Գլխավոր տեղեկություն
Համար
N 1120-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.24/54(426) Հոդ.1044
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2005 թվականի N 1120-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի`

ա) 11-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) արտադրանքի խմբաքանակից նմուշառում, նույնականացում և տիպային նմուշի ընտրություն, տիպային նմուշի կամ արտադրանքի յուրաքանչյուր (եզակի) միավորի փորձարկում:

Արտադրանքի տիպային նմուշի ընտրությունը պետք է իրականացվի նույն նշանակության, նույն արտադրողի կողմից` գործողության նույն սկզբունքի վրա հիմնված կառուցվածքով և անվտանգությունը բնութագրող նույն սահմանված պահանջներով արտադրված խմբաքանակից:

Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հավաստման գործընթացում փորձարկումների ծավալը որոշելու ժամանակ պետք է հաշվի առնի արտադրողի, մատակարարողի կամ վաճառողի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննության արդյունքները: Փորձարկումների ծավալը չպետք է լինի ավելի, քան այն անհրաժեշտ է որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի  համապատասխանությունը հավաստելու համար,

բ) արտադրության վիճակի վերլուծություն կամ որակի կառավարման համակարգի գնահատում».

բ) 33-րդ կետի «ա» ենթակետում «արտադրանքի խմբաքանակի փորձարկում» բառերը փոխարինել «արտադրանքի խմբաքանակից նմուշառում, նույնականացում և տիպային նմուշի փորձարկում» բառերով.

գ) 85-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) արտադրանքի խմբաքանակից նմուշառում, նույնականացում և տիպային նմուշի ընտրություն` սերտիֆիկացման մարմնի կողմից,

դ) տիպային նմուշների փորձարկումների անցկացում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 3
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան