Գլխավոր տեղեկություն
Համար
N 529-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.05.2004-16.12.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.591
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2004 թվականի N 529-Ն

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԵՎ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «07. Տեխնիկական աջակցություն «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 23
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 529-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԵՎ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

NN ը/կ

Սարքավորման անվանումը (մակնիշը ) և ՊՈԱԿ-ները

Քանակը
(հատ)

Միավորի
գինը
(հազ. դրամ)

Ֆինանսավորման ծավալը
(հազ. դրամ)

1-ին
կիսամյակ

9 ամիս

տարի

 1.

«ՈՒԱԶ» մակնիշի մարդատար ավտոմեքենա` «Խոսրովի անտառ»
պետական արգելոցի համար

1

4000.0

400.0

2200.0

4000.0

 2.

Համակարգիչ (հավաքածու` ներառյալ տպիչը)` «Խոսրովի անտառ»
պետական արգելոցի համար

2

500.0

1000.0

1000.0

1000.0

 3.

Համակարգիչ (հավաքածու` ներառյալ տպիչը)` «Շիկահող»
պետական արգելոցի համար

2

500.0

1000.0

1000.0

1000.0

 

Ընդամենը

 

 

2400.0

4200.0

6000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան