Գլխավոր տեղեկություն
Համար
N 1692-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.06.2005-23.11.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.27/71(370) Հոդ.1424
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2004 թվականի N 1692-Ն

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության, կենդանիների ու բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար բույսերի սնուցման և հողի բերրիության բարձրացման նպատակով օգտագործվող հանքային պարարտանյութերի վտանգավորության ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով հաստատել հանքային պարարտանյութերի արտադրման և իրացման, ինչպես նաև դրանց մեջ թունավոր տարրերի պարունակության թույլատրելի մակարդակները սահմանող սանիտարական կանոնները և նորմերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ կետի պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից երկու տարի հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 9
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 18-ի N 1692-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կիրառման համար թույլատրված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան` հանքային պարարտանյութերի հետևյալ խմբերի վրա`

ա) պարզ (միաբաղադրիչ) հանքային պարարտանյութերի (պինդ` հատիկավորված և փոշենման, հեղուկ` հեղուկ գազեր, լուծույթներ և կախույթներ)`

ազոտական պարարտանյութեր

3102,

ֆոսֆորական պարարտանյութեր

3103,

կալիումական պարարտանյութեր

3104.

բ) համալիր հանքային պարարտանյութերի (մեկից ավելի գլխավոր սնուցող տարր պարունակող (պինդ` հատիկավորված և փոշենման, հեղուկ` հեղուկ գազեր, լուծույթներ և կախույթներ)`

ազոտ, ֆոսֆոր և կալիում (NPK) պարունակող պարարտանյութեր

3105 20,

ազոտ և ֆոսֆոր (NP) պարունակող պարարտանյութեր

3105 30 900,
3105 51 000,

ազոտ և կալիում (NK) պարունակող պարարտանյութեր

3105 90 100,

ֆոսֆոր և կալիում (PK) պարունակող պարարտանյութեր

3105 60.

գ) երկրորդային սնուցող տարրեր պարունակող հանքային պարարտանյութերի (պարզ, բարդ և համալիր պարարտանյութեր` երկրորդային սնուցող տարրերով)

3102 40,
3102 60,
3102 70.

դ) միկրոսնուցող տարրեր պարունակող հանքային պարարտանյութերի (միկրոպարարտանյութեր և պարարտանյութեր` միկրոսնուցող տարրերով)

3102 90 000,
3103 90 000,
3104 90 000,
3105 90.

ե) խելաթային նյութերով (կոմպլեքսային նյութերով) հանքային պարարտանյութերի

3102 90 000,
3103 90 000,
3104 90 000,
3105 90.

զ) օրգանահանքային պարարտանյութերի

3101 00 000:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են հանքային պարարտանյութերի անվտանգությունը բնորոշող ցուցանիշները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը և պահմանը ներկայացվող պահանջներն ու դրանց համապատասխանության հավաստման ընթացակարգերը:

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում բուսական կամ կենդանական ծագում ունեցող պարարտանյութերի վրա:

4. Հանքային պարարտանյութերը ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

ա) պարարտանյութ` բույսերը սնուցող և հողի բերրիությունը բարձրացնող նյութ,

բ) հանքային պարարտանյութ` արդյունաբերական եղանակով ստացված կամ հանածո պարարտանյութ, որը պարունակում է սնուցող տարր,

գ) սնուցող տարր` պարարտանյութի տարր, որն անհրաժեշտ է բույսերի աճի և զարգացման համար:

Սնուցող տարրերը բաժանվում են 3 խմբի`

գլխավոր սնուցող տարրեր` ազոտ (N), ֆոսֆոր (P), կալիում (K),

երկրորդային սնուցող տարրեր (մակրոտարրեր)` կալցիում (Ca), մագնեզիում (Mg), ծծումբ (S), որոնց պարունակությունը բույսերում և հողում կազմում է մի քանի տոկոսից մինչև դրա հարյուրերորդական մասը` վերահաշվարկված ըստ չոր նյութի,

միկրոսնուցող տարրեր` բոր (B), մանգան (Mn), պղինձ (Cu), ցինկ (Zn), կոբալտ (Co), մոլիբդեն (Mo), երկաթ (Fe), որոնց պարունակությունը բույսերում և հողում կազմում է տոկոսի հազարերորդական մասից ոչ ավելի` վերահաշվարկված ըստ չոր նյութի,

դ) հանքային պարարտանյութի տեսակ` հանքային պարարտանյութի դաս, որը որոշվում է ազդող նյութով,

ե) պարարտանյութի ազդող նյութ` պարարտանյութում պարունակվող հիմնական սնուցող տարր, օրինակ` ազոտական պարարտանյութի համար` ազոտ, ֆոսֆորականի համար` ֆոսֆոր, կալիումականի համար` կալիում,

զ) ազոտական պարարտանյութ` պարարտանյութ, որը պարունակում է ազոտ` բույսերի կողմից յուրացվելի ձևով,

է) ֆոսֆորական պարարտանյութ` պարարտանյութ, որը պարունակում է ֆոսֆոր` բույսերի կողմից յուրացվելի ձևով,

ը) կալիումական պարարտանյութ` պարարտանյութ, որը պարունակում է կալիում` բույսերի կողմից յուրացվելի ձևով,

թ) համալիր հանքային պարարտանյութ` հանքային պարարտանյութ, որը պարունակում է երկուսից ոչ պակաս գլխավոր սնուցող տարր,

ժ) բարդ հանքային պարարտանյութ` պինդ կամ հեղուկ համալիր հանքային պարարտանյութ, որում բոլոր մասնիկները, բյուրեղները կամ հատիկներն ունեն միևնույն կամ մոտիկ քիմիական բաղադրություն,

ժա) պարզ (միաբաղադրիչ) հանքային պարարտանյութ` հանքային պարարտանյութ, որը պարունակում է գլխավոր սնուցող տարրերից որևէ մեկը,

ժբ) միկրոպարարտանյութ` պարարտանյութ, որում ազդող նյութը միկրոսնուցող տարրն է,

ժգ) պարարտանյութ` միկրոսնուցող տարրերով` հանքային պարարտանյութ, որը պարունակում է մակրոտարրեր և միկրոսնուցող տարրեր,

ժդ) սնուցող տարրերի պարունակություն` սնուցող այն նյութերի առկայությունը, որոնք յուրացվում են բույսերի կողմից և լուծվում ջրում, ցիտրատների չեզոք լուծույթում, ամոնիակի ցիտրատի լուծույթում, կիտրոնաթթվի լուծույթում, մրջնաթթվի 2 տոկոսանոց լուծույթում,

ժե) հանքային պարարտանյութի ազատ թթվայնություն` հանքային պարարտանյութի բաղադրության մեջ թթվի քանակությունը,

ժզ) խառնված հանքային պարարտանյութ` համալիր հանքային պարարտանյութ, որն ստացվել է պատրաստի փոշենման, բյուրեղական կամ հատիկավոր պարարտանյութերի մեխանիկական խառնման միջոցով,

ժէ) հայտարարված պարունակություն` տարրի կամ դրա օքսիդի պարունակությունը, որը նշվում է պարարտանյութի մականշվածքում կամ ապրանքաուղեկից փաստաթղթում,

ժը) հանքային պարարտանյութի հատիկների ստատիկ ամրություն` հանքային պարարտանյութի հատիկների ամրություն, որը որոշվում է երկու զուգահեռ հարթությունների միջև միառանցք սեղմման ժամանակ տվյալ չափի հատիկի քայքայման ճիգով,

ժթ) ինքնաբոցավառման ջերմաստիճան` շրջակա միջավայրի այն ամենացածր ջերմաստիճանը, որի դեպքում հատուկ փորձարկումների պայմաններում նկատվում է պարարտանյութի ինքնաբոցավառում,

ի) հանքային պարարտանյութի փխրունություն` հանքային պարարտանյութի վիճակ, որը բնութագրվում է դրա եռակալման աստիճանով` արտահայտված գնդերի հարաբերական քանակության տոկոսով,

իա) հանքային պարարտանյութի խոնավություն` խոնավության պարունակություն, որը հանքային պարարտանյութում կապված չէ քիմիապես և քիմիասորբված չէ,

իբ) հանքային պարարտանյութի հատիկային (չափային) կազմ` հանքային պարարտանյութի կազմը` տոկոսային հարաբերությամբ` ըստ մասնիկների չափերի (չափամասերի),

իգ) օրգանահանքային պարարտանյութ` օրգանական և հանքային պարարտանյութերի խառնուրդ, որն ստացվել է միասնական տեխնոլոգիական գործընթացով կամ մեխանիկական խառնման միջոցով,

իդ) հանքային պարարտանյութի պառկապնդելիություն` արտաքին որոշակի պայմաններում հանքային պարարտանյութի հատիկների միջև շաղկապման ֆազային շփումներ առաջացնելու հանքային պարարտանյութի հատկություն:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հանքային պարարտանյութերի իրացումն առանց դրանց համապատասխանության հավաստման:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող հանքային պարարտանյութերը պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:

 

IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Սույն տեխնիկական կանոնակարգի I բաժնում տրված հանքային պարարտանյութերը պետք է համապատասխանեն 1-5-րդ աղյուսակներում տրված նորմերին:

 

Աղյուսակ 1

Ազոտական պարարտանյութերի ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը

Նորմը

1

2

1. Ազոտի զանգվածային մասը` վերահաշվարկված ըստ չոր նյութի, %

Պետք է համապատասխանի
հայտարարված
պարունակությանը:

2. Փխրունությունը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ պակաս

100

3. Խոնավության զանգվածային մասը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ ավելի

0,3

4. 10%-անոց ջրային լուծույթի pH, ոչ պակաս

4,5

5. Հատիկային կազմը (պինդ պարարտանյութերի համար)`

0,5 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի

1 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի

6 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս


3

5

100

6. Ծակոտկենությունը (յուղի կուտակման ունակությունը)` ազոտի բարձր պարունակությամբ պինդ պարարտանյութի համար, %, ոչ ավելի

4,0

7. Հատիկների ստատիկ ամրությունը (պինդ պարարտանյութերի համար) ՄՊա (կգ/սմ2)

1,2 (12) - 30 (300)

8. Միկրոսնուցող տարրերի զանգվածային մասը, %

Պետք է համապատասխանի
հայտարարված
պարունակությանը:

9. Երկրորդային սնուցող տարրերի զանգվածային մասը, %

Պետք է համապատասխանի
հայտարարված
պարունակությանը:

10. Թունավոր տարրերի զանգվածային մասը, %

Չպետք է գերազանցի
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի 
կողմից հաստատված
սանիտարական կանոններով և
նորմերով սահմանված
թույլատրելի մակարդակները:

Աղյուսակ 2

ՖՈՍՖՈՐԱԿԱՆ պարարտանյութերի ցուցանիշները


Ցուցանիշի անվանումը

Նորմը

1

2

1. Յուրացվելի ֆոսֆատների զանգվածային մասը` վերահաշվարկած ըստ P2Օ5, %, ոչ պակաս

Պետք է համապատասխանի
հայտարարված
պարունակությանը:

2. Փխրունությունը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ պակաս

100

3. Խոնավության զանգվածային մասը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ ավելի

3,5

4. 10%-անոց ջրային լուծույթի pH, ոչ պակաս կամ ազատ թթվի զանգվածային մասը` վերահաշվարկված ըստ H34

4,5

3,2-6,5

5. Հատիկային կազմը (պինդ պարարտանյութերի համար)`

1 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի

1-ից մինչև 4 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս

6 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս


4

85

100

6. Հատիկների ստատիկ ամրությունը, ՄՊա (կգ/սմ2)

1,4 (14) - 30 (300)

7. Միկրոսնուցող տարրերի զանգվածային մասը, %

Պետք է համապատասխանի
հայտարարված
պարունակությանը:

8. Երկրորդային սնուցող տարրերի զանգվածային մասը, %

Պետք է համապատասխանի
հայտարարված
պարունակությանը:

9. Թունավոր տարրերի զանգվածային մասը, %

Չպետք է գերազանցի
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
կողմից հաստատված
սանիտարական կանոններով և
նորմերով սահմանված
թույլատրելի մակարդակները:

 

Աղյուսակ 3

ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ պարարտանյութերի ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը

Նորմը

1

2

1. Կալիումի զանգվածային մասը` վերահաշվարկված ըստ K2Օ, %, ոչ պակաս

Պետք է համապատասխանի
հայտարարված պարունակությանը:

2. Փխրունությունը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ պակաս

100

3. Խոնավության զանգվածային մասը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ ավելի

1,0

4. 10%-անոց ջրային լուծույթի pH, ոչ ցածր

4,5

5. Հատիկային կազմը (պինդ պարարտանյութերի համար)`

1 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի

1-ից մինչև 4 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս

6 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս


5

95

100

6. Միկրոսնուցող տարրերի զանգվածային մասը, %

Պետք է համապատասխանի
հայտարարված պարունակությանը:

7. Երկրորդային սնուցող տարրերի զանգվածային մասը, %

Պետք է համապատասխանի
հայտարարված պարունակությանը:

8. Թունավոր տարրերի զանգվածային մասը, %

Չպետք է գերազանցի
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
կողմից հաստատված
սանիտարական կանոններով և
նորմերով սահմանված
թույլատրելի մակարդակները:
 

Աղյուսակ 4

ՀԱՄԱԼԻՐ պարարտանյութերի ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը

Նորմը

1

2

1. Գլխավոր սնուցող տարրերի զանգվածային մասերը, %

Պետք է համապատասխանի
հայտարարված պարունակությանը:

2. Խոնավության զանգվածային մասը (պինդ պարարտանյութերի համար), %, ոչ ավելի

1,5

3. 10%-անոց ջրային լուծույթի pH, ոչ պակաս

4,5

4. Հատիկային կազմը (պինդ պարարտանյութերի համար), որոնք անցնում են`

1 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի

1-ից մինչև 4 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս

6 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս


3

94

100

5. Փխրունությունը %, ոչ պակաս

100

6. Հանքային պարարտանյութերի հատիկների ստատիկ ամրությունը, ՄՊա (կգ/սմ2), ոչ պակաս

3,0 (30)

7. Միկրոսնուցող տարրերի զանգվածային մասը, %

Պետք է համապատասխանի
հայտարարված պարունակությանը:

8. Երկրորդային սնուցող տարրերի զանգվածային մասը, %

Պետք է համապատասխանի
հայտարարված պարունակությանը:

9. Թունավոր տարրերի զանգվածային մասը, %

Չպետք է գերազանցի
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի կողմից
հաստատված սանիտարական
կանոններով և նորմերով
սահմանված թույլատրելի մակարդակները:

 

Աղյուսակ 5

ՕՐԳԱՆԱՀԱՆՔԱՅԻՆ պարարտանյութերի ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը

Նորմը

1

2

1. Գլխավոր սնուցող տարրերի զանգվածային մասերը, %

Պետք է համապատասխանի
հայտարարված պարունակությանը:

2. pH

6,0-7,5

3. Թունավոր տարրերի զանգվածային մասը, %

Չպետք է գերազանցի
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով և նորմերով
սահմանված թույլատրելի մակարդակները:

4. Ախտածին միկրոֆլորա (օրգանահանքային պարարտանյութերի համար)

Բացակայում է:

5. Ճիճուների ձվիկներ (օրգանահանքային պարարտանյութերի համար)

Բացակայում է:

 

9. Սույն տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակով սահմանված կալիումական պարարտանյութերի փխրունությունն ապահովելու համար նոր հակապառկապնդելիչ նյութերի կիրառումը պետք է համաձայնեցված լինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:

 

Հանքային պարարտանյութերի մակնշումը

 

10. Հանքային պարարտանյութերի յուրաքանչյուր փոխադրական տարայի վրա անմիջապես կամ դրան փակցված պիտակի վրա չլվացվող ներկով հստակ և ընթեռնելի ձևով կատարված մականշվածքը, ինչպես նաև ապրանքաուղեկից փաստաթուղթը պետք է ներառեն տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ`

ա) հանքային պարարտանյութի տեսակը, անվանումը («Խառնուրդ» բառը` խառնված հանքային պարարտանյութերի համար),

բ) գլխավոր և (կամ) երկրորդային սնուցող տարրը և դրա քանակությունը`

ազոտի, ֆոսֆորի և կալիումի պարունակությունը կարող է նշվել`

ազոտական պարարտանյութի համար` տարր ազոտի (N) տեսքով,

ֆոսֆորական պարարտանյութի համար` տարր ֆոսֆորի (P) տեսքով կամ ֆոսֆորի պերօքսիդի (P2Օ5) տեսքով կամ միաժամանակ տարրի և պերօքսիդի տեսքով,

կալիումական պարարտանյութի համար` տարր կալիումի (K) տեսքով կամ կալիումի օքսիդի (K2Օ) տեսքով,

եթե կալիումի և ֆոսֆորի պարունակությունը նշվում է օքսիդների տեսքով, ապա ֆոսֆոր և կալիում տարրերը հաշվվում են հետևյալ ձևով`

տարր ֆոսֆոր (P) = ֆոսֆորի պերօքսիդի պարունակությունը x 0,436,

տարր կալիում (K) = կալիումի օքսիդի (K2Օ) պարունակությունը x 0,83,

երկրորդային սնուցող տարրեր պարունակող պարարտանյութերում, ինչպես նաև գլխավոր սնուցող տարրեր պարունակող պարարտանյութերում կալցիումի (Ca), մագնեզիումի (Mg), նատրիումի (Na) և ծծմբի (S) պարունակությունը կարող է նշվել`

օքսիդների (CAO, MgO, Na2Օ, SO3) տեսքով,

տարրերի (Ca, Mg, Na, S) տեսքով,

միաժամանակ 2 տեսքով,

նշված օքսիդներից համապատասխան տարրը հաշվվում է հետևյալ ձևով`

կալցիում (Ca) = կալցիումի օքսիդ (CaO) x 0,715,

մագնեզիում (Mg) = մագնեզիումի օքսիդ (MgO) x 0,603,

նատրիում (Na) = նատրիումի օքսիդ (Na2Օ) x 0,742,

ծծումբ (S) = ծծմբի եռօքսիդ (SO3) x 0,400,

երկրորդային սնուցող տարրերը հայտարարվում են ստորև նշված նվազագույն քանակությունների առկայության դեպքում`

2% - կալցիումի օքսիդ (CaO) կամ Ca` 1,4%,

2% - մագնեզիումի օքսիդ (MgO) կամ Mg` 1,2%,

3% - նատրիումի օքսիդ (Na2Օ) կամ Na` 2,2%,

5% - ծծմբի եռօքսիդ (SO3) կամ S` 2,0%:

Գլխավոր սնուցող տարրեր պարունակող պարզ կամ համալիր հանքային պարարտանյութերում և երկրորդային սնուցող տարրեր պարունակող հանքային պարարտանյութերում միկրոսնուցող տարրեր` բորի (B), կոբալտի (Co), պղնձի (Cu), երկաթի (Fe), մանգանի (Mn), մոլիբդենի (Mo) կամ ցինկի (Zn) պարունակությունը հայտարարվում է դրանցից միայն մեկի կամ մեկից ավելիի պարունակության դեպքում:

Հանքային պարարտանյութում երկրորդային սնուցող տարրը և դրա պարունակությունը նշվում են գլխավոր սնուցող տարրի նշանից և դրա պարունակությունից հետո` փակագծերում:

Հանքային պարարտանյութի մականշվածքում նշվում է միայն գլխավոր և երկրորդային սնուցող տարրերի քանակությունը:

Եթե հանքային պարարտանյութը պարունակում է նաև միկրոսնուցող տարր, ապա պետք է նշված լինեն «Պարունակում է միկրոսնուցող տարր» բառերը կամ «Պարունակում է» բառից հետո նշվում է միկրոսնուցող տարրի նշանը:

Պարարտանյութում մեկից ավելի գլխավոր սնուցող տարր պարունակվելու դեպքում դրանք պետք է նշել հետևյալ հերթականությամբ`

N, P2Օ5 և (կամ) P, K2Օ և (կամ) K, իսկ երկրորդային սնուցող տարրերը` հետևյալ հերթականությամբ`

CaO և (կամ) Ca, MgO և (կամ) Mg, Na2Օ և (կամ) Na, SO3 և (կամ) S:

Եթե միկրոսնուցող տարրերը գլխավոր կամ երկրորդային սնուցող տարրեր պարունակող պարարտանյութի ստացման հումքի նորմալ բաղադրիչներ են, ապա դրանք կարող են հայտարարվել, եթե դրանք առկա են սահմանված նվազագույն քանակություններով:

Միկրոսնուցող տարրերի պարունակությունը նշվում է դրանց ընդհանուր կամ ջրում լուծվող քանակությունը` արտահայտված տոկոսներով:

Խելաթային նյութերի (կոմպլեքսների) կազմի մեջ մտնող միկրոսնուցող տարրը հայտարարվում է պարարտանյութի մեջ դրա տոկոսային մասի պարունակությամբ` նշելով խելաթային նյութի անվանումը կամ դրա սկզբնատառերը.

գ) արտադրող, մատակարարող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (դրա առկայության դեպքում), գտնվելու վայրը,

դ) համաքաշը և զտաքաշը (հեղուկ պարարտանյութերի քանակությունը կարող է նշվել, ինչպես ծավալային մասով, այնպես էլ զանգվածային մասով) և դրանց թույլատրելի շեղումները,

ե) թողարկման թվականը,

զ) տեղեկություններ պիտանիության ժամկետի մասին,

է) «Պահպանել խոնավությունից» մակագրությունը,

ը) պահման պայմանները (նիտրոֆոսկա և ազոտի բարձր պարունակությամբ ազոտական պարարտանյութերի համար` սույն տեխնիկական կանոնակարգի 22-րդ և 23-րդ կետերով սահմանված հատուկ պայմանները),

թ) ցուցումներ օգտագործման վերաբերյալ,

ժ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը:

11. Փոխադրական տարայի մակնշումը, այդ թվում` բեռների վտանգավորության դասը և ենթադասը, իրականացվում են սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով սահմանված ստանդարտների պահանջներին համապատասխան:

12. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետությունում իրացվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող հանքային պարարտանյութերի մասին սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված տեղեկատվության և դրանց օգտագործման հրահանգի բովանդակության տրամադրումը սպառողին` հայերենով:

 

Հանքային պարարտանյութերի փաթեթավորումը, փոխադրումը ԵՎ պահումը

 

13. Հանքային պարարտանյութերը մատակարարվում են փաթեթավորված կամ առանց փաթեթավորման` լցնելով հատուկ բեռնարկղերի կամ փակ ավտոտրանսպորտային միջոցների կամ երկաթուղային փակ վագոնների մեջ:

14. Որոշակի տեսակի հանքային պարարտանյութերի ջերմաստիճանները փաթեթավորումից առաջ կամ առանց փաթեթավորման առաքելու ժամանակ չպետք է գերազանցեն N 6 աղյուսակում նշված ջերմաստիճանները:

Աղյուսակ 6

 

ՀԱՆՔԱՅԻՆ պարարտանյութերի ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋ

 

Հանքային պարարտանյութի
անվանումը

Առանց փաթեթավորման
(լցնովի), 0C, ոչ ավելի

Փաթեթավորված,
0C, ոչ ավելի
Կարբամիդ

50

70

Ամոնիումի նիտրատ (սելիտրա)

45

50

Ամոնիումի սուլֆատ

-

40 (թղթյա պարկերում)
50 (թղթյա պոլիէթիլենով
լամինապատ)

Սուպերֆոսֆատ` կրկնակի
հատիկավորված
60 45 (թղթյա պարկերում)
50 (պոլիէթիլենային և
լամինապատ պարկերում)
Սուպերֆոսֆատ` հատիկավորված
ապատիտային խտանյութից միկրոսնուցող
տարրերի հավելմամբ կամ առանց դրանց

45

45 (թղթյա բիտումացված
և ջրակայուն պարկերում)
55 (պոլիէթիլենային և
լամինապատ պարկերում)
Նիտրոամոֆոսկա

40

40

Ամոֆոս

60

45 (թղթյա պարկերում)
60 (պոլիէթիլենային
պարկերում)
Նիտրոֆոսկա

40

40


Հանքային պարարտանյութերի փոխադրումը ԵՎ պահումը
 

15. Փաթեթավորված կամ առանց փաթեթավորման հանքային պարարտանյութերը փոխադրվում են տրանսպորտի բոլոր տեսակներով` համաձայն տվյալ տեսակի տրանսպորտով բեռների փոխադրման կանոնների:

16. Հանքային պարարտանյութերի փոխադրման ժամանակ պետք է կիրառել բոլոր միջոցները` դրանցով շրջակա միջավայրի աղտոտումը բացառելու համար:

17. Հանքային պարարտանյութերը պետք է պահել փակ տարածքներում` պաշտպանելով մթնոլորտային տեղումներից:

18. Հանքային պարարտանյութերի պահման ժամանակ չպետք է թույլ տալ չփաթեթավորված հանքային պարարտանյութերի միմյանց խառնումը:

 

Հանքային պարարտանյութերի արտադրման, իրացման ԵՎ օգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության պահանջները
 

19. Հանքային պարարտանյութերը չափավոր վտանգավոր կամ քիչ վտանգավոր արտադրանք են և օրգանիզմի վրա ազդեցության աստիճանին համապատասխան դասվում են N 7 աղյուսակում նշված վտանգավորության դասերին:

20. Հանքային պարարտանյութերը ոչ դյուրավառ նյութեր են, բացի ազոտի բարձր (28 տոկոսից բարձր) պարունակությամբ ամոնիակի նիտրատ պարունակող պարզ կամ բարդ պարարտանյութերից:

21. Հանքային պարարտանյութերի հրդեհապայթավտանգավորության բնութագրերը և նորմերը, ինչպես նաև արտադրական շինությունների աշխատանքային գոտու օդում հանքային պարարտանյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները նշված են N 7 աղյուսակում:

Աղյուսակ 7

 

ՀԱՆՔԱՅԻՆ պարարտանյութերիՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Հանքային
պարարտանյութի
անվանումը
Աշխատան-
քային գոտու
օդում
սահմանային
թույլատրելի
խտությունը
(կոնցենտրա-
ցիաները),
մգ/մ3, ոչ ավելի
Ինքնաբոցա-
վառման
(բոցավառ-
ման) ջերմ-
աստիճանը,
0C
Վտանգավո-
րության
դասն ըստ
օրգանիզմի
վրա
ազդեցության
աստիճանի
Բնակավայրերի
մթնոլորտային
օդում օրվա
միջին
թույլատրելի
սահմանային
խտությունը
(կոնցենտրա-
ցիաները),
մգ/մ3, ոչ ավելի
Հողում
սահմանային
թույլատրելի
խտությունը
(կոնցենտրա-
ցիաները),
մգ/կգ
Կարբամիդ

10

715

3-րդ

0,2

-

Ամոնիումի սուլֆատ 10 - 3-րդ - -
Ամոնիումի նիտրատ
(սելիտրա)
10 - 4-րդ 0,3 -
Սուպերֆոսֆատ`
կրկնակի
հատիկավորված

5

-

3-րդ

-

-

Նիտրոամոֆոսկա

4

520

3-րդ

-

-

Ամոֆոս

6

-

3-րդ

-

-

Նիտրոֆոսկա

5

-

3-րդ

-

-

Կալիումի քլորիդ

5

-

3-րդ

0,1

560

Ֆոսֆորիտային ալյուր

6

-

3-րդ

-

-

 

22. Նիտրոֆոսկա հանքային պարարտանյութի փոխադրման, պահման և դրա հետ վարման ժամանակ անհրաժեշտ է բացառել շփումը 1100C-ից բարձր ջերմության աղբյուրների հետ:

23. Ազոտի բարձր պարունակությամբ ազոտական պարարտանյութերն օքսիդիչ են և հրդեհավտանգ: Դրանք 2100C ջերմաստիճանում, ինչպես նաև ծծմբի, ծծմբի հրաքարի (պիրիտի), թթվածնի, սուպերֆոսֆատի, քլորակրի, մետաղների (հատկապես ցինկի) փոշիների հետ փոխազդելիս քայքայվում են` անջատելով ազոտի օքսիդներ և թթվածին: Անջատվող թթվածինը` վառվող նյութերի (օրինակ` պարկերի) առաջացնում է այրում, հրդեհ, իսկ օրգանական նյութերի առկայության կամ ուժեղ հրդեհի դեպքում ամոնիակի նիտրատի քայքայումը կարող է վերածվել պայթյունի:

Ազոտի բարձր պարունակությամբ ազոտական պարարտանյութերի արտադրությունում օգտագործվող նյութերը չպետք է մեծացնեն դրա զգայնությունը ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ կամ պայթավտանգավորությունը:

24. Հանքային պարարտանյութերի արտադրական բոլոր շինությունները, ինչպես նաև դրանց պահեստարանները և իրացման փակ շինությունները պետք է ապահովված լինեն օդափոխման համակարգով:

25. Հանքային պարարտանյութերի հետ բոլոր աշխատանքներն անհրաժեշտ է կատարել պահպանելով դրանց պահման, փոխադրման և հանքային պարարտանյութերի հետ վարման սանիտարական կանոններն ու նորմերը` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից:

26. Հանքային պարարտանյութերի արտադրական շինություններում, պահեստարաններում, իրացման կետերում պետք է փակցված լինեն հանքային պարարտանյութերի հետ վարման ժամանակ անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ համապատասխան հրահանգներ, որոնք պետք է ներառեն սույն տեխնիկական կանոնակարգի 25-րդ կետով սահմանված սանիտարական կանոններն ու նորմերը:

 

V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

27. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման ընթացակարգերի սխեմաները հաստատելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2հ-4հ հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր կամ սերտիֆիկացման 2ս-6ս սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ: Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը հանքային պարարտանյութերի փոխադրական տարաների վրա և (կամ) ուղեկից փաստաթղթերում կարող են նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված ձևի համապատասխանության նշան` կիրառելով համապատասխանությունը հավաստող սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագիրը:

28. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով հանքային պարարտանյութերի նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով սահմանված նմուշառման ստանդարտին համապատասխան:

29. Հանքային պարարտանյութերի նույնականացման գործընթացում ստուգվում է դրանց փաթեթավորման տարաների վրա անմիջապես կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում տրված տեղեկատվությանը:

30. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով սահմանված փորձարկման մեթոդների ստանդարտներին համապատասխան:

31. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է համապատասխանության հավաստման 2ս, 3ս, 4ս կամ 5ս սխեմայով:

32. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ համապատասխանության հավաստման իրականացված սխեմայի`

2հ կամ 2ս սխեմայի դեպքում` 12 ամիս,

3ս սխեմայի դեպքում` 24 ամիս,

3հ, 4ս կամ 5ս սխեմայի դեպքում` 36 ամիս,

4հ կամ 6ս սխեմայի դեպքում` գործողության ժամկետը սահմանվում է` հաշվի առնելով հանքային պարարտանյութերի պիտանիության ժամկետը:

33. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացված հանքային պարարտանյութերի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:

34. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա, «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:

 

VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

35. Հանքային պարարտանյութերի չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Աղյուսակ 8

 

Ստանդարտի
նշագիրը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող
ստանդարտի անվանումը

1

2

ԳՕՍՏ 2
(4-րդ բաժին)
Սելիտրա` ամոնիակային. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 12.1.005 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ.
Աշխատանքային գոտու օդին ներկայացվող ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ
ԳՕՍՏ 12.3.037 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ.
Հանքային պարարտանյութերի կիրառումը գյուղացիական և անտառային տնտեսություններում. Անվտանգության ընդհանուր պահանջներ
ԳՕՍՏ 12.1.007 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ.
Վնասակար նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր պահանջներ
ԳՕՍՏ 2081
(4-րդ բաժին)
Կարբամիդ. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 4568
(6-րդ բաժին)
Կալիումի քլորիդ. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 5716
(3-րդ բաժին)
Ալյուր` ֆոսֆորիտային. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 5956
(3-րդ բաժին)
Սուպերֆոսֆատ` հատիկավորված, ապատիտային խտանյութերից, միկրոտարրերի ավելացմամբ և առանց ավելացման. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 9097
(4-րդ բաժին)
Ամոնիումի սուլֆատ. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 11365
(3-րդ բաժին)
Նիտրոֆոսկա. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 14192 Մակնշում` բեռների
ԳՕՍՏ 16306
(4-րդ բաժին)
Սուպերֆոսֆատ` կրկնակի հատիկավորված. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 18918
(4-րդ բաժին)
Ամոֆոս. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 19433 Բեռներ` վտանգավոր. Դասակարգում և մակնշում
ԳՕՍՏ 19691
(4-րդ բաժին)
Նիտրոամոֆոսկա. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 20851.3 Պարարտանյութեր հանքային. Կալիումի զանգվածային մասի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 20851.2 Պարարտանյութեր` հանքային. Ֆոսֆատների որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 20851.4 Պարարտանյութեր` հանքային. Ջրի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 20851.4 Պարարտանյութեր` հանքային. Ջրի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 21560.1 Պարարտանյութեր` հանքային. Հատիկային կազմի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 21560.2

Պարարտանյութեր` հանքային. Հատիկների ստատիկ ամրության որոշման մեթոդ

ԳՕՍՏ 21560.5 Պարարտանյութեր` հանքային. Փխրունության որոշման մեթոդ
ԳՕՍՏ 28512.1 Պարարտանյութեր` հանքային. Լցման խտության որոշման մեթոդներ` խտացմամբ
ԳՕՍՏ 28990 Պարարտանյութեր. Ամոնիումային ազոտի որոշման տիտրոմետրիկ որոշում. Նատրիումի հիդրօքսիդով մշակման ժամանակ ամոնիակ անջատող այլ նյութերի առկայությամբ
ԳՕՍՏ 29288 Պարարտանյութեր` ազոտի բարձր պարունակությամբ. Ամոնիումի նիտրատ.
Յուղը պահելու ունակության որոշման
ԳՕՍՏ 29313 Պարարտանյութեր` հանքային. Ամոնիումային ազոտի որոշման մեթոդ (տիտրոմետրիկ) թորումից հետո
ԳՕՍՏ 30181.1 Պարարտանյութեր` հանքային. Ազոտի պարունակության որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 30181.3 Պարարտանյութեր` հանքային. Նիտրատային ձևով ազոտ պարունակող պարարտանյութերում ազոտի զանգվածային մասի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 30181.9 Պարարտանյութեր` հանքային. Բարդ պարարտանյութերում ընդհանուր ազոտի զանգվածային մասի որոշման մեթոդ (թորման մեթոդ` քրոմով նիտրատային ազոտի վերականգնմամբ և օրգանական ազոտի հանքայնացմամբ)
ԳՕՍՏ 30182 Պարարտանյութեր` հանքային. Ընդհանուր պահանջներ, նմուշառում
ԳՕՍՏ Ռ 50335
(3-րդ բաժին)
Պարարտանյութեր` օրգանահանքային «Բիոգում».
Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ Ռ 50611
(5-րդ բաժին)
Պարարտանյութեր` համալիր օրգանահանքային. Տեխնիկական պայմաններ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.05.2022, N 765-Ն 05.06.2022, N 1692-Ն
02.04.2015, N 356-Ն 15.10.2015, N 1692-Ն
26.04.2007, N 505-Ն 23.11.2007, N 1692-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան