«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 530-Ն
ԼՔՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «03. Լքված հանքավայրերի պաշարների գույքագրում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 23 |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԼՔՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները |
2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը | ||||
Ծրագրով նախատեսված աշխատանքների` |
| ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ՀՀ Կոտայքի մարզի լքված հանքավայրերի պաշարների գույքագրում |
նկարագիրը և փուլերը |
վերջնական արդյունքը |
1-ին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
1. Լքված հանքավայրերի տարածքների որոշում և դրանց ցանկի կազմում |
տնտեսական շրջանառությունից դուրս եկած տարածքների ցանկ ● օգտագործված պաշարների գնահատական ● ճշտված լքված հանքավայրերի տարածքներ ● ընդերքում առկա պաշարների գնահատական |
|
|
| |
2. Տեղերում երկրաբանամարկշեյդերական աշխատանքների իրականացման միջոցով հանքավայրերի մնացորդային պաշարների որոշում (գնահատում) | |||||
3. Շահագործման և (կամ) ռեկուլտիվացիայի ենթակա հանքավայրերի տարածքների որոշում կամ ճշտում |
շահագործման և (կամ) ռեկուլտիվացիայի ենթակա որոշված կամ ճշտված հանքա- վայրերի տարածքներ | ||||
4. Հանքավայրերի կոնսերվացման վերաբերյալ առաջարկությունների մշակում |
հանքավայրերի կոնսերվացման վերաբերյալ առաջարկություն | ||||
Աշխատանքների ծավալը |
x |
ամփոփ հաշվետվություն |
x |
x |
x |
Միավորի արժեքը` |
x |
3000.0 |
x |
x |
x |
Ընդհանուր արժեքը` |
x |
3000.0 |
1290.0 |
2040.0 |
3000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|