Գլխավոր տեղեկություն
Համար
N 908-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.07.2004-01.10.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.01/36(335) Հոդ.851
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2004 թվականի N 908-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 30
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 25-ի N 908-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող ապրանքների (այսուհետ` փայտանյութ) Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը:

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում ԱՏԳ ԱԱ 4405 00 000, 4412-4417, 4418 10, 4418 20, 4419 00, 4420, 4421 10 000 և 4421 90 910 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև «Վերաարտահանում» կամ «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքների արտահանման վրա:

3. Արտահանվող փայտանյութի բացթողումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված «Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին» եզրակացությունը, որը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ` ձևը կցվում է:

4. Եզրակացությունը տրամադրվում է ստորև նշված բոլոր փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում կամ մերժվում է սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

ա) դիմում, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը.

բ) ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթեր:

5. Եզրակացությունը կազմվում է 3 օրինակից, որոնցից մեկ օրինակը պահպանվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում, երկու օրինակը տրվում է դիմողին: Արտահանման ժամանակ հայտատուն օրինակներից մեկը հանձնում է մաքսային մարմիններին:

6. Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի արտահանման համար ձեռք բերված եզրակացությունը ենթակա չէ փոխանցման այլ անձանց:

7. Եզրակացությունը տալու գրավոր մերժման հիմք կարող են հանդիսանալ`

ա) ներկայացված փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը.

բ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

գ) պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայությունը.

դ) արտահանվող փայտանյութի տեսակի և (կամ) քանակի անհամապատասխանությունը ձեռք բերված փայտանյութի տեսակին և (կամ) քանակին:

8. Եզրակացությունը տալու անհիմն մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

C E R T I F I C A T E

 

N _________

 

Արտահանող (կազմակերպության անվանումը,
ֆիզիկական անձի անունը, ազգանունը) ____________________________
Exporter (name, address, contacts) ____________________________
Ձեռքբերման անդորրագիր կամ հաշիվ-ապրանքագիր
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,
անդորրագրի կամ հաշիվ-ապրանքագրի համարը) ____________________________
Invoice (name, address, number) ____________________________
   
Ձեռք բերված փայտանյութի տեսակը, քանակը ____________________________
   
(Type and quantity of wood) ____________________________
   
Արտահանվող փայտանյութի տեսակը, քանակը ____________________________
(Type and quantity of wood for export) ____________________________
   
Արտահանվող փայտանյութի համապատասխանությունը
ձեռք բերված փայտանյութի տեսակին և քանակին ____________________________
(Type, nature, quantity and Certificate of
Origine of wood for export) ____________________________
   
Գործողության սկիզբը ___ _______ 200  թ.
Եզրակացության գործողության ժամկետը Valid from
Validity period of certificate Գործողության ավարտը ___ _______ 200  թ.
 Valid up to

 

Ձեռք բերված փայտանյութի բացթողման անդորրագիրը օրինական է:

 

Տրված է ____ ______________ 2004 թ.

 

Կ. Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2024, N 1618-Ն 21.10.2024, N 908-Ն
10.06.2021, N 977-Ն 01.10.2021, N 908-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան