ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2007 թվականի N 906-Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ» N AM3849 ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի N 456-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Կրթության որակ և համապատասխանություն» N AM3849 վարկային ծրագրի շրջանակներում դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով 2007 թվականի ապրիլի 12-ին բացված ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2007 թվականի հուլիսի 19-ին հաստատված N ICB-6/2007 մրցույթի արդյունքները`
1) 452943,97 եվրո և 5078186,7 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի 1-ին խմբաքանակի համար հաղթող ճանաչելով «Ալգորիթմոս Պրոցեսոս Ի Դիսենոս» կազմակերպությունը.
2) 577919,53 ԱՄՆ-ի դոլար և 3666579,7 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի 2-րդ խմբաքանակի համար հաղթող ճանաչելով «Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերությունը (իր առաջին այլընտրանքային առաջարկով):
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|