Գլխավոր տեղեկություն
Համար
N 1633-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.15/67(366) Հոդ.1373
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

4 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2004 թվականի N 1633-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն, ԱՊՐԻԼԻ 14-Ի N 466-Ա ԵՎ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 529-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 466-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման տեքստից հանել «Ախուրյան-Հայկաձոր» բառերը, իսկ «3000.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «2500.0 հազ. դրամ» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին տեխնիկական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 529-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «07. Տեխնիկական աջակցություն «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին» ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 1
Երևան

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 25-ի N 1633-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով նշված են պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)

խում-
բը

ենթա-
խումբը

տարի

11

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

500,0

այդ թվում`

 

 

05

Բնության հատուկ պահպանվող տարածքներ

500,0

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

07. Տեխնիկական աջակցություն «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին

500,0

 

 

այդ թվում`

 

 

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

500,0

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

 

 

06

Այլ ծրագրեր

-500,0

 

 

այդ թվում`

 

 

 

01. ՀՀ կառավարության
պահուստային ֆոնդ

-500,0

 

 

ՀՀ կառավարություն

-500,0


 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 25-ի N 1633-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԵՎ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

NN ը/կ  

 Սարքավորման անվանումը  (մակնիշը) և ՊՈԱԿ-ները

Չափի միավորը

Ձեռք բերում ների ծավալը

Միավորի գինը (հազ. դրամ)

Ֆինանսավորման ծավալը (հազ. դրամ)

տարի

 1.    

«ՈՒԱԶ» մակնիշի մարդատար ավտոմեքենա` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար

հատ

1

4500,0

4500.0

2.

Համակարգիչ (հավաքածու` ներառյալ տպիչը)` «Խոսրովի անտառ»  պետական արգելոցի համար

հատ

2

500,0

1000.0

 3.

Համակարգիչ (հավաքածու`ներառյալ տպիչը)` «Շիկահող» պետական արգելոցի համար

հատ

2

500,0

1000.0

 

Ընդամենը

 

 

 

6500.0

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան