Գլխավոր տեղեկություն
Համար
N 702-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.06.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.02/29(328) Հոդ.717
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2004 թվականի N 702-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 12-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «02. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 2300 դատական փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերում` դատարանի և քրեական հետապնդման մարմինների որոշումներին համապատասխան:

2. Որպես փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` սահմանել փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա արժեքը` 2004 թվականի համար 295 դրամ, և հաստատել մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը` համաձայն հավելվածի, որը ներառում է տվյալ փորձաքննության կատարման հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ փորձաքննության կատարումից հետո դատավարական և քննչական գործողություններին փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 17
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 13-ի N 702-Ն որոշման

 

ՄԵԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ

 

Փորձաքննության տեսակը
 
 
 

Փորձագի-տական աշխա-տանքի
նորմա-տիվային
ժամա-ծախսը
(ժա-մերով)

Որպես մեկ առանձին փորձաքննություն` գնահատման չափանիշը
 
 
 

 1

 2

 3

Ձեռագրաբանական

 45

միևնույն անձի կողմից կատարված հետազոտելի տեքստերի և (կամ) ստորագրությունների ամբողջությունը

Հեղինակային

 45

յուրաքանչյուր անձի նույնացումը

Փաստաթղթաբանական

 60

յուրաքանչյուր հետազոտելի փաստաթուղթը

Ֆոտոտեխնիկական

 90

յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը

Դիմանկարային

 90

յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը

Հետքաբանական

 45

հետքերի ամբողջությունը, որոնք հետազոտվում են մեկ անձի կամ առարկայի կողմից թողնված լինելու կապակցությամբ

Ձգաբանական
 
 
 
 
 

 60
 
 
 
 
 

դեպքի հանգամանքների մեկ ամբողջությունը,
ինչպես նաև դեպքի հանգամանքների
հետազոտության հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Պայթյունա-
տեխնիկական
 
 
 
 

 90
 
 
 
 
 

յուրաքանչյուր պայթյունը, ինչպես նաև
պայթյունի հանգամանքների հետազոտության հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև
մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ
միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի
յուրաքանչյուր օբյեկտը

Նյութագիտական
 
 

 60
 
 

յուրաքանչյուր հետքը կամ հետքերի համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Սննդային
 

 60
 

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող
հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Տեսաձայնագրառման
 

120
 

մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր
հետազոտելի տեսաձայնագրառումը

Հրդեհատեխնիկական

 90

յուրաքանչյուր հրդեհի ամբողջությունը

Շինարարա-
տեխնիկական
 

 60
 
 

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ
մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող
հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Ճանապարհա-
տրանսպորտային
պատահարների
հանգամանքների

 30
 
 
 

յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը
 
 
 

Տրանսպորտային
միջոցների
տեխնիկական
վիճակի

 90
 
 
 

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ
մյուսների հետ միևնույն տեխնիկական համալիրի մեջ չմտնող
հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը
 

Տրանսպորտային
հետքաբանական

 90
 

յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը
 

Տնտեսագիտական
 
 

 180
 
 

վերլուծությունների յուրաքանչյուր համալիրը, որի սուբյեկտներն ունեն որևէ փոխկապակցվածություն

Ապրանքագիտական
 
 

 30
 
 

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

 

Զուգահեռ, հաջորդական, համալիր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում կատարված փորձաքննության յուրաքանչյուր տեսակը ենթակա է հաշվառման` որպես մեկ առանձին փորձաքննություն:

Անկախ կատարված հետազոտությունների ծավալից և արված ծախսերից` փորձաքննության կատարման ծառայության դիմաց որևէ վճարում չի կատարվում, եթե փորձաքննությանն առաջադրված բոլոր հարցերի կապակցությամբ ստացվել է հարցի պարզաբանման անհնարինության մասին եզրակացություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան