«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2004 թվականի N 936-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿՐԱԲԱՆԻ, ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆԻ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԻ ԵՎ ԳԵՈԴԵԶԻՍՏԻ ՕՐԵՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ապրիլի առաջին կիրակի օրը նշել որպես Երկրաբանի օր:
2. Մարտի 23-ը նշել որպես Օդերևութաբանի օր:
3. Հունիսի 5-ը նշել որպես Բնապահպանի օր:
4. Հունիսի 30-ը նշել որպես Հողաշինարարի և գեոդեզիստի օր:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հուլիսի 2 |