Գլխավոր տեղեկություն
Համար
N 1771-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.01.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.05/1(373) Հոդ.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1771-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ԵՎ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 528-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Ջրային աղբյուրների գույքագրման ծրագիրը հաստատելու մասին» N 528-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «06. Ջրային աղբյուրների գույքագրում» ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն «Ջրային աղբյուրների գույքագրում» ծրագրում կատարված փոփոխության շրջանակներում լրացուցիչ կատարված աշխատանքների ֆինանսավորումը` 4,032.7 հազ. դրամի չափով, կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «06. Ջրային աղբյուրների գույքագրում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
 դեկտեմբերի 16-ի N 1771-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ.դրամ)

Խումբը

Ենթա-խումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

   

 ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

 
   

 այդ թվում`

 

11

 

 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ
(բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

4,032.7

   

      այդ թվում`

 
 

06

 Բնապահպանական այլ միջոցառումներ

4,032.7

   

      այդ թվում`

 
   

 06. Ջրային աղբյուրների գույքագրում

4,032.7

   

 ՀՀ բնապահպանության նախարարություն

4,032.7

14

 

 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

(4,032.7)

   

      այդ թվում`

 
 

06

 Այլ ծրագրեր

(4,032.7)

   

      այդ թվում`

 
   

 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

(4,032.7)

   

 ՀՀ կառավարություն

(4,032.7)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի 

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
 դեկտեմբերի 16-ի N 1771-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր
ՋՐԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)

Ծրագրով նախատեսված աշխատանքները

նկարագիրը և փուլերը

չափի միավորը

ծավալը

միավորի արժեքը` ներառյալ
ԱԱՀ-ն
(հազ. դրամ)

ընդհանուր արժեքը` ներառյալ
ԱԱՀ-ն
(հազ. դրամ)

տարի

1. ՀՀ Արագածոտնի մարզի ստորերկրյա քաղցրահամ ջրերի ջրառու հորատանցքերի գույքագրում, տեխնիկական վիճակի ուսումնասիրում և կադաստրի ստեղծում

հորատանցք

210

29.80

6258.00

6258

2. ՀՀ Արագածոտնի մարզի ստորերկրյա քաղցրահամ ջրերի բնաղբյուրների գույքագրում, տեխնիկական վիճակի ուսումնասիրում և կադաստրի ստեղծում

բնաղբյուր

315

27.38

8624.70

8624.7

 Ընդամենը

     

14882.7

14882.7

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի 

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան