Գլխավոր տեղեկություն
Համար
N 1580-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.08/66(365) Հոդ.1333
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2004 թվականի N 1580-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով Գորիսի քաղաքային համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գորիսի շրջանային մանկապատանեկան մարզադպրոց» հիմնարկի սեփականությունը հանդիսացող 4800.0 հազ. դրամ արժեքով գույքը, որպես նվիրատվություն, ընդունել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում` որպես պետական սեփականություն:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել սույն որոշման 1-ին կետում նշված 4800.0 հազ. դրամ արժողությամբ գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

4. Սահմանել, որ`

ա) «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան ֆիզկուլտուրային-առողջարարական գործունեության, մարզական աշխատանքների և ֆիզիկական դաստիարակության իրականացումն է.

բ) «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

սպորտի բնագավառի գործունեություն,

ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում:

5. «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:

6. «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 05 ենթախմբի «02. Արտադպրոցական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին նախատեսված հատկացումների սահմաններում:

7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

բ) ապահովել «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,

գ) հաստատել «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 23
Երևան