«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2004 թվականի N 1337-Ն
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՃ» 2KR ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ 7-ՐԴ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2004 թվականի մարտի 22-ին փոխանակված հայտագրի հիման վրա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՋԻԿԱ) «Պարենային արտադրության աճ» 2KR ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 200 մլն իենի չափով դրամաշնորհի ծրագիրը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում 2004-2005 թվականներին Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք 2550 տոննա ամոնիակային սելիտրայի, 39 տրակտորի, գյուղատնտեսական գործիքների և պահեստամասերի ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ճանապարհներից օգտվելու, բնական միջավայրի աղտոտման դիմաց վճարման, սերտիֆիկացման, մաքսային ձևակերպման, պահպանության, գործակալի գործունեության և հետագա օտարման գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող գործարքներ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների հետագա տնօրինման կարգի վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|