Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37981/12
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (05.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site 23.05.2022
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.05.2022
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2022

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Գանգատ թիվ 37981/12

 

Ամալյա ՂԱՐԻԲՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի ապրիլի 7-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով 2012 թվականի հունիսի 16-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,

անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.

 

ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Դիմումատուն՝ տկն Ամալյա Ղարիբյանը, ծնվել է 1980 թվականին։ Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Սաֆարյանը։

Կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածների համաձայն՝ դիմումատուի անձնական կյանքի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքին ենթադրաբար անօրինական միջամտության վերաբերյալ բողոքներն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարություն (Կառավարություն), որը ներկայացրել է բողոքների ընդունելիության և դրանք ըստ էության քննելու վերաբերյալ իր դիտարկումները։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատուին, որին առաջարկել են ներկայացնել սեփական դիտարկումները: Քարտուղարի նամակին չեն պատասխանել։

2021 թվականի հունվարի 5-ի գրությամբ, պատվիրված նամակով ուղարկելու միջոցով դիմումատուն ծանուցվել է այն մասին, որ իր դիտարկումները ներկայացնելու համար թույլատրված ժամկետը լրացել է 2017 թվականի օգոստոսի 17-ին, և որ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել։ Դիմումատուի ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, որ դիմումատուն մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին։ Դիմումատուի ներկայացուցիչն այդ գրությունն ստացել է 2021 թվականի փետրվարի 17-ին։ Այնուամենայնիվ, որևէ պատասխան չի ստացվել։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Վերոնշյալի լույսի ներքո, ինչպես նաև Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքի նկատմամբ հարգանքի մասով որևէ հատուկ հանգամանքի բացակայության պարագայում Դատարանը, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն, համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ։

Հետևաբար գործը պետք է հանվի ցուցակից։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Որոշում է գանգատը հանել գործերի ցուցակից։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մայիսի 5-ին։

 

Վիկտորիա Մարադուդինա՝

Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

Յոլիեն Շուկինգ՝
Նախագահ