«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 1997 թվականի N 532
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի կատարման աստիճանից ու բյուջետային պարտքերի առաջացման կանխարգելման անհրաժեշտությունից և հաշվի առնելով պետական պատվեր տեղադրող պետական կառավարման մարմինների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերը` 6750,0 մլն դրամ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային մարմիններին`
ա) 10-օրյա ժամկետում հաստատել կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերի օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները` ըստ սույն որոշմամբ հաստատված սահմանաչափերի, և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.
բ) չթույլատրել գերազանցել սույն որոշման հավելվածով նախատեսված սահմանաքանակները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 98 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը.
բ) որոշման 6-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով.
գ) որոշման 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված |
Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերը
(մլն դրամ)
| NN ը/կ |
Պատվիրատուի, օբյեկտի անվանումը |
Կապիտալ ներդրումները |
այդ թվում` | |
| 1996 թվականի պարտքի վճարումը | 1997 թ. դեկտեմբեր ամսվա համար նախատեսվող չափաքանակը | |||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Ընդամենը |
6750,0 |
576,4 |
550,0 | |
| 1. | ՀՀ էներգետիկայի նախարարություն |
1694,0 |
361,8 |
55,0 |
| ՀԱԷԿ-ի հովացման համակարգ |
500,0 |
1,8 |
- | |
| Հրազդանի ՊՇԷԿ |
259,0 |
30,0 |
15,0 | |
| Իրան-Հայաստան գազամուղ (նախագծային աշխատանքներ) |
50,0 |
- |
- | |
| Իրան-Հայաստան բարձր լարման գիծ |
600,0 |
330,0 |
- | |
| Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ա. Մանուկյան թաղամասի տարածքով անցնող բարձր լարման օդային էլեկտրահաղորդման գծերի տեղափոխում |
25,0 |
- |
10,0 | |
| Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ (նախագծային աշխատանքներ) |
50,0 |
- |
20,0 | |
| էներգետիկայի օժանդակության ծրագիր |
120,0 |
- |
10,0 | |
| Հերհերի ՀԷԿ |
90,0 |
- |
- | |
| 2. | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
430,0 |
18,0 |
55,0 |
| Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա |
220,0 |
18,0 |
25,0 | |
| Ոռոգման ցանցերի վերակառուցում |
200,0 |
- |
30,0 | |
| Արթիկի ջրամբարի վերականգնում (նախագծային աշխատանքներ) |
10,0 |
- |
- | |
| 3. | ՀՀ տրանսպորտի նախարարություն |
750,0 |
35,8 |
80,0 |
| Իջևան-Հրազդան երկաթգծի 69-րդ կմ հակասողանքային միջոցառումներ |
150,0 |
35,8 |
20,0 | |
| Սանահին-Քոբեր ավտոճանապարհի հակասողանքային միջոցառումներ |
50,0 |
- |
- | |
| Երևանի մետրոպոլիտեն |
550,0 |
- |
60,0 | |
|
այդ թվում` |
400,0 |
- |
30,0 | |
| բ) «Չարբախ» կայարան |
100,0 |
- |
- | |
| գ) Բարեկամություն-Աջափնյակ (բետոնացում) |
50,0 |
- |
30,0 | |
| 4. | ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
200,0 |
- |
- |
| Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի կառուցում |
200,0 |
- |
- | |
| 5. | Երևանի քաղաքապետարան |
394,0 |
11,4 |
150,0 |
| Բնակարանային շինարարություն այդ թվում` |
364,0 |
11,4 |
145,0 | |
| վթարային բնակարանային ֆոնդի քաղաքացիներին փոխհատուցում |
40,0 |
- |
- | |
| կոմունալ շինարարություն |
30,0 |
- |
5,0 | |
| Դավթաշենի կամուրջ |
30,0 |
- |
5,0 | |
| 6. | ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
300,0 |
83,5 |
20,0 |
| Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում |
200,0 |
45,1 |
10,0 | |
| Կապան քաղաքի Հարությունյան փողոցի հակասողանքային միջոցառումներ |
100,0 |
38,4 |
10,0 | |
| 7. | Սյունիքի մարզպետարան |
100,0 |
- |
20,0 |
| 8. | Արարատի մարզպետարան |
40,0 |
- |
- |
| 9. | Տավուշի մարզպետարան |
75,0 |
- |
- |
| 10. | Շիրակի մարզպետարան |
1200,0 |
- |
60,0 |
| 11. | Լոռու մարզպետարան |
294,0 |
- |
50,0 |
| 12. | Արագածոտնի մարզպետարան |
84,0 |
- |
- |
| 13. | ՀՀ կապի նախարարություն |
20,0 |
- |
10,0 |
| Ոսկեպար գյուղի հեռուստահաղորդումների վերականգնման աշխատանքներ |
20,0 |
- |
10,0 | |
| 14,15,16 Գաղտնի | ||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության |
Շ. Կարամանուկյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|