«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2004 թվականի N 1289-Ն
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱԼԱՆՋԻ, ՏԱՆՁՈՒՏԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի հոկտեմբերին կայանալիք` Արագածոտնի մարզի Ալագյազի, Արմավիրի մարզի Ծաղկալանջի, Տանձուտի, Լոռու մարզի Եղեգնուտի, Վայոց ձորի մարզի Գողթանիկի, Տավուշի մարզի Վարագավանի գյուղական համայնքների ղեկավարների և Տավուշի մարզի Պառավաքարի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 389685 դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. սեպտեմբերի 22 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 17-ի N 1289-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱԼԱՆՋԻ, ՏԱՆՁՈՒՏԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________ | ||
NN |
Ծախսերը |
Գումարը |
________________________________________________________________ | ||
1. |
Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 30000 |
այդ թվում` | ||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
30000 | |
2. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 15000 |
3. |
Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
4. |
Կապի ծառայության վճարներ | 1000 |
5. |
Գրասենյակային ծախսեր | 1000 |
________________________________________________________________ | ||
|
ընդամենը | 52000 |
7 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (7 x 52000) |
364000 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (4892 ընտրող + 4892 x 0,05) x 5 դրամ |
25685 | |
________________________________________________________________ | ||
Ընդամենը | 389685 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |