Գլխավոր տեղեկություն
Համար
N 1220-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.09.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.22/50(349) Հոդ.1087
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2004 թվականի N 1220-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 8
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 2-ի N 1220-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
ֆինանսավորվող ծրագրերի և
դրանք իրականացնող մարմինների
անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի
Հանրապետության 2004 թվականի
պետական բյուջեի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքի N 1 հավելվածում և
փոփոխություններ ՀՀ
կառավարության 2004 թվականի
փետրվարի 12-ի N 216-Ն որոշման
N 5 հավելվածում
(բացասական նշանով նշված են
հատկացումներից պակասեցվող,
իսկ դրական նշանով` ավելացվող
գումարները)

խում-
բը

ենթա-
խումբը

տարի

10

04

Բույսերի պաշտպանություն

այդ թվում`

-16000.0

 

 

03. Բույսերի պաշտպանության
միջոցառումներ

-16000.0

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-16000.0

 

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

-16000.0

10

06

Անտառային տնտեսություն

այդ թվում`

36000.0

 

 

01. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից
պետական պատվերով իրականացվող
անտառպահպանական,
անտառպաշտպանական,
անտառվերականգնման
աշխատանքներ

46000.0

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

46000.0

 

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

46000.0

 

 

02. Մեղրու տարածաշրջանի անտառներում
հիվանդությունների և վնասատուների դեմ
պայքարի միջոցառումների իրականացում

-10000.0

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-10000.0

 

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

-10000.0

10

07

Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և
այլ ծրագրեր
այդ թվում`

-20000.0

 

 

08. Գյուղատնտեսությունում
ապահովագրական ռիսկերի գնահատում

-20000.0

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-20000.0

 

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

-20000.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան