Գլխավոր տեղեկություն
Համար
N 678-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.22/39(411) Հոդ.745
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2005 թվականի N 678-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի հողային հաշվեկշիռը և համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված նկարագրին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Արթիկի քաղաքային համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 4
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 678-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 678-Ն որոշման

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արթիկ քաղաքային համայնքը գտնվում է մարզի հարավ-արևելյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք.Գյումրիից 23.0 կմ:

Արթիկ քաղաքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Անուշավան գյուղական համայնքին և «Բ»-«Գ» հատվածով Հառիճ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Պեմզաշեն գյուղական համայնքին և «Ե»-«Զ» հատվածով` Տուֆաշեն գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Նոր կյանք գյուղական համայնքին:

ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ-ԱՆՈՒՇԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա» հանգուցային կետից, որը հանդիսանում է Արթիկ քաղաքային, Անուշավան և Նոր կյանք գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծը ուղղվելով դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 1, 2, 3 կետերով 1262.65 մ հասնում է շինբազայի և Արթիկ քաղաքային համայնքի գերեզմանոցի հատման տեղում գտնվող թիվ 4 կետին: Թիվ 4 կետից սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հյուսիս-արևելք անցնելով շինբազայի սահմանով և թիվ 5 կետով 281.61 մ հասնում է շինբազայի եզրին գտնվող թիվ 6 կետին: Այդտեղից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով Գյումրի-Արթիկ երկաթգիծը, անցնելով թիվ 7, 8 կետերով 862.23 մ հասնում է Արթիկ-Փանիկ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 կետին: Այնուհետև սահմանագիծը թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով միջհամայնքային ճանապարհով 36.85մ հասնում է թիվ 10 կետին: Որից հետո սահմանագիծը հատելով միջհամայնքային ճանապարհը, անցնելով Արթիկ քաղաքային համայնքի եզրով թիվ 11, 12, 13 կետերով 168.08 մ հասնում է թիվ 14 կետին: Ապա սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 15, 16 կետերով 1378.65 մ հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 կետին: Թիվ 17 կետից սահմանագիծը չփոխելով ուղղությունը, անցնելով դաշտային ճանապարհով 447.29 մ հասնում է ճանապարհի եզրին գտնվող «Բ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Արթիկ քաղաքային համայնքի, Անուշավան և Հառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման սահմանակետ:

ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ՀԱՌԻՃ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ`
«Բ»-«Գ»

«Բ» հանգուցային կետից, սահմանագիծը ուղղվելով դեպի հարավ, հատելով Արթիկ-Արագած միջհամայնքային ճանապարհը, անցնելով 372.96 մ հասնում է բնակավայրի սահմանագծի վրա գտնվող թիվ 1 կետին: Թիվ 1 կետից սահմանագիծը անցնելով նույն ուղղությամբ, քարհանքի և քաղաքի եզրով թիվ 2 կետով 484.8 մ հասնում է ձորի և քարհանքի հատման տեղում գտնվող թիվ 3 կետին: Որից հետո սահմանագիծը թեքվելով հարավ-արևելք հատելով ձորը անցնելով քարհանքի եզրով թիվ 4, 5, 6 կետերով 1668.41 մ հասնում է քարհանքի եզրին գտնվող 2019.3 մ նիշ ունեցող թիվ 7 կետին: Այնուհետև սահմանագիծն անցնելով նույն ուղղությամբ թիվ 8 կետով հատելով Մանթաշի ջրանցքը, անցնելով 724.12 մ հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 կետին: Ապա սահմանագիծն ուղղվելով դեպի հարավ, անցնելով դաշտային ճանապարհով թիվ 10-15 կետերով 1086.72 մ, հասնում է դաշտային ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 16 կետին: Այդտեղից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևելք անցնելով ձորով թիվ 17,18,19, 20 կետերով 860.96 մ հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 21 կետին: Սահմանագիծը թիվ 21 կետից անցնելով նույն ուղղությամբ սարի գագաթին գտնվող թիվ 22 կետով անցնում է 997.85 մ և հասնում է 2408.4 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող եռանկյունաչափական թիվ 23 կետին: Որից հետո սահմանագիծն անցնելով նույն ուղղությամբ 195.36 մ, հասնում է թիվ 24 կետին: Այդ կետից սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի արևելք, անցնում 542.85 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 25 կետին: Այնուհետև սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևելք անցնելով ձորով թիվ 26-38 կետերով 1311.97 մ, հասնում է ձորի եզրին գտնվող «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Արթիկ քաղաքային համայնքի, Հառիճ գյուղական համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման սահմանակետ:

ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

«Գ» հանգուցային կետից, սահմանագիծն ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 460.42 մ հասնում է թիվ 1 կետին, այնուհետև թիվ 1 կետից սահմանագիծը քիչ թեքվելով դեպի հարավ, հատելով ձորերը և դաշտային ճանապարհները, անցնելով թիվ 2, 3, 4 կետերով 1456.46 մ հասնում է թիվ 5 կետին, ապա սահմանագիծը չփոխելով ուղղությունը անցնելով թիվ 6, 7 կետերով 1584.21 մ հասնում է «Դ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Արթիկ քաղաքային համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և Պեմզաշեն գյուղական համայնքի տարածքների բաժանման սահմանակետ:

ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ՊԵՄԶԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

«Ե» հանգուցային կետից, որը հանդիսանում է Արթիկ քաղաքային համայնքի, Պեմզաշեն և Տուֆաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծն ուղղվելով դեպի հարավ-արևելք, հատելով Մարալիկ-Արթիկ միջհամայնքային ճանապարհը, այնուհետև Գյումրի-Արթիկ երկաթգիծը անցնելով թիվ 1,2,3 կետերով 1117.5 մ հասնում է թիվ 4 կետին: Որից հետո անցնելով նույն ուղղությամբ թիվ 5 կետով 170.07 մ հասնում է թիվ 6 կետին: Այնուհետև սահմանագիծը թեքվելով դեպի արևելք անցնելով թիվ 7 կետով 608.24 մ հասնում է թիվ 8 կետին: Թիվ 8 կետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևելք հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 426.21 մ հասնում է թիվ 9 կետին: Ապա սահմանագիծն անցնելով նույն ուղղությամբ, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 10 կետով անցնելով 998.35 մ հասնում է թիվ 11 կետին: Որից հետո սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 12 կետով 341.46 մ հասնում է թիվ 13 կետին: Թիվ 13 կետից սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 14 կետով 631.28 մ հասնում է դաշտային ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 15 կետին: Սահմանագիծը շարունակվելով նույն ուղղությամբ ձորով հատելով դաշտային ճանապարհները անցնելով թիվ 16-23 կետերով 888.87 մ հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 24 կետին: Այդտեղից սահմանագիծն անցնելով նորից հարավ-արևելք թիվ 25-27 կետերով 881.82 մ հասնում է թիվ 28 կետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 55.57 մ հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 29 կետին: Որից հետո սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևելք հատելով դաշտային ճանապարհները անցնելով ձորով թիվ 30-77 կետերով 4380.66 մ հասնում է «Դ» հանգուցային սահմանակետին:

ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ՏՈՒՖԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

«Զ» հանգուցային կետից, որը հանդիսանում է Արթիկ քաղաքային համայնքի, Տուֆաշեն և Նոր կյանք գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծը բարձրանալով ջրբաժանով, անցնելով թիվ 1 կետով շարունակվելով անցնել 1737.1 մ նիշ ունեցող թիվ 2 կետով 858.48 մ հասնում է թիվ 3 կետին: Այնուհետև քիչ թեքվելով դեպի հարավ-արևելք նույն ջրբաժանով անցնելով թիվ 4 կետով, որից հետո 1758.3 մ նիշ ունեցող թիվ 5 գագաթով 1027.67 մ հասնում է Արթիկ քաղաքային, Պեմզաշեն և Տուֆաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ՆՈՐ ԿՅԱՆՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

1708.8 մ նիշ ունեցող լեռան վրա գտնվող «Ա» հանգուցային կետից, որը հանդիսանում է Արթիկ քաղաքային, Անուշավան և Նոր կյանք գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծն ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 կետով, հատելով դաշտային ճանապարհը հասնում է թիվ 2 կետին: Այնուհետև շարունակելով ուղղությունը վարելահողերի եզրով հատելով Արթիկ-Հոռոմ գնացող միջհամայնքային ճանապարհը, անցնելով վարելահողերի եզրով հատում է «Ջամուշ» կոչվող սելավատարը թիվ 2, 3, 4 կետերով անցնում 1156.0 մ և հասնում է թիվ 5 կետին: Սահմանագիծն անցնելով դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 6 կետով վարելահողերի եզրով, այնուհետև թիվ 7, 8 կետերով 1571.1 մ հասնում է «Զ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Արթիկ քաղաքային համայնքի, Տուֆաշեն և Նոր կյանք գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան