«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2005 թվականի N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության՝ կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և պետական մարմիններին տարածքներ անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 666-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը «հարդարման աշխատանքներ» բառերից հետո լրացնել
«, կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ և պատրաստի սննդի մատակարարում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|