«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2004 թվականի N 1376-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի 1930-Ն որոշման N 2 հավելվածի 13-րդ կետով սահմանված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգի զարգացման ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգի զարգացման ռազմավարության իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշմամբ հաստատված ռազմավարության իրականացմանն աջակցելու նպատակով միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ նախաձեռնել բանակցություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի համակարգի ներդրման օրենսդրական հիմքերը ծագել են «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո (2001 թ.):
Նշված օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գլխավոր ֆինանսիստները պարտավոր են ապահովել պետական մարմնի կողմից`
ա) ֆինանսական հոսքերի կառավարման և ներքին հսկողության համակարգի առկայությունը.
բ) լիազոր մարմնի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության) կողմից սահմանված ներքին աուդիտի անցկացման կարգին համապատասխան` ներքին աուդիտի համակարգի առկայությունը, որը ներառում է պետական մարմնում և համակարգի պետական հիմնարկներում ֆինանսական հարցերի վերաբերյալ հաստատված ակտերի պահանջների կատարման գնահատումը և հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանությունների բացահայտումը և դրանց ճշգրտման ապահովումը:
Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և/կամ համակարգի որևէ պետական հիմնարկի միջոցներ հատկացնելուց առաջ համոզվել, որ վերջինս շարունակում է ապահովել ֆինանսական միջոցների կառավարման և ներքին աուդիտի կառավարման համակարգը:
Օրենքի վերոհիշյալ պահանջների կիրարկման նպատակով ԱՄՀ և ԱՄՆ գանձապետարանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.12.02 թ. N 934-Ն հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման կարգը:
Վերոհիշյալ կարգի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի համակարգը գործում է որպես տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարությանը ծառայություններ մատուցող համակարգ, որը նպատակ ունի.
ա) գնահատել աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող` ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների համապատասխանությունը` այդ գործառույթները կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջներին,
բ) գնահատել աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ վերջինիս կողմից տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանահավատությունն ու ճշտությունը,
գ) բացահայտել աուդիտի ենթարկվող օբյեկտների հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ տեղ գտած անհամապատասխանությունները,
դ) գնահատել տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ վերջինիս ենթակա հիմնարկի ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը:
Աուդիտի ենթարկվող օբյեկտներում աուդիտն իրականացնում է գլխավոր աուդիտորը, որը գործում է տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գլխավոր ֆինանսիստի անմիջական ենթակայությամբ և պատասխանատու է աուդիտի ծրագրերի կազմման և իրագործման համար:
Ելնելով ֆինանսատնտեսական գործունեության առանձնահատկություններից, աուդիտի անցկացման նպատակով, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հրամանով կարող է ստեղծվել աուդիտորական խումբ: Աուդիտորական խումբը ղեկավարում է գլխավոր աուդիտորը:
Աուդիտի ենթարկվող օբյեկտների քանակից ելնելով, անհրաժեշտության դեպքում աուդիտի անցկացման նպատակով ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում` գլխավոր աուդիտորի անմիջական ղեկավարությամբ կարող է ստեղծվել ներքին աուդիտի առանձին կառուցվածքային ստորաբաժանում: Ներքին աուդիտի ստորաբաժանումն իր կառուցվածքով կարող է տարբեր լինել` կախված ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի չափերից և գործունեության բարդությունից:
Ներքին աուդիտը չի գործում որպես հաստատության կառավարման օղակներից մեկը և չի փոխարինում վերջիններիս:
Աուդիտորական խմբի անդամներ կարող են հանդիսանալ տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ֆինանսական և հաշվապահական ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև փորձագետները:
Այն դեպքում, երբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում գործում է ներքին աուդիտի առանձին կառուցվածքային ստորաբաժանում, աուդիտորական խմբերը կազմվում են այդ ստորաբաժանման աշխատակիցներից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` փորձագետներից:
Աուդիտորական խմբի անդամները, բացառությամբ գլխավոր աուդիտորի և ներքին աուդիտի առանձին կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցների, աուդիտի աշխատանքներին մասնակցում են իրենց հիմնական աշխատանքային պարտականությունների հետ համատեղման կարգով:
Գլխավոր աուդիտորի համար տվյալ մարմնում և ենթակա հիմնարկներում աուդիտի կազմակերպումն ու իրականացումը հանդիսանում է վերջինիս միակ աշխատանքային պարտականությունը:
ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների աուդիտի գործառույթները կոորդինացվում և այդ գործառույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ՖԷՆ կողմից, որի շրջանակներում ՀՀ ՖԷՆ-ը.
ա) ստանում է աուդիտի տարեկան ծրագրերը և իր համաձայնությունն է տալիս վերջիններիս հաստատման համար,
բ) ստանում և ուսումնասիրում է աուդիտորական հաշվետվությունները,
գ) գլխավոր ֆինանսիստին ներկայացնում է պարտադիր կատարման ենթակա ցուցումներ` աուդիտորական հաշվետվության, ինչպես նաև աուդիտի արդյունքում ի հայտ եկած թերությունների և բացթողումների վերացման համար,
դ) ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների և վերստուգումների միջոցով.
գնահատում է իրականացված աուդիտների համապատասխանությունը` այդ գործառույթների իրականացման համար սույն կարգով և դրանից բխող այլ ակտերով սահմանված պահանջներին,
ինչպես նաև պարզում է հիմնարկների` բյուջեի եկամուտների (մուտքերի) ձևավորմանը և ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, հիմնարկներում հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման ու ներկայացնելու` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանությունը:
ԱՄՀ և Հայաստանի Հանրապետության կառավարության Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հավելյալ հուշագրի նախապայմանների շրջանակներում ԱՄՀ ներկայացուցչության հետ աշխատանքներ են տարվել միջազգային չափանիշներին համապատասխան ներքին աուդիտի ձեռնարկի մշակման ուղղությամբ, որը հաստատվել է «ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման ձեռնարկը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 29-ի N 956-Ա հրամանով:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններին օրենքով վերապահված որոշ լիազորությունների իրականացման կարգի մասին» ՀՀ կառավարության 27.11.2003 թ. N 1649-Ն որոշմամբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքի հոդված 14-ի 2-րդ մասի բ) կետերով պետական ոչ առևտրային կազմակերպությունների ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններին վերապահված լիազորությունների շրջանակներում պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության մասով վերահսկողության գործառույթները վերապահվել են այդ պետական մարմինների ներքին աուդիտի կառույցներին:
ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Չնայած նրան, որ 2001 թվականից սկսած ձևավորվել են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի համակարգի ներդրման օրենսդրական հիմքերը, սակայն գործնականում այդ համակարգը դեռևս ամբողջությամբ չի ներդրված: Մասնավորապես.
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներքին աուդիտի (այսուհետև` ներքին աուդիտ) համակարգի զարգացման ռազմավարության (այսուհետև` ռազմավարություն) նպատակն է 3 տարվա ընթացքում (2005-2008 թթ. ժամանակահատվածում) կարգավորել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներքին աուդիտի ոլորտում առկա հիմնախնդիրները, այն համապատասխանեցնելով հանրային հատվածի ներքին աուդիտի միջազգային չափանիշներին:
Ռազմավարությունը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից` Արժույթի միջազգային հիմնադրամի և ԱՄՆ գանձապետարանի փորձագետների տեխնիկական աջակցությամբ և համաձայնեցվել է Համաշխարհային բանկի հետ:
Ռազմավարության շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքները կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից, որն այդ նպատակով կսահմանի պատասխանատու ստորաբաժանումներ:
ԸՆԴԳՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Ներքին աուդիտի համակարգի զարգացման շրջանակներում իրականացվող միջոցառումները կտարածվեն Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգի վրա:
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՄՈԴԵԼԸ
Ներքին աուդիտի համակարգը պետք է գործի որպես կազմակերպության ղեկավարությանն աջակցող ծառայություն, որի նպատակն է գնահատել կազմակերպության ընթացիկ գործունեության, հսկողության և կառավարման համակարգերը:
Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի առաջարկվող մոդելը հետևյալն է`
Ներքին աուդիտի ոլորտում ներգրավված սուբյեկտները և դրանց փոխհարաբերությունները
| ||||||||||||
↓ |
| |
|||||||||||
|
|
® |
| |||||||||
|
® |
| ||||||||||
↑ | ↑ | ↑ | ||||||||||
|
1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (ՀՀ ՖԷՆ)
Ծրագրի իրականացման եռամյա ժամկետի ավարտից հետո ՀՀ ՖԷՆ-ում կգործի ինքնուրույն ստորաբաժանում, որը.
ՀՀ ՖԷՆ-ը կսահմանի ներքին աուդիտի իրականացման մեթոդաբանությունը (համապատասխան իրավական ակտեր ընդունելով) և պետական մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա կգնահատի ՀՀ պետական մարմիններում առկա ներքին աուդիտի համակարգը, որի արդյունքում կկազմվի համապատասխան եզրակացություն:
2. Ներքին աուդիտը ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում`
Յուրաքանչյուր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կսահմանվի գլխավոր աուդիտոր, իսկ անհրաժեշտության դեպքում կստեղծվի ներքին աուդիտի ստորաբաժանում: Գլխավոր աուդիտորը կգործի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (նախարարի) անմիջական ենթակայությամբ և իրականացված աուդիտների վերաբերյալ հաշվետվությունները կներկայացվի ինչպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, այնպես էլ տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին և.
Յուրաքանչյուր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների թվաքանակը կորոշվի տվյալ հաստատության աշխատանքների ծավալի հիման վրա և ներքին աուդիտի իրականացումը կհանդիսանա վերջիններիս միակ աշխատանքային պարտականությունը: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարը պետք է պատասխանատու լինի`
1. աուդիտի արդյունքներով հայտնաբերված թերությունների և բացթողումների վերացման և ճշգրտման և,
2. հետագա քաղաքականությունն ու գործունեությունը կատարելագործելու մասին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին առաջարկություններ ներկայացնելու համար:
ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ՀՀ ՖԷՆ աուդիտորական ծրագրերն ու հաշվետվությունները կներկայացնեն ոչ թե համաձայնեցման նպատակով, այլ զուտ տեղեկատվություն տրամադրելու համար: Այդ տեղեկատվությունը ՀՀ ՖԷՆ-ին հնարավորություն կտա համոզվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում առկա է ՀՀ օրենսդրության պահանջների համապատասխան գործող ներքին աուդիտի համակարգ:
3. Պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները (ՈԱԿ)
ՈԱԿ-երում պետք է առկա լինի ներքին աուդիտի համակարգ` կազմակերպության ներսում գործող համակարգերի գործունեության գնահատելու համար: Սա կարող է ապահովվել հետևյալ տարբերակներից որևէ մեկի միջոցով.
Եթե ներքին աուդիտի ծառայությունը ստացվում է դրսից, ապա ներքին աուդիտի ծառայություն մատուցողը պետք է հաշվետու լինի ՈԱԿ-ի ղեկավարին:
4. Համայնքների առանձնահատկությունները
Ինչպես ՈԱԿ-երը, համայնքները նույնպես կարող են.
Եթե ներքին աուդիտի ծառայությունը ձեռք է բերվում դրսից, ապա ներքին աուդիտի ծառայություն մատուցողը պետք է հաշվետու լինի համայնքի ղեկավարին:
5. ՀՀ Նախագահի և ՀՀ Վարչապետի վերահսկողական ծառայությունները
ՀՀ Նախագահի և ՀՀ Վարչապետի վերահսկողական ծառայությունները չպետք է ուղղակիորեն առնչվեն պետական մարմինների ներքին աուդիտի համակարգի աշխատանքների հետ: Այդ ծառայությունները կարող են օգտվել պետական մարմինների կողմից կազմված գործունեության տվյալներից և դրանց հավաստիության վերաբերյալ այդ մարմինների ներքին աուդիտի համակարգի կողմից ներկայացված եզրակացություններից:
6. ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատը
ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատը կօգտվի ներքին աուդիտի հաշվետվություններից: ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի և ներքին աուդիտի աշխատանքների ընթացքում հնարավոր կրկնություններից խուսափելու նպատակով նպատակահարմար է, որպեսզի վերջիններիս աշխատանքային ծրագրերը յուրաքանչյուր տարի քննարկվեն միմյանց հետ:
Ներքին աուդիտի աշխատանքների ուղղվածությունը
Ներքին աուդիտի աշխատանքների ուղղվածությունը պետք է որոշվի` ելնելով ֆինանսական կառավարման համակարգի վիճակից: Եթե կառավարման հետ կապված զգալի խնդիրներ են առկա, ապա շեշտադրումը պետք է հիմնականում դրվի հսկողության և ֆինանսական կանոնակարգերի հետ համապատասխանության գնահատման վրա: Սա առաջնահերթ խնդիր է կարճաժամկետ հատվածում, սակայն ժամանակի ընթացքում ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի ռեսուրսների օգտագործման արդյունավետության և էֆեկտիվության ապահովման վրա: Ստորև աղյուսակում ներկայացվում են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի շրջանակները.
Աղյուսակ 1.
Դերը | Ներքին աուդիտ |
Ֆինանսական | |
Համապատասխանությունը օրենքների և կանոնակարգերի հետ |
X |
Ֆինանսական համակարգերի ստուգումը |
X |
Ֆինանսական հաշվետվությունների ստուգումը |
x |
Ոչ ֆինանսական | |
Համապատասխանությունը օրենքների և կանոնակարգերի հետ |
X |
Արդյունավետությունը և էֆեկտիվությունը |
X |
X-ը արտահայտում է աշխատանքների լայն շրջանակներ,
x-ը` աշխատանքների սահմանափակ շրջանակներ:
1 Ներքին աուդիտի ծառայությունների տրամադրումը կապ չպետք է ունենա ՈԱԿ-ի համար որպես լիազոր մարմին հանդես գալու ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դերի հետ: Որպես լիազոր մարմին, նրանք իրավասու են ստանալ գնահատական ՈԱԿ-ից այն մասին, որ ՈԱԿ-ի ֆինանսական կառավարումը արդյունավետ է: ՈԱԿ-ի կողմից ներքին աուդիտի գործառույթի իրականացումը լիազոր մարմնին գնահատականի ներկայացման միջոցներից մեկն է:
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներքին աուդիտի վերաբերյալ վերը շարադրված մոտեցմանը համահունչ ներքին աուդիտի համակարգի զարգացման ռազմավարությունն ուղղված է հետևյալին.
Դերերի փոխակերպումը ՀՀ ՖԷՆ-ում
ՀՀ ՖԷՆ-ում ներքին աուդիտի գործառույթները փոխակերպելու, և, միաժամանակ, վերահսկողական ներկայիս աշխատանքներից սահուն անցումն ապահովելու նպատակով ՀՀ ՖԷՆ-ում կսահմանվի ներքին աուդիտի զարգացման ստորաբաժանում: Նշված ստորաբաժանումը պատասխանատու կլինի ներքին աուդիտի ռազմավարության իրականացման համար և մասնավորապես, կկատարի հետևյալ գործառույթները.
Պետական մարմիններում ներքին աուդիտի գործառույթի զարգացմանը զուգընթաց ՀՀ ՖԷՆ-ը աստիճանաբար պետք է նվազեցնի իր վերահսկողական աշխատանքների ծավալը: Երեք տարվա ընթացքում աստիճանաբար պետք է անցում կատարվի ՀՀ ՖԷՆ առկա վերահսկողական գործառույթից դեպի ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներքին աուդիտի համակարգի գնահատման (հսկողության) գործառույթների իրականացման: Այս նպատակով ՀՀ ՖԷՆ ֆինանսական վերահսկողության վարչությունը կվերափոխվի «Ներքին աուդիտի գնահատման ստորաբաժանման»:
Ներքին աուդիտի գնահատման ստորաբաժանման և ներքին աուդիտի զարգացման ստորաբաժանումների համար յուրաքանչյուր տարի կմշակվի գործողությունների ծրագիր, որտեղ կմատնանշվեն այն առանձնակի քայլերը, որ տվյալ տարվա ընթացքում պետք է կատարվեն` ներքին աուդիտի ոլորտի զարգացման բնագավառում սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ: Գործողությունների ծրագիրը պետք է հաստատվի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից: Յուրաքանչյուր տարվա ընթացքում նշված ստորաբաժանումները պետք է հաշվետվություն ներկայացնեն ՀՀ ՖԷՆ նախարարին` գործողությունների ծրագրով սահմանված խնդիրների իրականացման ընթացքի մասին:
Անցումային փուլում ՀՀ ՖԷՆ ֆինանսական վերահսկողության վարչության (ներքին աուդիտի գնահատման ստորաբաժանման) աշխատակիցների թվաքանակը աստիճանաբար կվերանայվի իր նոր դերի իրականացմանը համապատասխան:
Ներքին աուդիտի զարգացման ստորաբաժանման սկզբնական քայլերից մեկը պետք է լինի սույն ռազմավարությունից բխող մանրամասն ծրագրի մշակումը, որը կհաստատվի ՀՀ ՖԷՆ նախարարի հրամանով:
Անցումային փուլում ներքին աուդիտի զարգացման ստորաբաժանումն աջակցություն կստանա ԱՄՆ գանձապետարանի ներքին աուդիտի փորձագետի կողմից:
Ներքին աուդիտի գնահատման ստորաբաժանման կողմից իր նոր դերի ստանձնման անցումային փուլի ավարտին ներքին աուդիտի զարգացման և ներքին աուդիտի գնահատման ստորաբաժանումները կմիաձուլվեն:
Աուդիտի աշխատանքների համարժեք շրջանակների ապահովումը
Ներքին աուդիտի զարգացման ստորաբաժանումը պետք է պատասխանատու լինի բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև ՈԱԿ-երում ներքին աուդիտի համակարգի ստեղծման օրենսդրական և մեթոդական հիմքերն ապահովելու համար:
Փոքր համայնքների և ՈԱԿ-երի դեպքում չպետք է պարտադրվի ներքին աուդիտի առանձին ստորաբաժանման ստեղծում: Այս դեպքում ներքին աուդիտի գործառույթները կարող են ապահովվել ներքին աուդիտի ծառայությունների ձեռքբերման միջոցով:
Ներքին աուդիտի բնագավառում ուսուցումը
ՀՀ ՖԷՆ-ի ներքին աուդիտի զարգացման ստորաբաժանումը պետք է կազմակերպի ՀՀ ՖԷՆ-ի, ՀՀ պետական մարմինների, համայնքների և ՈԱԿ-երի ներքին աուդիտի աշխատակիցների ուսուցման աշխատանքները: Ակնկալվում է, որ ԱՄՆ Գանձապետարանը տեխնիկական աջակցություն կցուցաբերի ուսուցման աշխատանքներում:
Ներքին աուդիտի աշխատակիցների համար պետք է մշակվի հավաստագրման ծրագիր: Քանզի ներկայումս գլխավոր աուդիտորների և ՀՀ ՖԷՆ համապատասխան աշխատակիցների նշանակման համար հավաստագրում չի պահանջվում, վերջիններս իրենց հավաստագրումը կանցնեն անցումային փուլի (3 տարվա) ընթացքում: Այդ պահից սկսած չհավաստագրված աշխատակիցները չեն կարող նշանակվել ներքին աուդիտի ստորաբաժանումներում աշխատանքի:
ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գլխավոր ֆինանսիստների և ՈԱԿ-երի ղեկավարների համար կմշակվի ներքին աուդիտին նվիրված ուսուցողական ծրագիր, որի շնորհիվ կապահովվի վերջիններիս տեղեկացվածությունը ժամանակակից ներքին աուդիտի գործառույթի մասին:
Ներքին աուդիտի ուղղվածության աստիճանական փոփոխությունը
Ներքին աուդիտի աշխատանքների ուղղվածությունը պետք է ընդլայնվի ինչպես իրականացվող աուդիտի բնույթի, այնպես էլ ներքին աուդիտի շրջանակներում ներառվող բնագավառների առումով:
Սկզբնական փուլում ներքին աուդիտի աշխատանքները պետք է ուղղված լինեն ֆինանսական համապատասխանության ստուգմանը: Աստիճանաբար ներքին աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն նաև աուդիտի ենթակա ավելի լայն բնագավառներ: Ներքին աուդիտի աշխատանքները պետք է շարունակվեն բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, սակայն առանձին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում աուդիտի նոր գործառույթներ ներդնելու նպատակով կարող են իրականացվել նաև փորձնական ծրագրեր: Այդ փորձնական ծրագրերը պետք է կառավարվեն ՀՀ ՖԷՆ-ի ներքին աուդիտի զարգացման ստորաբաժանման կողմից, որը պատասխանատու կլինի նաև այդ ծրագրերի արդյունքները այլ պետական մարմինների վրա տարածելու համար:
Չնայած վերջնական նպատակը ներքին աուդիտի ստորաբաժանումների կողմից արդյունավետության և էֆեկտիվության գնահատմանն ուղղված աուդիտների իրականացումն է, սակայն այդ խնդիրը առաջնահերթ կդառնա միայն եռամյա անցումային փուլի ավարտից հետո:
Եռամյա անցումային ժամանակաշրջանում ներքին աուդիտի աշխատանքների շրջանակները պետք է ընդլայնվեն` ընդգրկելով ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա հիմնարկների ողջ գործունեությունը: Ընդլայնմանն ուղղված աշխատանքները կհամակարգվեն բոլոր բյուջետային հիմնարկներում և կներառվեն վերը նշված փորձնական ծրագրերում:
ՀՀ Նախագահի և ՀՀ Վարչապետի վերահսկողական ծառայությունների դերերը
ՀՀ Նախագահի և ՀՀ Վարչապետի վերահսկողական ծառայությունները ներկայումս անմիջական դերակատարում չունեն ներքին աուդիտի աշխատանքներում: Նախատեսվում է, որ ապագայում ևս նրանք անմիջական դերակատարում չեն ունենա այդ բնագավառում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Միջոցառում | Կատարման ժամկետ | Կատարման պատասխանատուն |
Աշխատանքների փոխակերպումը ՖԷՆ-ում | ՀՀ ՖԷՆ | |
ՀՀ ՖԷՆ-ում ներքին աուդիտի զարգացման ստորաբաժանման ստեղծում | 2004 թ. դեկտեմբեր | |
Ներքին աուդիտի ռազմավարության իրականացման գործողությունների մանրամասն ծրագրի հաստատում | 2005 թ. հունվար | |
Ներքին աուդիտի գնահատման ստորաբաժանման համար տարեկան գործողությունների ծրագրի մշակումը | Յուրաքանչյուր տարվա հունվար | |
Անցում ներքին աուդիտի գնահատման ստորաբաժանման նոր դերին | եռամյա | |
Ուսուցում ներքին աուդիտի բնագավառում | ||
Ներքին աուդիտորների հավաստագրման ծրագրի հաստատում | 2005 թ. հունիս | |
Ներքին աուդիտորների հավաստագրման ծրագրի հիման վրա ուսուցման առաջին փուլի իրականացում | 2005-2008 թթ. | |
Աուդիտի շրջանակների համարժեքության ապահովումը | ||
Ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման նկատմամբ մոնիտորինգի իրականացում | Շարունակական | |
Աշխատանքների ուղղվածության աստիճանական փոփոխումը | ||
Ներքին աուդիտի նոր մեթոդների համար փորձնական ծրագրերի իրականացում | Ծրագրերը պետք է մշակվեն յուրաքանչյուր տարի | |
Ներքին աուդիտի նոր մեթոդների իրականացման ընթացքի նկատմամբ մոնիտորինգ | Շարունակական |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.12.2004, N 1874-Ն | 27.01.2005, N 1376-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|