Գլխավոր տեղեկություն
Համար
N 1644-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.12.2004-28.02.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.22/70(369) Հոդ.1388
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.02.2013

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2004 թվականի N 1644-Ն

 

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագետի ռոտացիա իրականացնելու կարգը և դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 126 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 1
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 25-ի N 1644-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման (այսուհետ` Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին) և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոններում դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը:

2. Ռոտացիան Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետների փոխատեղումն է:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի (այսուհետ` նախարար) որոշմամբ դիվանագետի երկամյա աշխատանքային փուլի ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարվանից ոչ ավելի ժամկետով, եթե`

ա) անմիջական ղեկավարը, համաձայնեցնելով դիվանագետի հետ, պատճառաբանված հիմնավորում է ներկայացնում.

բ) դա բխում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումն արդյունավետորեն իրականացնելու անհրաժեշտությունից:

4. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո չի թույլատրվում դիվանագետի նոր նշանակումն օտարերկրյա պետությունում:

Անհրաժեշտության դեպքում, դիվանագետի համաձայնությամբ, թույլատրվում է դիվանագետի տեղափոխումն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության այլ մարմին ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով` պայմանով, որ դիվանագետի` օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետը չգերազանցի 3 տարին:

5. Ռոտացիան իրականացվում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորման հիման վրա:

Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ռոտացիայի ենթակա դիվանագետների մասին տեղեկությունների (անհատական տվյալներ, պաշտոն, ծառայության ժամկետ և վայր, այլ անհրաժեշտ տվյալներ) հավաքագրումն ու դասակարգումն է:

Դիվանագետների մասին տեղեկությունների դասակարգումն իրականացվում է` հաշվի առնելով դիվանագետի տվյալ պաշտոնում ծառայության ժամկետը և վայրը, դիվանագիտական աստիճանը և ռոտացիայի արդյունքում զբաղեցվելիք պաշտոնը:

Դիվանագետների մասին տեղեկությունների դասակարգման արդյունքում յուրաքանչյուր դիվանագետի համար սահմանվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի կամ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոններում ռոտացիայի արդյունքում զբաղեցվելիք պաշտոնը, ծառայության ժամկետը և վայրը:

6. Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը վարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը` նախարարի սահմանած կարգով:

7. Դիվանագետների մասին տեղեկությունները դասակարգվում են` հաշվի առնելով համապատասխան դիվանագետի, նրա կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, նախարարի համապատասխան տեղակալների կարծիքները:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը` սույն կարգի 7-րդ կետով նախատեսված կարծիքների ամփոփմամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի քննարկմանը:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը 10-օրյա ժամկետում քննարկում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցում նախարարի համապատասխան տեղակալների հետ և այն ներկայացնում նախարարին` համապատասխան նշանակումներ կատարելու համար:

10. Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորմանը համապատասխան ռոտացիայի արդյունքում դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակում կատարվում է յուրաքանչյուր դիվանագետի` պարտականությունների կատարմանն անցնելուց առնվազն մեկ ամիս առաջ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 25-ի N 1644-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոնները

Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոնները

ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Գործերի հավատարմատար, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, գլխավոր հյուպատոս
ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման բաժնի վարիչ (պետ), խորհրդական Դեսպանության խորհրդական, հյուպատոս
Առաջին քարտուղար Առաջին քարտուղար, փոխհյուպատոս
Երկրորդ քարտուղար Երկրորդ քարտուղար, հյուպատոսական գործակալության ղեկավար
Երրորդ քարտուղար Երրորդ քարտուղար
Կցորդ Կցորդ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2013, N 131-Ն 28.02.2013, N 1644-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան