Գլխավոր տեղեկություն
Համար
N 417-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.05.2005-23.12.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.27/24(396) Հոդ.498
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 ապրիլի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2005 թվականի N 417-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 13
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 31-ի N 417-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման մասին օրենքի առկայության դեպքում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, կառուցվելիք ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների տեղադրման վայրը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, կառուցվելիք ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների տեղադրման վայրը:

4. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագիծը.

դ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների անվտանգության գնահատման մասին նախնական հաշվետվությունը.

ե) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը.

զ) հրապարակի ընտրության մասին հաշվետվությունը.

է) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման որակի ապահովման ծրագիրը.

ը) կառուցման գործընթացում ներգրավված շինարարական, մոնտաժային և այլ կազմակերպությունների` կապիտալ շինարարության իրականացման (ըստ արդյունաբերական ոլորտի) լիցենզիաների պատճենները.

թ) սույն կետի «գ», «դ», «զ» և «է» ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

5. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում, իսկ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզիան տրվում կամ մերժվում է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 180 օրվա ընթացքում:

6. Կարգավորող մարմինը կարող է անցկացնել ստուգում` լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով:

7. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) կառուցվող ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների համապատասխանությունը ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին:

8. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինը որոշում է ընդունում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

9. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով:

10. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե առկա է կարգավորող մարմնի գրավոր եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

11. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը կամ վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումը կատարվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումը օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ  N _ _ _ _

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատու _____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

______________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը)

 

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը ________________________________ ______________________________________________________________

 

3. Գործունեության իրականացման վայրը ____________________________________ ______________________________________________________________

 

4. Կառուցվելիք ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների տեղադրման վայրը ____________
______________________________________________________________
______________________________________________________________

 

5. Հայտին կից ներկայացվում են`

 

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ` ___________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը

կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը)

_____ __________ 200  թ.

Կ.Տ.

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 31-ի N 417-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը _____________
_______________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան