«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2004 թվականի N 1041-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006 թվականների պետական նշանակության աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006 թվականների պետական նշանակության աշխատանքների ծրագրի կատարման վերահսկման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ
«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006 թթ. պետական նշանակության աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) հիմնված է 2001 թ. մարտի 16-ին Մոսկվա քաղաքում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրի և «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների վրա և կանոնակարգում է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Հայպետհիդրոմետ) 2004-2006 թթ. գործունեությունը` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիտորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը` գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`
- պետությունների անվտանգության ապահովման,
- տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման,
- բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից, այդ թվում` վտանգավոր
հիդրոօդերևութաբանական պայմաններից, տնտեսության և բնակչության պաշտպանության,
- եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական
երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման,
- միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ Հայաստանի Հանրապետության պետական
(ազգային) հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության միասնականացման,
- և այլ հարցերում:
Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա:
Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, որոնք տրված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
2. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Հայպետհիդրոմետը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 28.11.02 թ. N 1872-Ն որոշման 10-րդ կետի, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին, ազգաբնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ` անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու, մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. նոյեմբերի 28-ի N 1872-Ն որոշմամբ հաստատված Հայպետհիդրոմետի կանոնադրական խնդիրներին համապատասխան իրականացվելու են`
2.1. Օդերևութաբանական դիտարկումներ
Հանրապետության տարածքում, մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով, 42 օդերևութաբանական, այդ թվում` 6 բարձր լեռնային դժվարամատչելի և 3 մասնագիտացված կայաններում, լրիվ ծրագրով, իսկ 38 հիդրոլոգիական և 3 ագրոօդերևութաբանական դիտարկումներում` կրճատ ծրագրով` միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետև` ՀՕԿ) կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին (Գրինվիչի ժամանակով), իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա, իրականացվելու են դիտարկումներ հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ`
Աշխատանքների (տարրերի) անվանումը | կատարման հաճախականությունը և ժամկետը |
ա) Օդի ջերմաստիճան | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
- նվազագույն | |
- առավելագույն | |
- ժամկետային | |
բ) Հողի մակերևույթի ջերմաստիճան | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
- նվազագույն | |
- առավելագույն | |
- ժամկետային | |
գ) Հողախորքային ջերմաստիճան | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
- ըստ ծնկավոր ջերմաչափի | |
- ըստ հողախորքային հանովի ջերմաչափի | |
դ) Քամի | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
- ուղղությունը | |
- միջին արագությունը | |
- առավելագույն արագությունը | |
ե) Տեսանելիություն | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
զ) Ամպամածություն | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
- ամպերի բարձրությունը | |
- ամպերի ձևը | |
է) Եղանակի վիճակը | շուրջօրյա |
- դիտարկման ժամկետի եղանակը | |
- միջժամկետային եղանակը | |
- մթնոլորտային երևույթներ | |
ը) Խոնավություն | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
- հարաբերական | |
- հագեցվածության պակասորդը | |
- պորցիալ ճնշումը | |
- ցողի կետը | |
թ) Ճնշում | շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
- կայանի բարձրության վրա | |
- ծովի մակարդակի վրա | |
- բարոմետրական տենդենցի տեսակը | |
- բարոմետրական տենդենցի մեծությունը | |
ժ) Տեղումների քանակը | 12 ժամը մեկ անգամ |
- ըստ տեղումնաչափի | |
- ըստ անձրևագրիչի | |
ժա) Տեղումների ձևը և տեսակը | 12 ժամը մեկ անգամ |
ժբ) Գոլորշիացում | շուրջօրյա, 4 ժամը մեկ անգամ |
ժգ) Ձնածածկույթի | |
- բարձրությունը | օրական մեկ անգամ |
- խտությունը | երթուղային, 5 օրը մեկ անգամ |
- ջրի պաշարի որոշումը | երթուղային, 5 օրը մեկ անգամ |
- աստիճանը | օրական մեկ անգամ |
ժդ) Մթնոլորտային երևույթներ | շուրջօրյա |
- տեսակը | |
- սկիզբը | |
- վերջը | |
ժե) Սառցակալում | օրական մեկ անգամ |
- տեսակը | |
- չափերը | |
ժզ) Վտանգավոր երևույթներ | շուրջօրյա |
2.2. Աէրոլոգիական դիտարկումներ
Օրական մեկ անգամ ռադիոզոնդարկման ամենօրյա կատարում, Գրինվիչի ժամանակով` 00 ժամին, Երևանի աէրոլոգիական կայանում` մինչև 30 կմ բարձրության մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի`
- ջերմաստիճանի,
- խոնավության,
- ճնշման,
- քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով:
2.3. Հելիոերկրաֆիզիկական դիտարկումներ
Ակտինոմետրիական դիտարկումներ
Շուրջօրյա` 4 ժամը մեկ անգամ, դիտարկումների իրականացում` 7 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան, Որոտանի լեռնանցք) արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների վերաբերյալ`
- ուղիղ ճառագայթման,
- ցրված ճառագայթման,
- անդրադարձված ճառագայթման,
- ջերմային հաշվեկշռի,
- գումարային ճառագայթման հաշվեկշռի,
- մակերեսի ալբեդոյի:
Օզոնոմետրիական դիտարկումներ
Շուրջօրյա` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, Երևանի Արաբկիր կայանում` Մ-124 սարքով, իսկ Համբերդ կայանում` Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով մթնոլորտում օզոնի ընդհանուր պարունակության դիտարկումների կատարում:
2.4. Ագրոօդերևութաբանական դիտարկումներ
Ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացում` Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 35 կայաններում և 3 դիտակետերում` շուրջ 30 գյուղատնտեսական մշակաբույսերի վրա` խոտհարքներում և արոտավայրերում:
Աշխատանքների (տարրերի) անվանումը | կատարման հաճախականությունը և (կամ) ժամկետը |
ա) Ըստ բույսերի զարգացման փուլերի | վեգետացիայի շրջանում |
- բարձրությունը | |
- խտությունը | |
- բերքատվությունը | |
- բերքի կառուցվածքը | |
- կանաչ մասսայի որոշումը | |
- գնահատականը (վիճակի գնահատումը) | |
բ) Երթուղային հետազոտություններ | |
- աշնանային | աշնանը, 1 անգամ |
- գարնանային | գարնանը, 1 անգամ |
գ) Աշնանացանի կենսունակության | հունվար-փետրվար ամիսներին |
որոշումը | |
դ) Գարնանային հետազոտություններ` | |
- աշնանացանի վիճակը | ապրիլ ամսին |
- արոտավայրերի վիճակը | մայիս-հունիս ամիսներին |
ե) Հողի մակերևույթի վիճակի որոշում` | վեգետացիոն շրջանի զույգ օրերին |
- չորությունը | |
- խոնավությունը | |
զ) Հողի գործունյա շերտերի խոնավության որոշում` գործիքային եղանակով (այժմ կատարվում է 9 կայաններում, նախատեսվում է մինչև 31.12.2006 թ. աշխատանքներ իրականացնող կայանների թիվը հասցնել 15-ի): |
վեգետացիոն շրջանում` ամսական 3 անգամ |
է) Գոլորշիացումը` հողի մակերևույթից | մայիս-հոկտեմբեր ամիսներին, ամենօրյա |
2.5. Հիդրոլոգիական դիտարկումներ
Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում` 7 գետավազանային (Քասախ-Սևջուր, Սևան-Հրազդան, Դեբեդ, Ախուրյան, Արփա, Որոտան, Աղստև) հիդրոլոգիական կայանների 88 և 4 լճային դիտակետերում`
ա) գետերում` |
կատարման հաճախականությունը և/կամ ժամկետը |
- ջրի ելքը (ծախսը) |
հորդացման շրջանում ամսական 3-4 անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ |
- ջրի մակարդակը |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
- ջրի ջերմաստիճանը |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
- սառցային երևույթները |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ երևույթի առկայության դեպքում |
բ) Սևանա լճի վրա, նավի միջոցով |
առնվազն ամիսը 1 անգամ |
- ջրի ջերմաստիճանը տարբեր խորություններում |
|
- ալիքի բարձրությունը |
|
- ջրի թափանցելիության սահմանը |
|
գ) Սևանա լճի ավազանի 3 կայաններում (Սևան, Մարտունի, Յանըղ) |
շուրջօրյա, 4 ժամը մեկ անգամ |
- գոլորշիացման դիտարկումներ |
|
դ) Սևանա լճի 4 դիտակետերում (Սևան, Շորժա, Կարճաղբյուր, Մարտունի) |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
- լճի մակարդակի և ջերմաստիճանի դիտարկումներ |
|
ե) Ազատի, Ախուրյանի և Ապարանի ջրամբարներում |
յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
- ջրի ջերմաստիճանը |
|
- ջրի ծավալը |
|
- ջրի մակարդակը |
|
- սառցային երևույթները |
երևույթի առկայության դեպքում |
2.6. Ռադիոլոգիական դիտարկումներ
Հիդրոօդերևութաբանական ցանցի 33 կայաններում` ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ` ամեն օր, Գրինվիչի ժամանակով ժամը 06.00, գամմա ֆոնի չափումների իրականացում: Երևանյան լաբորատորիայում` ամեն օր մթնոլորտային նստվածքներում ռադիոակտիվ նյութերի խտության, իսկ ամսական 1 անգամ` ՀԱԷԿ-ի շրջակայքի 30 կմ գոտուց բերված ջրի, օդի, հողի նմուշների գումարային բետտա ռադիոակտիվության չափումների իրականացում:
2.7. Գիտահետազոտական աշխատանքներ
1. Կլիմայական տեղեկագրերի կազմում`
- Երևան քաղաքի համար - 2004 թ. II եռամսյակում,
- Կոտայքի մարզի համար - 2004 թ. դեկտեմբերին,
- Արմավիրի մարզի համար - 2005 թ. դեկտեմբերին,
- Արագածոտնի մարզի համար - 2006 թ. դեկտեմբերին,
2. Հայաստանի Հանրապետության տարածքի կլիմայական տվյալների հավաքագրում, վերլուծում, ամփոփում և յուրաքանչյուր տարվա փետրվարին հաշվետվության ներկայացում` ՀՕԿ-ի RA-VI տարածաշրջանային կենտրոն:
3. Հայաստանի Հանրապետության տարածքի ջերմաստիճանի ամսական, սեզոնային և տարեկան գնահատման և կանխատեսման մոդելի մշակում (2006 թ.):
4. Հայաստանի Հանրապետության տարածքի մթնոլորտի աղտոտվածության մոդելի կատարելագործում և փորձարկում (2005 թ.):
5. Հայաստանի Հանրապետության տարածքի ջրամբարներ մուտք գործող հոսքերի կանխատեսման մեթոդիկայի մշակում (շարունակական):
6. Սևանա լճից գոլորշիացման կանխատեսման մեթոդի մշակում, որպես լճի ջրային ռեսուրսների կառավարման և ծրագրավորման նախադրյալ (2005 թ.):
7. Երաշտային պայմաններին և գյուղատնտեսական բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդիկաների մշակում և փորձարկում (2005 թ.):
3. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում, ծառայությունների մատուցում և տեղեկատվության հաղորդման իրականացում` համաշխարհային և տարածաշրջանային կենտրոններին:
Տեղեկատվության անվանումը | Տեղեկատվության տրամադրման հաճախականությունը և/կամ կատարման ժամկետը |
Եղանակի քարտեզ | ամենօրյա |
Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր | ամենօրյա |
Եղանակային պայմանների կանխատեսում | յուրաքանչյուր ամիս |
Տեսություններ` դիտված եղանակային պայմանների մասին | յուրաքանչյուր ամիս |
Տեսություններ` դիտված և սպասվող երևույթների մասին | յուրաքանչյուր շաբաթ |
Հանրային հեռուստատեսության համար 1 օրվա օդերևութաբանական կանխատեսում | ամենօրյա |
Ազգային ռադիոյի համար եղանակի տեսություն (օրական, շաբաթական կանխատեսումներ) | ամենօրյա, յուրաքանչյուր շաբաթ |
Երևան քաղաքի եղանակի կանխատեսում` 1 օրվա համար | ամենօրյա |
Հանրապետության 10 մարզերի համար հիդրոօդերևութաբանական տեղեկագրի պատրաստում | ամենօրյա |
Հիդրոօդերևութաբանական սպասվելիք կամ դիտված վտանգավոր երևույթների և արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության պատրաստում | ամենօրյա |
Պետական լրատվամիջոցների համար կանխատեսումներ, տեսություններ | ամենօրյա |
Հիդրոօդերևութաբանական պայմանների տեսություն և կանխատեսումներ` հանրապետության զինված ուժերի համար | ամենօրյա |
Աէրոսինոպտիկական նյութեր և կանխատեսումներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության համար | ամենօրյա |
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և գեոմագնիսական դաշտի վիճակի փոփոխությունների գնահատում և կանխատեսում | ամենօրյա |
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում | ամենօրյա |
Շահագրգիռ կազմակերպություններին և ազգաբնակչությանն ահազանգում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին` ըստ սահմանված կարգի | ըստ երևույթների առկայության |
Երևանի քաղաքապետարանին հիդրոօդերևութաբանական նյութերով, վտանգավոր երևույթների վերաբերյալ տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում | ամենօրյա |
Գարնանային հորդացումների էլեմենտների կանխատեսում | միանգամյա, մարտ-ապրիլ ամիսներին |
Գետերի ամսական ծախսերի կանխատեսում | ամսական |
Գետերի միջին վեգետացիոն ծախսերի կանխատեսում | տարեկան 1 անգամ |
Գետերի միջին եռամսյակային ծախսերի կանխատեսում | եռամսյակային |
Գետերի տասնօրյակային ծախսերի կանխատեսում | տասնօրյակային |
Գետերի միջին օրական ծախսերի կանխատեսում | օրական |
Ձյան կուտակումների վերաբերյալ տեղեկանք | միանգամյա, մարտ ամսին |
Սևանա լճի ջրային հաշվեկշիռը | ամսական |
Սևանա լճի մակարդակը | ամենօրյա |
Գետերի մակարդակի և ծախսի տվյալներ | ամենօրյա |
գ. Հրազդան-Հրազդան դիտակետում ջրի մակարդակի (ծախսի) հաճախակի տվյալներ | ապրիլ-հունիս ամիսներին, պարբերաբար |
Սևանա լճից ջրի բացթողումների քանակի տվյալները | ամենօրյա |
Սելավային երևույթների ուսումնասիրություններ | մայիս-հոկտեմբեր ամիսներին |
- սելավային հանույթներ | |
- սելավային հոսքի պարամետրերի որոշում | |
- սելավի հետևանքով վնասված օբյեկտների քարտեզագրում և ֆոտոնկարահանում | |
Ձնահյուսերի ուսումնասիրություններ | դեկտեմբեր-մայիս ամիսներին |
- տեղեկություն ձնահյուսերի առկայության, դրանց հնարավոր անցման հաճախականության և չափերի մասին | |
- կանխատեսումներ` ձնահյուսերի հնարավոր անցման | |
ժամանակի և հզորության մասին | |
Գետերի հունային դեֆորմացիաների ուսումնասիրություններ | առաջին կիսամյակ |
Հայաստանի Հանրապետության գետերի ավազաններում երթուղային ձյունաչափական աշխատանքներ | մարտ ամսին |
Տեղեկանք` լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենի ցանքի պայմանների մասին | 1-2 անգամ, աշնանը |
Տեղեկանք` աշնանացան ցորենի ձմեռման պայմանների մասին | 2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
Տեղեկանք` աշնանացանի վիճակի մասին | 2-3 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
Աշնանացան ցորենի ձմեռային պայմանների և վնասվածության մասին տեղեկանք` ըստ կենսունակության որոշման տվյալների | 2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
Աշնանացան ցորենի վիճակի կանխատեսումը վեգետացիայի սկզբին | 1 անգամ, գարնանը |
Աշնանացան ցորենի վեգետացիայի սկզբին լեռնային շրջաններում խոնավության պաշարների կանխատեսում | 1 անգամ, գարնանը |
Աշնանացան ցորենի մոմային հասունացման ժամկետների մասին տեղեկանք | 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
Աշնանացան ցորենի հասկակալման ժամկետների կանխատեսումն առանձին շրջաններում | 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
Աշնանացան ցորենի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը` հասկակալման ժամանակ | 1 անգամ, ամռանը |
Տվյալների բանկի ստեղծում | մշտապես |
- օդերևութաբանական | |
- աէրոլոգիական | |
- ակտինոմետրիական | |
- օզոնոմետրիական | |
Տվյալների հաղորդում և փոխանակում | 2004-2006 թթ. |
- 17 կայանների տվյալները SINOP ծածկագրով տրամադրել ՀՕԿ-ի Մոսկվայի տարածաշրջանային կենտրոն` համաձայն ԱՊՀ միջպետական համաձայնագրերի | ամենօրյա |
- Երևան, Սևան, Ամասիա կայանների տվյալները հաղորդել ՀՕԿ-ի Վաշինգտոնի կենտրոն | ամսական |
- ռադիոզոնդարկման տվյալները հաղորդել ՀՕԿ-ի երեք տարածաշրջանային կենտրոններ | ամենօրյա |
- օզոնոմետրիական տվյալները հաղորդել ՀՕԿ-ի Տորոնտոյի (Կանադա) տարածաշրջանային կենտրոն | ամսական |
Գամմա ֆոնի շաբաթական տվյալները հաղորդել ՌԴ Օբնինսկ քաղաքի «Թայֆուն» գիտաարտադրական միավորմանը | շաբաթական |
4. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ծրագրի լիարժեք իրականացման և Հայպետհիդրոմետի հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով նախատեսվող միջոցառումներն են`
1. Մասնագետների ատեստավորման անցկացում.
2. Համագործակցում Երևանի Պետական Համալսարանի հետ` հիդրոօդերևութաբանական մասնագիտական խմբերի ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և մասնագիտական աշխատանքով ապահովելու ուղղությամբ:
3. Միջոցների ձեռնարկում` ՀՕԿ-ի տարածաշրջանային կենտրոնների որակավորման բարձրացման կուրսերում վերապատրաստելու`
- 2004 թ.` 5 օդերևութաբան, 3 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 1 օզոնոմետրիստ:
- 2005 թ.` 6 օդերևութաբան, 4 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 1 կլիմատոլոգ:
- 2006 թ.` 3 օդերևութաբան, 3 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 2 օզոնոմետրիստ, 1 կլիմատոլոգ:
4. Մասնագետների մասնակցության ապահովում` համատեղ հիդրոմետրիական աշխատանքների կատարմանը` Արաքս-Սուրմալու, Ախուրյան-Հայկաձոր և Ախուրյան-Երվանդադաշտ ջրաչափական դիտակետերում:
5. Միջոցառումների իրականացում` նվիրված օդերևութաբանության և ջրի համաշխարհային օրերին:
6. Մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև ՀՕԿ-ի և ԱՊՀ երկրների հետ կնքված միջպետական համաձայնագրերի և պայմանագրերի շրջանակներում անցկացվող կարևորագույն միջոցառումներին մասնակցության (այդ թվում` հրավիրող կազմակերպության կողմից գործուղման ծախսերի մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցման դեպքում) ապահովում:
Հացահատիկային կուլտուրաների բերքատվության կանխատեսումը` վեգետացիայի վերահսկման ժամանակ | 1 անգամ, գարնանը |
Հացահատիկային կուլտուրաների միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը ցողունակալման ժամանակ | 1 անգամ, գարնանը |
Հացահատիկային կուլտուրաների միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը հասկակալման ժամանակ | 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
Տեղեկանք` հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանքի ժամկետների վերաբերյալ | 1 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը | 1 անգամ, գարնանը |
Տեղեկանք` ջերմասեր կուլտուրաների ցանքի ժամկետների մասին` Արարատյան հովտում և նախալեռնային շրջաններում | 1 անգամ, գարնանը |
Բանջարաբոստանային կուլտուրաների հանրապետական բերքատվության կանխատեսում | 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
Ծիրանի և դեղձի ծաղկման ժամկետների կանխատեսում | 1 անգամ, գարնանը |
Ծիրանի բերքատվության կանխատեսում | 1 անգամ, գարնանը |
Արարատյան հովտում խաղողի ծաղկման ժամկետների կանխատեսում | 1 անգամ, գարնանը |
Խաղողի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը | 1 անգամ, գարնանը |
Լեռնային խոտհարքներում խոտի համախառն բերքատվության կանխատեսում | 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
Գարնանացան գարու բերքատվության կանխատեսումը հանրապետությունում` ըստ զարգացման ֆազերի | 2-3 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
Հողի խոնավության պաշարների կանխատեսումը վեգետացիայի սկսվելուց առաջ` ըստ գոտիների 0-20,0-80 սմ հողաշերտում | 1 անգամ, գարնանը |
Տասնօրյակային ագրոբյուլետեններ | յուրաքանչյուր տասնօրյակ |
Բույսերի ձմեռային հանգստի շրջանի ագրոօդերևութաբանական բյուլետեն | ամսական, ձմռան ընթացքում |
Եղանակը և գյուղատնտեսական կուլտուրաների աճն ու զարգացումը | շաբաթական տեսություն |
Հարավային նախալեռնային գոտում աշնանացան ցորենի բերքահավաքի ժամանակ սպասվող ագրոկլիմայական պայմանների մասին | 1 անգամ, ամռանը |
Երևան քաղաքի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի կլիմայական տեղեկագրերի հրատարակում | 2004-2006 թթ. |
Տեղումների կարճաժամկետ կանխատեսման մեթոդիկայի ներդնում | 2005-2006 թթ. |
Ազատի, Ախուրյանի և Ապարանի ջրամբարներ մուտք գործող հոսքի կանխատեսումներ | 2004-2006 թթ. |
Երաշտային պայմանների և գյուղատնտեսական կուլտուրաների բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդիկաների ներդնում | 2005 թ. |
Դեբեդ գետի ամսական հոսքի կանխատեսման մեթոդիկայի ներդնում | 2004 թ. |
Տարեգրերի և տեղեկագրերի կազմում | մշտապես |
- ագրոօդերևութաբանական | |
- հիդրոլոգիական | |
- ռադիոլոգիական |
5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Ծառայության գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության կառավարության 14.08.2003 թ. «Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Ն որոշմամբ նախատեսված հատկացումների.
բ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների.
դ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցների հաշվին:
Ընթացիկ տարվա համար ծառայության սուբսիդավորման նպատակով բյուջետային ֆինանսավորման ծավալները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ բյուջեում` նշվում է առանձին տողով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|