Գլխավոր տեղեկություն
Համար
N 1302-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2005-04.10.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.14/59(431) Հոդ.1137
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1302-Ն

ԴՐԱՄԱՀԱՏՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի
3-րդ, 22-րդ հոդվածի 3-րդ և 26-րդ հոդվածի 1-ին մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության  2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

գ) դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի համաձայն լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. օգոստոսի 24
Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2005 թվականի

հուլիսի 21-ի N 1302-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԴՐԱՄԱՀԱՏՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար լիազորված մարմին դիմած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները:

2. Լիցենզիան տրվում է մրցույթով: Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է նույնիսկ մեկ հայտ:

Մրցույթի կազմակերպման և անցկացման համար լիազորված մարմնում ստեղծվում է մրցութային հանձնաժողով, որի աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից:

Մրցութային հանձնաժողովում հարցերը քննարկվում և լսումներն իրականացվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Մրցույթի արդյունքների մասին որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատվելու պահից:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

3. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

4. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով:

5. Դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման և արտադրության լիցենզիա ունեցող անձինք գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված վայրում:

6. Դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստմամբ կամ արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված` լիցենզավորված գործունեությանն առնչվող եռամսյակային հաշվետվություններ են ներկայացնում լիազորված մարմին` մինչև հաջորդող ամսվա 10-ը:

Հաշվետվության մեջ ներառվում են`

ա) պետական մեդալներ ու շքանշաններ պատվիրած իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակը,

բ) պատվերի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

գ) պատվիրված նմուշի անվանումը, քանակը, պատճենը կամ ուրվագիծը:

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որը ներառում է`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը:

բ) դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության իրականացման վայրը,

գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել:

8. Հայտին կից ներկայացվում են`

 ա) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհայտ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

բ) դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ` օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի փորձագիտական եզրակացությունն արտադրության տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման մասին.

դ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

ե) արտադրամասի տեխնիկական անվտանգության պահանջների վերաբերյալ` լիազորված մարմնի եզրակացությունը:

Փորձագիտական եզրակացությունը պահանջվում է փորձաքննությունների իրականացման լիցենզիա ունեցող անձի առկայության, ինչպես նաև նշված փորձաքննության անցկացման կարգը լիցենզավորող մարմնի կողմից հաստատվելու դեպքերում:

9. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիազորված մարմին հանձնվել առձեռն կամ փոստով:

10. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար հատկացված արտադրամասի տեխնիկական ամրացվածության պահանջներն են`

ա) արտադրական տարածքների ամբողջ պարագիծը պետք է գտնվի տեսախցիկների տեսադաշտում և իրականացվի շուրջօրյա գրանցում.

բ) արտադրական տարածքի բոլոր մուտքերն ու ելքերը (դռները) պետք է աշխատեն «Շլյուզ» սկզբունքով: Աշխատանքն ավարտելուց հետո դռները պետք է փակվեն կողպեքով, կնքվեն, իսկ բանալիները պահվեն տվյալ տեղամասի պատասխանատուի մոտ.

գ) արտադրական տարածքի բոլոր մուտքերն ու ելքերը (դռները), ինչպես նաև ներքին հատուկ գոտիները, պահոցներն ու առանձին սենյակները պետք է սարքավորված լինեն պահպանիչ ազդարարման համակարգով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ ուղիղ կապով.

դ) ինքնատիպ գործիքները, տպագրաձևերը, թղթերը, կիսավարտ ու ավարտուն արտադրանքները պահեստավորելու և պահպանելու նպատակով պետք է ունենան երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակ (պահոց), որի դռները փակվում են «Երեք բանալու» սկզբունքով: Արտադրամասի պատուհանախորշերը պետք է փակվեն առնվազն 16 մմ հաստությամբ երկաթյա ձողերից պատրաստված և 150x150 մմ չափսի վանդակաշարով: Արտադրամասը և օժանդակ կառույցները պետք է սարքավորված լինեն հրդեհաշիջման միջոցներով.

ե) արտադրական տարածքը պետք է պահպանվի կառույցում մշտապես գործող մյուս ստորաբաժանումներից անկախ արտադրական տարածքների արտաքին և ներքին անվտանգության, ինչպես նաև արտադրական գործընթացի հսկողության ծառայությունների կողմից, որոնց պետք է ունենան տեխնիկական միջոցներով հագեցված համակարգ.

զ) այցելուների մուտքն արտադրական տարածք պետք է իրականացվի ընդունող անձի գրավոր հայտարարության ու այցելուի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, և այցելուներն այցելության ամբողջ անթացքում պետք է ուղեկցվեն անձնակազմի ներկայացուցչի կողմից:

11. Լիազորված մարմինը սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը և լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով ներկայացնում է լիցենզավորող մարմնի քննարկմանը, որը նշված փաստաթղթերի` լիազորված մարմնում մուտքագրումից հետո 10 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում և լիազորված մարմնի միջոցով ապահովում է լիցենզիայի հանձման գործնթացը:

Լիազորված մարմինը լիցենզիա տալու մասին լիցենզավորող մարմնի որոշման ընդունման պահից 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին հանձնում է լիցենզիան (լիազորված մարմնի` ղեկավարի ստորագրությամբ և այդ պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով վավերացված):

12. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա ստանալը կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցեզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու կամ վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

14. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1302-Ն որոշման


Ձև

 

________________________________________

(հայտատուի անվանումը (անունը, հայրանունը, ազգանունը) և

________________________________________

կազմակերպական-իրավական ձևը)

________________________________________

(գտնվելու և գործունեության իրականացման վայրերի հասցեն, հեոախոսահամարը)

 

 

 

 

 

 

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել ______________________________________ լիցենզիա

(գործունեության տեսակի անվանումը)

 

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել ենք (եմ) և պարտավորվում ենք

(եմ) պահպանել դրանք։

Կից ներկայացնում ենք (եմ)`

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

 

Հայտատու

__________________

__________________

(ստորագրությունը)

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 ________ __________ 200 թ.

 

 

Կ. Տ.

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի

հուլիսի 21-ի N 1302-Ն որոշման

 

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

N  Դ Մ___

ԴՐԱՄԱՀԱՏՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.03.2011, N 244-Ն 31.03.2011, N 1302-Ն
17.02.2011, N 140-Ն 05.03.2011, N 1302-Ն
04.10.2007, N 1134-Ն 04.10.2007, N 1302-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան