Գլխավոր տեղեկություն
Համար
N 387-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.471
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 387-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Մասիսի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 11 հավելվածների.

բ) Սայաթ-Նովայի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 21 հավելվածների:

2. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան Սայաթ-Նովայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 26.3 հեկտար բնակավայրերի և 228.7 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերն ընդգրկել Մասիսի քաղաքային համայնքի վարչական սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Մասիսի քաղաքային և Սայաթ-Նովայի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռների և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված նկարագրերին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուն հրատարակելուց հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Մասիսի քաղաքային և Սայաթ-Նովայի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 6
Երևան



Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 387-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 11
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 387-Ն որոշման


ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մասիս քաղաքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Արտաշատից 19 կմ է:

Մասիս քաղաքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Դարակերտ համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով Նորաբաց համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով Այնթափ համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով Մարմարաշեն համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով Արևաբույր համայնքին, «Զ»-«Է» հատվածով Նորամարգ համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով Սայաթ-Նովա համայնքին և հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով Նիզամի համայնքին:

ՄԱՍԻՍ-ԴԱՐԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Նիզամի տանող ճանապարհի եզրի «Ա» հանգուցային կետից, սահմանագիծը ոռոգման առվով անցնում է դեպի արևելք, մինչև Նորաբաց-Դարակերտ-Մասիս համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետը:

ՄԱՍԻՍ-ՆՈՐԱԲԱՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Մասիս, Նորաբաց, և Դարակերտ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը ոռոգման առվով անցնում է հարավ-արևելք անցնելով թիվ 1-2 կետերով, հետո թեքվում է հյուսիս- արևելք 85.1 մ մինչև N 3 կետը, այնուհետև անցնում է հարավ-արևելք 1311.41 մ, հասնում ցամաքուրդների հատման «Գ» կետը:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1631.7 մ է:

ՄԱՍԻՍ-ԱՅՆԹԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Մասիս քաղաքի, Այնթափ, Նորաբաց համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետից սահմանագիծը ցամաքուրդով իջնում է հարավ-արևելք 133.15 մ մինչև N 1-2 կետերը, որտեղ հատվում է Մասիս-Երևան երկաթուղու հետ, իջնում է նույն ուղղությամբ 1223.55 մ, մինչև N 3 կետը, հատում է Մասիս-Այնթափ ճանապարհը, հասնում մինչև ցամաքուրդների հատման N 6 կետը, որից թեքվում է դեպի հյուսիս-արևելք 599 մ, մինչև N 7 շրջադարձային կետը, որտեղ սահմանագիծը հատվում է Երևան-Արարատ մայրուղու հետ: N 7 կետից մայրուղով կտրուկ իջնում է դեպի հարավ-արևելք 1552.47 մ , անցնելով N 8-13 կետերով հասնում է «Դ» հանգուցային կետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4261.1 մ է:

ՄԱՍԻՍ-ՄԱՐՄԱՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Մասիս, Մարմարաշեն և Այնթափ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծը ցամաքուրդով իջնում է հարավ-արևմուտք, հասնում Մասիս գնացող ճանապարհի եզրի N 3 կետին, հետո թեքվում հարավ, ցամաքուրդով իջնում մինչև Երևան-Երասխ երկաթգծի եզրին գտնվող «Ե» հանգուցային կետը:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3115.2 մ է:

ՄԱՍԻՍ-ԱՐԵՎԱԲՈՒՅՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

«Ե» հանգուցային կետից սահմանագիծն իջնում է հարավ-արևմուտք, ցամաքուրդով ձգվում մինչև Հրազդան գետի և ցամաքուրդի հետ միացման «Զ» հանգուցային կետը:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 310.3 մ է:

ՄԱՍԻՍ-ՆՈՐԱՄԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Մասիս, Նորամարգ և Սայաթ-Նովա համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետից սահմանագիծը Հրազդան գետով անցնում է դեպի արևելք, անցնելով N 1-53 կետերով, հասնում է Հրազդան գետի և ցամաքուրդի միացման «Զ» հանգուցային կետին:

«Է»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6021.0 մ է:

ՄԱՍԻՍ-ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Սայաթ-Նովա, Մասիս և Նիզամի համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային կետից, որը գտնվում է ոռոգման առուների բաժանման կետում, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, առվով իջնում է 971.0 մ մինչև N 4 կետը, հետո թեքվում հարավ-արևմուտք ցամաքուրդով իջնում մինչև N 5 կետը, որտեղից Մասիս-Էջմիածին մայրուղով շարունակվում դեպի հյուսիս-արևմուտք, հասնելով երկաթգծի և ճանապարհի հատման թիվ 6 կետը, երկաթգծով անցնելով հարավ-արևմուտք թիվ 7-8-9 կետերով, հասնում ճանապարհի և խանութի մոտով անցնող ջրատար խողովակին, դրան զուգահեռ իջնում հարավ, հատելով Մասիս-Էջմիածին երկաթգիծը և կայարանամերձ բնակավայրի արևմտյան եզրով հասնում թիվ 10 կետը, որից կայարանամերձ բնակավայրի հարավային սահմանով թեքվում թիվ 11-12-13 կետերով դեպի հարավ-արևելք հասնում թիվ 14 կետը, որից ցամաքուրդով թեքվում դեպի արևելք թիվ 15-16 կետով, հատում Մասիս-Ռանչպար խճուղին ու նորից առվով անցնելով թիվ 17-18 կետերով հասնում Հրազդան գետի եզրի «Է» հանգուցային կետը:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը՝ 8515.92 մ է:

ՄԱՍԻՍ-ՆԻԶԱՄԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

«Ա» հանգուցային կետից սահմանագիծը սելավից սկիզբ առնող առվով իջնում է հարավ, անցնելով N 1-5 կետերով հասնում է «Ը» հանգուցային կետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1424.90 մ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 387-Ն որոշման


ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 21
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 387-Ն որոշման


ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Սայաթ-Նովա համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում: Հեռավորությունը մարզկենտրոն ք. Արտաշատից 11 կմ է:

Սայաթ-Նովա համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Նիզամի համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Մասիս համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Նորամարգ համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Սիս համայնքին, արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Սիփանիկ համայնքին և հյուսիս-արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Ձորակ համայնքին:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ-ՆԻԶԱՄԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Սայաթ-Նովա, Նիզամի և Զորակ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից, որը գտնվում է փոքր Զանգու գետի ափին, սահմանագիծն առվով անցնում է դեպի արևելք 805.67 մ մինչև N 5 շրջադարձային կետը, որտեղ հատվում է Նիզամի գնացող միջգյուղյա ճանապարհի հետ, այնուհետև սելավատարի հունով անցնելով 504.58 մ հասնում է N 9 կետին, որտեղից ուղղվելով դեպի արևելք անցնելով N 10 կետով, հասնում է «Բ» հանգուցային կետին /952.49 մ/:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2262.74 մ է:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ-ՄԱՍԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Սայաթ-Նովա, Մասիս և Նիզամի համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից, որը գտնվում է ոռոգման առուների բաժանման կետում, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, առվով իջնում է 971.0 մ մինչև N 4 կետը, հետո թեքվում հարավ-արևմուտք ցամաքուրդով իջնում մինչև N 5 կետը, որտեղից Մասիս-Էջմիածին մայրուղով շարունակվում դեպի հյուսիս-արևմուտք, հասնելով երկաթգծի և ճանապարհի հատման թիվ 6 կետը երկաթգծով անցնելով հարավ-արևմուտք թիվ 7-8-9 կետերով հասնում ճանապարհի և խանութի մոտով անցնող ջրատար խողովակով ուղիղ իջնում հարավ, հատելով Մասիս-Էջմիածին երկաթգիծը և կայարանամերձ բնակավայրի արևմտյան եզրով հասնում թիվ 10 կետը, որից կայարանամերձ բնակավայրի հարավային սահմանով թեքվում թիվ 11-12-13 կետերով դեպի հարավ-արևելք հասնում թիվ 14 կետը, որից ցամաքուրդով թեքվում դեպի արևելք թիվ 15-16 կետով, հատում Մասիս-Ռանչպար խճուղին ու նորից առվով անցնելով թիվ 17-18 կետերով հասնում Հրազդան գետի եզրի «Գ» հանգուցային կետը:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8515.92 մ է:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ-ՆՈՐԱՄԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Սայաթ-Նովա, Նորամարգ, Սիս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետից, որը գտնվում է Մասիս-Արարատ միջգյուղյա ճանապարհի և Հրազդան գետի հատման կամրջի եզրին, սահմանագիծն անցնելով Հրազդան գետով 1165.33 մ հասնում է մինչև «Դ» հանգուցային կետը:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1165.33 մ է:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ-ՍԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Սիս, Սայաթ-Նովա, Սիփանիկ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից, որը գտնվում է Մասիս բնակավայրի հյուսիս-արևմտյան սահմանի անկյունում, սահմանագիծն անցնում է արևելք 322.0 մ, մինչև N 3 շրջադարձային կետը, այդտեղից ցամաքուրդով իջնում է հարավ-արևելք, անցնելով 2884.0 մ N 4-17 կետերով հասնում է մինչև «Դ» հանգուցային կետը` Հրազդան գետի ափին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3206.0 մ է:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ-ՍԻՓԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Սիփանիկ, Սայաթ-Նովա և Զորակ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետից սահմանագիծն իջնում է հարավ-արևմուտք 120.5 մ, հասնելով Երևան-Արմավիր երկաթգծի եզրի «Ե» հանգուցային կետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 120.5 մ է:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ-ԶՈՐԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

«Ա» հանգուցային կետից սահմանագիծն իջնում է հարավ 495.08 մ մինչև N 3 շրջադարձային կետը, հետո թեքվում է հարավ-արևմուտք 549.82 մ, իջնելով հասնում է N 5 շրջադարձային կետին, որը գտնվում է առվի և փոքր Զանգու գետի միացման վայրում և այնուհետև փոքր Զանգու գետով նույն ուղղությամբ իջնում է 1434.53 մ մինչև «Զ» հանգուցային կետը:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2479.43 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան