Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.02.2005-29.09.2005)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.08/11(383) Հոդ.199
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 26 հունվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2005 թվականի N 22-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի
N 1300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1522-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 6.10-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 17 նիստի արձանագրային որոշման 37-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կանոնադրության`

ա) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «իը» ենթակետով.

«իը) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումն ու իրականացումը».

բ) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3»։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարությունում ստեղծել հասարակայնության հետ կապերի բաժին՝ ոչ ինքնուրույն գործող բաժնի կարգավիճակով և հաստատել դրա կանոնադրությունը.

բ) մինչև նախարարության աշխատակազմի քարտուղարության հասարակայնության հետ կապերի բաժնի քաղաքացիական ծառայության պաշտոններում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակումներ կատարելն ապահովել համապատասխան ժամանակավորապես թափուր պաշտոններում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքումը: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 24
Երևան


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.09.2005, N 1472-Ն 29.09.2005, N 22-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան