Գլխավոր տեղեկություն
Համար
N 1509-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2004-05.05.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.24/64(363) Հոդ.1306
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1509-Ն

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1337-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2004 թվականի մարտի 22-ին փոխանակված հայտագրի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին ներկրվելիք «KUBOTA M5700» մակնիշի 39 միավոր տրակտորը` համապատասխան գյուղատնտեսական գործիքներով, իրացնել աճուրդային եղանակով:

2. Սահմանել գյուղատնտեսական տեխնիկայի` աճուրդով վաճառքի նվազագույն մեկնարկային գինը` 4000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։

3. Սահմանել, որ`

ա) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.

գ) աճուրդով վաճառվող գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության  ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին` Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.

դ) առաջիկա 5 տարվա ընթացքում աճուրդով գնված գյուղատնտեսական տեխնիկայի արտահանման դեպքում սեփականատերը պարտավոր է վճարել դրա իրական (ինվոյսային) և աճուրդային վաճառքի գների տարբերությունը` հանած շահագործման յուրաքանչյուր տարվա բնականոն մաշվածության գումարը` սահմանված նորմատիվային չափին համապատասխան.

ե) աճուրդն իրականացնող գործակալի կողմից կատարված ծախսերը հատուցվում են գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` հիմք ընդունելով 2000 թվականի օգոստոսի 2-ին «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պահառության պայմանագիրը` նրա միջոցով ապահովել  գյուղատնտեսական տեխնիկայի ստացումը, մաքսային ձևակերպումը, բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումն ու պահպանումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` կնքելով գործակալության պայմանագիր.

բ) ապրանքի ստացման, մաքսային ձևակերպման, բեռնաթափման, ապակոնսերվացման, հավաքման, կարգաբերման և պահպանման ծախսերը փոխհատուցել սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետում նշված հատուկ հաշվից` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի.

գ) 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք գյուղատնտեսական տեխնիկայի` աճուրդով իրացման կարգը:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկան եռամսյա ժամկետում չիրացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 5
Երևան