Գլխավոր տեղեկություն
Համար
N 1676-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.22/70(369) Հոդ.1409
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

11 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1676-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿ ԿԱՆԳԱՌՈՒՄ» ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքում ստեղծել սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն:

2. Սահմանել, որ Մասիսի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 247-Ա որոշման 1-ին կետով հաստատված «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» փորձարարական ծրագիրը:

3. Մասիսի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի աշխատանքներում ներգրավել հետևյալ սուբյեկտները (այսուհետ` սուբյեկտներ)`

ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Մասիսի տարածքային կենտրոն.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի N 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով.

գ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն.

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն.

ե) Մասիսի հասարակական կազմակերպությունների «ՍԻՍ» միություն (համաձայնությամբ):

4. Մասիսի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում ներդնել ինտեգրացված տեղեկատվական համակարգ և ստեղծել միացյալ ընդունարան:

5. Մասիսի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացնել ինտեգրացված տեղեկատվական համակարգի միջոցով` պահպանելով «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

6. Մասիսի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի աշխատանքներին ներգրավված սուբյեկտների համատեղ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծել Մասիսի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի խորհուրդ:

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

ա) համակարգել Մասիսի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» փորձարարական ծրագրի իրականացումը.

բ) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Մասիսի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի խորհրդի անհատական կազմը և խորհրդի աշխատակարգը:

8. «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» փորձարարական ծրագիրը Մասիսի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում կիրականացվի ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության անմիջական աջակցությամբ: Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակներում «Պադկո» կազմակերպությունը, ինչպես նաև այլ կազմակերպություններ ծրագրի իրականացման համար կտրամադրեն անհրաժեշտ փորձագիտական և տեխնիկական օգնություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 8
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան