«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2004 թվականի N 940-Ն
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
բ) այլընտրանքային ծառայողների համազգեստի ձևը և կրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) այլընտրանքային զինվորական ծառայողներն իրենց ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամիավորումների առանձնացված ստորաբաժանումներում.
բ) այլընտրանքային աշխատանքային ծառայողներն իրենց ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգերի կազմակերպություններում:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
ա) այլընտրանքային ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով.
բ) մեկամսյա ժամկետում` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն համապատասխան ստորաբաժանումներ ստեղծելու և ծառայության պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ.
գ) յուրաքանչյուր հերթական զորակոչի ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այլընտրանքային աշխատանքային ծառայողների ծառայության կոնկրետ վայրերի և թվի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հուլիսի 1 |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ
NN |
Ծառայության վայրի անվանումը |
Թիվը |
Պաշտոնը |
Լիազոր մարմինը |
1. |
Սյունիքի մարզ
|
100 |
զինվոր |
ՀՀ պաշտպանության |
2. |
Գեղարքունիքի մարզ |
100 |
զինվոր |
ՀՀ պաշտպանության |
3. |
Տավուշի մարզ |
100 |
զինվոր |
ՀՀ պաշտպանության |
4. |
N 1 տուն-ինտերնատ |
6 |
սանիտար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական |
5. |
Նորքի տուն-ինտերնատ |
2 |
սանիտար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական |
6. |
Վարդենիսի հոգեբուժական տուն-ինտերնատ |
8 |
սանիտար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական |
7. |
Գյումրու ծերերի և հաշմանդամների |
4 |
սանիտար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական |
8. |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական |
3 |
սանիտար |
ՀՀ առողջապահության |
9. |
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հոգեբուժական կենտրոն» |
5 |
սանիտար |
ՀՀ առողջապահության |
10. |
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց |
4 |
սանիտար |
ՀՀ առողջապահության |
11. |
Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց |
10 |
սանիտար |
ՀՀ առողջապահության |
12. |
Կապանի նյարդահոգեբուժական |
2 |
սանիտար |
ՀՀ առողջապահության |
13. |
Վանաձորի նյարդահոգեբուժական |
2 |
սանիտար |
ՀՀ առողջապահության |
14. |
Գյումրու նյարդահոգեբուժական |
3 |
սանիտար |
ՀՀ առողջապահության |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Այլընտրանքային զինվորական ծառայողները կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար նախատեսված համազգեստ (ձև NN 1 և 2):
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համազգեստ կրելու կանոնները տարածվում են այլընտրանքային զինվորական ծառայողների վրա:
2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները կրում են հաստատված նմուշի ամենօրյա համազգեստ, որը, ըստ տարվա եղանակների, դասակարգվում է ձմեռային և ամառային տեսակների (ձև NN 3 և 4):
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների`
ա) ամառային համազգեստը ներառում է`
բերետ` բամբակե, մուգ կապույտ գույնի,
բաճկոն` բամբակե, մուգ կապույտ գույնի,
տաբատ` բամբակե, մուգ կապույտ գույնի,
շապիկ և վարտիք,
ճտքավոր կամ երկարաճիտ կոշիկներ.
բ) ձմեռային համազգեստը ներառում է`
գլխարկ` մորթե, ականջակալներով, մոխրագույն,
բաճկոն` ձմեռային, մուգ կապույտ գույնի,
տաբատ` ձմեռային, մուգ կապույտ գույնի,
տաբատ` բամբակե, մուգ կապույտ գույնի,
բաճկոն` բամբակե, մուգ կապույտ գույնի,
շապիկ և վարտիք,
ճտքավոր կամ երկարաճիտ կոշիկներ:
4. Այլընտրանքային ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում են կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ:
Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:
Ամառային և ձմեռային բաճկոնները թույլատրվում է կրել ներքևի երեք կոճակները կոճկված (լանջափեշը` դարձածալի տեսքով), իսկ ամպամած եղանակին` մինչև վերջ կոճկված:
Ձմեռային բաճկոնն ամպամած, անձրևոտ եղանակին կրում են բարձրացված օձիքով: Թույլատրվում է բաճկոնը կրել վերևի կոճակն արձակած:
Ձմեռային համազգեստի դեպքում թույլատրվում է կրել մուգ կապույտ գույնի ձմեռային ձեռնոցներ:
Տաբատը կրում են ճտքավոր (երկարաճիտ) կոշիկների վրա: Ճտքավոր կոշիկների հետ կրում են սև գույնի երկարավուն գուլպաներ, իսկ երկարաճիտ կոշիկների հետ` ամառային կամ ձմեռային ոտքի փաթաթաններ:
5. Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին արգելվում է`
ա) համազգեստի և տարբերանշանների չհաստատված նմուշներ և այլ տարրեր կրելը.
բ) կեղտոտված կամ վնասված (պատռված) համազգեստ և կոշիկներ կրելը.
գ) այլընտրանքային աշխատանքային ծառայության համազգեստը կրել քաղաքացիական հագուստի հետ միասին:
6. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով: Ամառային համազգեստից ձմեռայինի կամ հակառակն անցնելու ժամանակ համապատասխան կազմակերպության ղեկավարի կողմից ստուգվում է այլընտրանքային աշխատանքային ծառայողի տեսքն ու համազգեստի վիճակը:
7. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարն ամենօրյա հսկողություն է իրականացնում այլընտրանքային աշխատանքային ծառայողների կողմից համազգեստ կրելու կանոնների պահպանման նկատմամբ:
8. Արձակուրդի ժամանակ այլընտրանքային աշխատանքային ծառայողներին թույլատրվում է կրել քաղաքացիական հագուստ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև 1 |
Ձև 2 |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ |
Ձև 3 |
Ձև 4 |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ |
Ձև 5
Ա Յ Լ Ը Ն Տ Ր Ա Ն Ք Ա Յ Ի Ն Զ Ի Ն Վ Ո Ր Ա Կ Ա Ն
Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:
Ա Յ Լ Ը Ն Տ Ր Ա Ն Ք Ա Յ Ի Ն Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն
Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ամրացվում է ամառային և ձմեռային աշխատանքային համազգեստի թիկունքին` կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի: