Գլխավոր տեղեկություն
Համար
N 313-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.04.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.13/22(394) Հոդ.431
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մարտի 2005 թվականի N 313-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 278 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 2-րդ և 3-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգում՝

ա) 1-ին կետը «ամբողջությամբ» բառից հետո լրացնել «կամ դրա մի մասի» բառերով,

բ) 2-րդ կետը «վճարման միջոցները,» բառերից հետո լրացնել «ազդագրի հրապարակման ժամկետները, ընկերության պարտավորությունները գույքի գնահատման պահին` ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ շահութաբաժնի գծով պարտավորության գումարի չափը» բառերով.

գ) II բաժնում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության» բառերով.

դ) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետև` սեփականաշնորհման նախարարություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` վարչություն)» բառերով.

ե) ամբողջ տեքստում «սեփականաշնորհման նախարարություն» բառերը փոխարինել «վարչություն» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով» բառերով.

զ) 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ապահովում է մասնավորեցվող ընկերության բաժնետերերի ռեեստրի վարման հանձնումը արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը կենտրոնացված կարգով վարելու իրավասություն ունեցող կազմակերպությանը, եթե ընկերության ռեեստրը չի վարվում վերջինիս կողմից, որից հետո սահմանված կարգով` բաժնետոմսերի մասնավորեցման ազդագիրը վարչության կողմից հաստատվելուց հետո հրապարակում է մամուլում».

է) 3-րդ կետի «զ» ենթակետից հանել «ու ներկայացնում Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն արժեթղթերի գրանցման համար» բառերը.

ը) 3-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) բաց բաժանորդագրությունն ավարտելուց հետո հրավիրում է ընկերության բաժնետերերի ժողով, որը հաստատում է մասնավորեցման արդյունքները` բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում որոշված ընկերության կանոնադրական կապիտալը և բաժնետերերի հասանելիք բաժնեմասերի կլորացման ձևը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ընդունում է որոշում բաժնետոմսերի նոր անվանական արժեքի սահմանման մասին: Վարչությունը նաև երկամսյա ժամկետում ապահովում է նշված հիմքով ընկերության կանոնադրության գրանցված փոփոխության, բաժանորդագրության արդյունքների և այլ անհրաժեշտ փաստաթղթերն ընկերության ռեեստրը վարող կազմակերպություն ներկայացնելը՝ գրանցված բաժնետերերի բաժնեմասերի վերջնական վերահաշվարկի և բաժանորդագրության արդյունքներն ամրագրելու համար».

թ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «ը» ենթակետը և 19-րդ կետի հինգերորդ ու վեցերորդ պարբերությունները.

ժ) 18-րդ կետից հանել «ընկերության առաջին ժողովը չկայանալու» բառերը,

ժա) ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետը.

ժգ) ուժը կորցրած ճանաչել «Արձանագրություն N  բաժանորդագրության արդյունքների ամփոփման» ձևը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել ընկերության մասնավորեցվող բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագիրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

 Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 17
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան