

2. դեղերի գրանցման գործընթացի համար պայմանների ապահովում՝ Կողմերի պետություններում գործող օրենսդրության համաձայն,

3. դեղերի, բժշկական սարքավորումների, կենսատեխնոլոգիական ապրանքների և պատվաստանյութերի համատեղ արտադրության համար պայմանների ապահովում` Կողմերի պետություններում գործող օրենսդրության համաձայն,

4. առողջապահության և բժշկագիտության տարբեր ոլորտներում գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանակում,

5. տեղեկատվության և փորձի փոխանակում հանրային առողջության համակարգի հզորացման, ընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման նպատակով, երկու երկրների ընղհանուր սահմանի մերձավոր, ինչպես նաև երկու երկրների այլ տարածքներում առաջնային, երկրորդային և երրորդայիև մակարդակի բժշկական օգնության տրամադրման նպատակով,

6. բարձրագույն բժշկական կրթության ավարտական փաստաթղթերի երկկողմ փոխճաևաչում,

7. կողմերի միջև համաձայնեցված պայմաններով առողջապահության բնագավառի մասնագետների շարունակական զարգացման համար կրթական միջոցառումների ապահովում, համատեղ գիտական աշխատաևքների ապահովում Կողմերի համար անհրաժեշտ և հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով,

8. առողջապահության բնագավառի հայաստաևցի մասնագետների և աշխատակազմի համար տարբեր ոլորտներում կարճաժամկետ վերապատրաստման դասըևթացների ապահովում, մասնավորապես առողջության առաջնային պահպանման և դեղագոյւծությաև ոլորտներում,

9. կարողությունների զարգացում ու համագործակցություն՝ կլինիկական և դեղագործական հետազոտությունների բնագավառում,

10. առողջապահական զբոսաշրջության տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ներկա իրավիճակի և հնարավորությունների ուսումնասիրություն,

11. պոլիկլինիկայի ստեղծում իրանական կողմից՝ օգտագործելով հայկական կողմից տրամադրված հարմարությունները,

12. վարակիչ՝ հատկապես տուբերկուլոզի և ոչ վարակիչ՝ հատկապես սիրտ-անոթային և շնչառական համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղային հիվանդությունների ոլորտում համագործակցություն,

13. համագործակցություն արտակարգ իրավիճակներում (համաճարակ, մարդկանց մեծ հոսք, երկրաշարժ և այլն) մարդկանց և տրանսպորտային միջոցների պետական սահմանի համապատասխան անցակետերով անարգել անցման կանոնակարգման նպատակով,

14. կեղծ դեղերի տեղափոխման և իրացման ժամանակ կեղծված դեղերը թաքցնելու և քողարկելու համար կիրառվող միջոցների, ինչպես նաև դրանց բացահայտման մեթոդների և դեպքերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

15. համագործակցություն ռիսկի գործոնների և առողջ սննդի բնագավառներում,

16. երկու Կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ փոխադարձ համաձայնությամբ։

 

Հոդված 3

 

Վերոնշյալ գործողությունների իրականացմանը և սպասելիք արդյունքներին հասնելու նպատակով երկու Կողմերը պաշտոնապես կստեղծեն նշանակված ներկայացուցչի կողմից ղեկավարվող աշխատանքային խումբ՝ գործողությունների պլանի մշակման և համապատասխան ժամանակահատվածում երկու Կողմերի պետական օրենսդրության համաձայն միմյանց հետ կապ պահպանելու համար։

 

Հոդված 4

 

Սույն Փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործողությունները կիրականացվեն յուրաքանչյուր Կողմի պետական օրենսդրությամբ սահմանված ֆինանսավորման սահմաններում։

Սույն Փոխըմբռնման հուշագրի հոդված 3-ով նախատեսված փորձագետների և վերապատրաստվողների գործուղման ծախսերը կփոխհատուցվեն յուրաքանչյուր դեպքում Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

 

Հոդված 5

 

Սույն Փոխըմբռնման հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ միայն Կողմերից մեկի գրավոր պահանջի դեպքում և Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։ Փոփոխությունը կկատարվի գրավոր և այն ուժի մեջ կմտնի օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերի փոխանակման օրվանից։

 

Հոդված 6

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանության կամ իրականացման ժամանակ առաջացած տարաձայնությունները պետք է կարգավորվեն Կողմերի իրավասու մարմինների միջև բանակցությունների միջոցով և դիվանագիտական խողովակներով։

Երկու կողմերի արտաքին կապերի ստորաբաժանումները կկազմակերպեն Փոխըմբռնման հուշագրի կիրարկման աշխատանքը։

 

Հոդված 7

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ կմտնի և կգործի ըստ համաձայնեցված գործողությունների պլանի ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերի փոխանակման օրվանից։

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրը կգործի հինգ տարի ժամկետով և նրա գործողությունն ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամկետով, եթե Կողմերից մեկը մյուս Կողմին առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական խողովակով գրավոր չտեղեկացնի Փոխըմբռնման հուշագիրը դադարեցնելու իր մտադրության մասին։

Սույն հոդվածի դրույթների համաձայն սույն Փոխըմբռնման հուշագրի դադարեցման դեպքում, ընթացքի մեջ գտնվող և չավարտված համագործակցության ծրագրերը կմնան ուժի մեջ մինչ դրանց ավարտը:

Սույն Փոխըմբռնման հուշագիրը՝ նախաբանից և 7 հոդվածներից կազմված, կատարված է Թեհրան քաղաքում, 2015 թվականի դեկտեմբերի 14-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը հայերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են։ Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեսքստին։

 

Հուշագիրն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 12-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան